ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2010 թվականի N 1742-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 829-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 829-Ն որոշման N 5 հավելվածի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետի 4-րդ սյունակում «Լեռնամերձի համայնքի Դ=426 մմ Լ=600 գծմ և Դ=426 մմ Լ= 650 գծմ առանձին հատվածների ներտնտեսային մղման խողովակաշարերի կառուցում: Արշալույսի համայնքի Դ=426 մմ Լ=500 գծմ ներտնտեսային նշանակության մղման խողովակաշարի կառուցում» բառերը փոխարինել «Լեռնամերձի համայնքի Դ=426 մմ Լ=1100 գծմ և Դ=400 մմ Լ=440 գծմ առանձին հատվածների ներտնտեսային մղման խողովակաշարերի կառուցում» բառերով.
2) 5-րդ կետի 3-րդ և 4-րդ սյունակները «վերանորոգում» և «վերականգնում» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «և Սառնաղբյուրի պոմպերի և էլեկտրական շարժիչների վերանորոգում» բառերով, 5-րդ սյունակում «8,286.0» թիվը փոխարինել «7,989.0» թվով, իսկ 8-րդ սյունակում «Վարդաքարի և» բառերը` «Վարդաքարի, Սառնաղբյուրի և» բառերով.
3) 9-րդ տողի 4-րդ սյունակում «ձեռքբերում» բառը փոխարինել «վերանորոգում» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|