Գլխավոր տեղեկություն
Համար
N 1265-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.03/56(790) Հոդ.1131
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2010 թվականի N 1265-Ն

 

ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Սոգրեա Կոնսուլտանտս ՍԱՍ» ընկերության միջև 2009 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված` Երևան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ծրագրի իրագործելիության ուսումնասիրության, Երևան քաղաքի խմելու ջրի համակարգի բարելավման և մաքրման ծրագրի աջակցման ծառայությունների N ՄԲԾՁԲ-09/9 գնման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 2008 թվականի մայիսի 27-ին կնքված ֆինանսական արձանագրությամբ նախատեսված միջոցների հաշվին.

Պայմանագրով նախատեսված նախագծային ուսումնասիրությունների ծառայությունների ամբողջ ծավալով մատուցման վերջնաժամկետ է սահմանվում 2011 թվականի օգոստոսի 30-ը, իսկ աշխատանքային պայմանագրերի կնքման համար ծառայությունների (մրցույթների կազմակերպում, հայտերի գնահատում, աշխատանքային պայմանագրերի ստորագրության աջակցություն) մատուցման վերջնաժամկետ է սահմանվում մրցույթների արդյունքում աշխատանքային պայմանագրերի կնքումից հետո 30-օրյա ժամկետը: Ընդ որում, պայմանագրի ժամկետի երկարաձգման արդյունքում` 2009 թվականին չմատուցված ծառայությունների դիմաց կատարողի նկատմամբ չեն հաշվարկվում և գանձվում պայմանագրով նախատեսված տույժերը և տուգանքները:

(1-ին կետը խմբ. 30.12.10 N 1752-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հոկտեմբերի 4

 Երևան