Գլխավոր տեղեկություն
Համար
N 1762-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.23/11(814) Հոդ.68
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2010 թվականի N 1762-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 3-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների փոխհատուցման կարգը` համաձայն N 8 հավելվածի».

2) որոշմամբ հաստատված՝ ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման կարգի՝

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ.

«գ) սույն կարգով սահմանված պայմանագրային գումարների և (կամ) սահմանափակված բյուջեի հաշվարկման համար, որպես նախորդ տարվա ցուցանիշներ, հիմք են ընդունվում տվյալ տարվա պետական պատվերի պայմանագրերին նախորդող երկրորդ տարվա առողջապահական կազմակերպությունների ցուցանիշները»,

բ. 3-րդ կետի 1-ին ենթակետում «կցագրված և (կամ) հավաքագրված» բառերը փոխարինել «նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ կցագրված և (կամ) նախորդ տարվա հունիսի 1-ի դրությամբ գրանցված» բառերով,

գ. 14-րդ կետի 1-ին ենթակետից հանել «(նախորդ տարվա ծնունդների փաստացի դեպքերի չափով)» բառերը,

դ. 20-րդ կետի 3-րդ ենթակետի «բ», 6-րդ ենթակետի «բ» և 8-րդ ենթակետի «գ» պարբերություններում «նախորդ տարվա» բառերը փոխարինել «տվյալ տարվա պետական պատվերի պայմանագրերին նախորդող երկրորդ տարվա» բառերով,

ե. 20-րդ կետի 8-րդ ենթակետի «բ» պարբերությունում «տարիքի կանանց թվի» բառերը փոխարինել «տարիքի անձանց թվի» բառերով.

3) որոշման N 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման N 3 հավելվածը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2011 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 23-ի N 1762-Ն որոշման

 

 

«Հավելված N 8

 ՀՀ կառավարության 2004 թվականի

 մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին արտոնյալ պայմաններով մատուցվող բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցման համավճարային նոր եղանակի կիրառման հետ կապված հարաբերությունները (այսուհետ` համավճարային սկզբունքի կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում):

2. Արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունների տրամադրումն իրականացվում է համավճարային սկզբունքի կիրառմամբ:

3. Համավճարային սկզբունքի կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը քաղաքացիների կողմից առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված բժշկական ծառայությունների դիմաց մասնակի փոխհատուցումն է, այսինքն, պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդների բուժման համար պատվիրատուի կողմից սահմանված գների և նույն ծառայությունների համար հաշվարկված իրական ծախսերի տարբերությունն է, որը վճարվում է հիվանդի կողմից:

4. Համավճարը նպատակ ունի`

1) բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց ապահովել համարժեք փոխհատուցումը.

2) բնակչության համար կանխատեսելի և թափանցիկ դարձնել բուժօգնության և սպասարկման նպատակով իրականացվող ծախսերը.

3) լրացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված բուժօգնության և սպասարկման դիմաց իրականացվող փաստացի և իրականում անհրաժեշտ ծախսերի տարբերությունը.

4) բարելավել ֆինանսական հոսքերի կառավարումը բուժհաստատություններում.

5) բարձրացնել բուժհաստատության աշխատակազմի աշխատավարձը.

6) բարձրացնել մատուցվող բժշկական ծառայությունների որակը.

7) ստեղծել աշխատանքի վարձատրության և տեխնոլոգիաների արդիականացման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ.

8) նվազեցնել առողջապահության հաստատություններում առկա ստվերային դրսևորումները:

5. Հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններում բուժօգնության և սպասարկման գները և համավճարի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

6. Համավճարը տարածվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի շրջանակներում փոխհատուցման ենթակա և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված հիվանդությունների և վիճակների վրա:

7. Համավճարը չի տարածվում՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատվող վերակենդանացման միջոցառումներ պահանջող հիվանդությունների և վիճակների վրա` միայն վերակենդանացման ծառայությունների մատուցման ժամանակահատվածի ընթացքում.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման N 1 հավելվածում ներկայացված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի վրա:

8. Համավճարի կիրառման դեպքում բուժհաստատության և հիվանդի (պացիենտի) միջև կնքվում է բժշկական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, որի ձևը հաստատում է առողջապահության ոլորտի կառավարման լիազոր մարմինը: Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են պետության կողմից փոխհատուցվող և հիվանդի կողմից վճարվող գումարները:

9. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստանալու իրավունքի ձևակերպումից հետո համավճարը հիվանդի կամ նրա փոխարեն որևէ անձի կամ կազմակերպության կողմից մուծվում է կանխիկ (բուժհաստատության դրամարկղ) կամ փոխանցվում է բուժհաստատության հաշվեհամարին:

10. Համավճարի մուծումը կատարվում է ինչպես միանվագ, այնպես էլ տարաժամկետ եղանակով, սակայն ոչ ուշ, քան հիվանդի դուրսգրման օրը: Պայմանագրով կողմերը կարող են նախատեսել համավճարի գումարի վճարման ավելի երկար ժամանակ:

11. Բացառիկ դեպքերում, երբ հիվանդը հնարավորություն չունի իրականացնել սահմանված չափով համավճար, բուժհաստատության կողմից ստեղծված հանձնաժողովն իրավունք ունի որոշում ընդունելու (գրավոր արձանագրելով) ազատելու այդ հիվանդին համավճարից կամ սահմանելու համապատասխան զեղչված համավճար:

12. Համավճարից ազատման կամ զեղչման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տվյալ եռամսյակում համավճարից ստացված ընդհանուր գումարի 20 տոկոսը:

13. Բժշկական հաստատության կողմից վճարովի մատուցվող ծառայությունների արժեքը չի կարող պակաս լինել պետության կողմից տվյալ ծառայության համար վճարվող գումարի և համավճարի ընդհանուր գումարից:

14. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բուժօգնություն ստացած հիվանդներից գանձված համավճարների գումարները հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջնահերթ ուղղվում բժշկական օգնության և սպասարկման ուղղակի ծախսերի (աշխատավարձ՝ ոչ պակաս քան 50 տոկոս) կատարմանը:

15. Բուժհաստատությունում համավճարի վերաբերյալ գրառում է կատարվում հիվանդի բուժման պատմագրում, կատարվում է եկամուտների առանձին հաշվառում և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով հաշվետվություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն:»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան