Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
Համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 21 հոդվածի՝ հեռուստառադիոընկերությունների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջներին համապատասխան։ Օրենքի 5 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է։ Հոդված 5-ի 4-րդ մասը սահմանում է. «Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով տպագրվող թերթերի, հատուկ հրատարակությունների, ապրանքանիշերի և մակնիշների վրա։»։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 88 հոդվածի համաձայն՝ եթե ծագած հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ իրավական այլ ակտերով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կարող են միայն օրենքով նախատեսված դեպքերում կիրառվել համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերը (անալոգիա)։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87 հոդվածով՝ պաշտոնապես պարզաբանում ենք՝
Օրենքի 5 հոդվածի 4-րդ մասը չի կարող անալոգիայով կիրառվել հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակվող գովազդի նկատմամբ, քանի որ հոդված 5-ի 4-րդ մասը սպառիչ թվարկում է հոդված 5-ի 2-րդ մասով նախատեսված պահանջից բացառությունները՝ չնախատեսելով համանման հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի կիրառման հնարավորություն (անալոգիա)։
|
Գ. Ամալյան |