«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության 
Նախագահ Ռ. Քոչարյան
«28» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 2002 թվականի N 70
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 953 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը գույք հանձնելու և պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու մասին» N 953 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 15-ի N 1228 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման NN 1 և 2 ցանկերում կատարել լրացումներ (կցվում են).
բ) որոշման 2-րդ կետը «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը» բառերով.
գ) որոշման 4-րդ կետը`
«Շինարար պանսիոնատ» բառերից հետո լրացնել «Հանգրվան», «Գուգարք» ճամբար», «Դիլիջան» առողջարան», «Սևան» մանկական առողջարան» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Նաիրի» բուժառողջապահական միավորում» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից «Ջերմուկ» առողջարան», «Արզնի» առողջարան», «Կապույտ Սևան» առողջարան» դուստր փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացումը և դրանք հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության կառավարմանը:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 28-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ N 1 ՑԱՆԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
|  NN ը/կ  | 
 Նախարարության, գերատեսչության անվանումը  | 
 Օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը  | 
 Ում հաշվեկշռում է գտնվում  | 
| 
 4.  | 
 ՀՀ բնապահպանության նախարարություն  | 
 պանսիոնատ քաղ. Սևան  | 
Սևանի ազգային պարկ | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ N 2 ՑԱՆԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
|  NN ը/կ  | 
 Ընկերության անվանումը  | 
 Պետական կառավարման մարմնի անվանումը  | 
 Պետությանը պատկանող բաժնեմասը (տոկոս)  | 
 Առանձնացվող գույքի անվանումը, գտնվելու վայրը  | 
 Ծանոթա- գրություն  | 
| 12. |  «Էկոսերվիս» ՓԲԸ  | 
 ՀՀ բնապահպանության նախարարություն  | 
 100 | 
 «Երկրաբան» պանսիոնատ գ. Հանքավան  | 
|
| 13. |  «Հայէներգո» ՓԲԸ  | 
 ՀՀ էներգետիկայի նախարարություն  | 
  100  | 
 ընդունելությունների տուն քաղ. Երևան, Ամառանոցային 123  | 
|
|  14. | 
 «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ  | 
 ՀՀ էներգետիկայի նախարարություն  | 
  100  | 
 պանսիոնատ գ. Աղավնաձոր  | 
|
|  15. | 
 «Հայէներգո» ՓԲԸ  | 
 ՀՀ էներգետիկայի նախարարություն  | 
  100  | 
 «Էներգետիկ» հանգստյան տուն գ. Աղավնաձոր  | 
|
|  16. | 
 «ՍՀԿՀ» ՓԲԸ | 
 ՀՀ էներգետիկայի նախարարություն  | 
  100  | 
 Լուսակերտի հանգստյան տուն գ. Արգել  | 
|
|  17. | 
 «Գլխամասային կոմունտնտ» ՓԲԸ  | 
 ՀՀ քաղաքաշինության նախարարություն  | 
  100  | 
 հանգստի բազա քաղ. Դիլիջան  | 
|
|  18. | 
 «Ծաղկահովիտ» ճամբար» ՓԲԸ  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
  100  | 
 «Ծաղկահովիտ» ճամբար» քաղ. Ծաղկաձոր  | 
|
|  19. | 
 «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչություն  | 
  100  | 
  «Ծաղկաձոր» հանգստի  |