Գլխավոր տեղեկություն
Համար
N 31-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2011 թվականի N 31-Ա

 

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1889-Ա որոշման 2-րդ կետով «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` որպես պետական սեփականություն ամրացված և նույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետով «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված Գնիշիկի պոմպակայանի մղման խողովակաշարը (այսուհետ` գույք)` 4549617 դրամ հաշվեկշռային արժեքով, հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում կառուցվող` համայնքի գազամատակարարման խողովակաշարերի համար որպես հենասյուներ օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերության հետ կնքված պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարումը` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացման հետ կապված վճարումները կատարվելու են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 25
Երևան