ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1743-Ն
ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐԿԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների (այսուհետ` վարկառուներ) բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի N 410 որոշման պահանջներին համապատասխան բնակարանային պայմանների բարելավմանն աջակցելու նպատակով վարկառուներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկերի (այսուհետ` վարկեր)` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չմարված մասերի և դրանց վրա հաշվարկվող տոկոսների մարման ժամկետները երկարաձգել երկու տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) վարկառուների հետ կնքված վարկային պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող վարկառուների նկատմամբ չկիրառել վարկային պայմանագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|