«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60311040
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 դեկտեմբերի 2010 թ. |
թիվ 52-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ 229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և հիմք ընդունելով 2010 թվականի հունիսի 7-ին ընդունած ««Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին»,
2) Որոշման 1-ին կետի ա) ենթակետից հանել «և կրտսեր» բառերը, ինչպես նաև «պաշտոններ» բառը փոխարինել «պաշտոն» բառով,
3) Որոշման առաջին կետով հաստատված Հավելված 1-ի վերնագրից, ինչպես նաև «1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ» բաժնի 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը, ինչպես նաև «պաշտոններ» բառը փոխարինել «պաշտոն» բառով,
4) Որոշման առաջին կետով հաստատված Աշխատակարգի 12-րդ կետի գ) ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
5) Աշխատակարգի 12-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա/ հարցազրույցին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.»,
6) Աշխատակարգի 12-րդ կետի «ժբ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
7) Աշխատակարգի 12-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժգ/ հարցազրույցից անմիջապես հետո հանձնաժողովի անդամներն իրականացնում են հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների գնահատում»,
8) Աշխատակարգի 12-րդ կետի «ժդ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժդ/ գնահատումն իրականացվում է հարցատոմսերի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա, որտեղ նշվում է մասնակցի ազգանունը, անունը և հայրանունը, գնահատմանը մասնակցող Հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը և ստորագրությունը.»,
9) Աշխատակարգի 17-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե/ ստուգում է հարցատոմսի հարցերի ճիշտ պատասխանների ձևանմուշի վրա հանձնաժողովի անդամների գնահատականների նշանակված լինելու փաստը, ստորագրում և կնքում է ձևանմուշը, կարող է ընդհատել հարցազրույցի ժամանակ ծավալված բանավեճը»,
10) Աշխատակարգի 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) գնահատում է յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող հարցազրույցը` հարցատոմսի յուրաքանչյուր հարցին մասնակցի պատասխանը առավելագույնը 10 միավորով գնահատելու միջոցով.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |