Գլխավոր տեղեկություն
Համար
N 1724-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.02/6(809) Հոդ.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1724-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգի`

ա. 6-րդ կետի 3-րդ ենթակետում «գնման տվյալ գործընթացի կազմակերպման ժամկետները և գնման ձևը» բառերը փոխարինել «գնման ձևը» բառերով,

բ. 14-րդ կետի 2-րդ ենթակետը «ապրանքների» բառից հետո լրացնել «աշխատանքների և ծառայությունների» բառերով,

գ. 17-րդ կետի 10-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընդ որում, սույն կարգի իմաստով, շուկայական գին է համարվում պետության կարիքների համար նմանատիպ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման փաստացի նվազագույն գինը».

2) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված` մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի (այսուհետ` կարգ) 15-րդ կետի 1-ին ենթակետի`

ա. «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ. ոչ գնային առաջարկ (տեխնիկական առաջարկ), եթե հրավերով նման պահանջ նախատեսված է»,

բ. «ե» պարբերությունից հանել «հնարավորության դեպքում» բառերը.

3) կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետը «Ընդ որում,» բառերից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված համաձայնագրերով (պայմանագրերով) նախատեսված դեպքերի» բառերով.

4) կարգի 15-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հատուկ նիստին հաջորդող աշխատանքային օրը բաց մրցույթի դեպքում՝ գործակալությունը, իսկ փակ մրցույթի դեպքում՝ պատվիրատուն հայտերի բացման նիստին չմասնակցած մասնակիցներին է ուղարկում (ծանուցում) մրցույթի հանձնաժողովի նիստի արձանագրության պատճենը: Ընդ որում, բաց մրցույթի դեպքում արձանագրությունն էլեկտրոնային եղանակով միաժամանակ տրամադրվում է նաև օրենքով նախատեսված լիազոր մարմնին, որն այն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է ինտերնետային կայքում».

5) կարգի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով.

«14) բաց մրցույթի դեպքում ծանուցումները մասնակցին (մասնակիցներին) ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, իսկ փակ մրցույթի դեպքում` գրավոր կամ առձեռն: Ընդ որում, էլեկտրոնային եղանակով ծանուցման դեպքում պարտադիր է մասնակցի կողմից ծանուցման ստացման ավտոմատ եղանակով հետ հաստատումը, իսկ գրավոր ձևով ծանուցման դեպքում ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հետադարձ ծանուցմամբ, կամ մասնակցին հանձնվում է առձեռն` նշելով վերջինիս կողմից դրա ստացման ամսաթիվը».

6) կարգի 21-րդ կետից հանել «ներառյալ սույն կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետում նախատեսված գրությունը» բառերը.

7) կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «գրավոր ծանուցում է» բառերը փոխարինել «ծանուցում է» բառերով.

8) կարգի 29-րդ կետի առաջին պարբերությունից հանել «Բաց մրցույթի դեպքում» բառերը.

9) կարգի 34-րդ կետի 2-րդ ենթակետում`

ա. «տասներորդ» բառը փոխարինել «հինգերորդ» բառով,

բ. «Անհամապատասխանության դեպքում գրանցումը մերժվում է, որի մասին գործակալությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է անձին` նշելով մերժման հիմքը:» բառերը փոխարինել «Անհամապատասխանության դեպքում գրանցումը մերժվում է, որի մասին գործակալությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է անձին` նշելով մերժման համար հիմք հանդիսացած բոլոր անհամապատասխանությունները: Մերժման համար հիմք հանդիսացած անհամապատասխանությունները շտկելուց հետո կրկին ներկայացված դիմումին կցված փաստաթղթերը քարտուղարի կողմից գնահատվում են՝ դրանք ստանալու օրվանից մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, մասնակցի կողմից կարող են ներկայացվել միայն այն փաստաթղթերը, որոնցում առկա են եղել անհամապատասխանություններ և հայտարարություն` մրցույթի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին իր հատկանիշների համապատասխանության և գրանցումը մերժելու պահից հետո դրանց առկայության մասին։» բառերով,

գ. «ա» պարբերությունը «ապահովման չափով գումար» բառերից հետո լրացնել «և երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին է ներկայացնում գումարի վճարված լինելը հիմնավորող փաստաթղթի պատճենը»,

դ. «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. երեք անգամից ավելի հայտի ապահովման գումարը սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում գնման նախնական պայմանագիրը գործակալության կողմից միակողմանիորեն լուծվում է, իսկ մասնակցի մասին տվյալները ներառվում են գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում».

10) կարգի 34-րդ կետի 4-րդ ենթակետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«տվյալ պարբերական մրցույթի շրջանակներում գնում կատարելու նպատակով պատվիրատուն գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող աշխատանքային օրը գնման նախնական պայմանագրեր կնքած անձանց միաժամանակ ծանուցում է գնային առաջարկ ներկայացնելու մասին` կցելով կնքվելիք պայմանագրի նախագիծը և ներկայացվելիք փաստաթղթերի օրինակելի ձևերը:».

11) կարգի 34-րդ կետի 6-րդ ենթակետում «ծանուցվելու» բառը փոխարինել «ծանուցումն ուղարկվելու» բառերով, իսկ «հինգ» բառը` «յոթ» բառով.

12) կարգի 34-րդ կետի 7-րդ ենթակետում «գնային առաջարկները բացվում են ծանուցման մեջ նշված ժամկետին և վայրում:» բառերը փոխարինել «գնային առաջարկները բացվում են ծանուցման մեջ նշված պահին: Ընդ որում, առաջարկների բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին:» բառերով.

13) կարգի 34-րդ կետի 10-րդ ենթակետում «Ընդ որում, ոչ գնային պայմանները բավարարող գնահատված` գրանցված մասնակիցների առաջարկած գների հավասարության դեպքում՝ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում՝ առաջարկված գների նվազեցման նպատակով այդ մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ:» բառերը փոխարինել «Ընդ որում, առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում՝ մրցույթի հաղթողին որոշելու նպատակով հանձնաժողովի նիստում՝ առաջարկված գների նվազեցման նպատակով ոչ գնային պայմանները բավարարող գնահատված բոլոր մասնակիցների հետ վարվում են միաժամանակյա բանակցություններ, եթե նիստին ներկա են բոլոր մասնակիցները (համապատասխան լիազորություն ունեցող ներկայացուցիչները): Հակառակ դեպքում հանձնաժողովի նիստը կասեցվում է, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն բոլոր մասնակիցներին միաժամանակ ծանուցում է գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների վարման օրվա, ժամի և վայրի մասին: Բանակցությունները վարվում են ոչ շուտ, քան ծանուցումն ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից հաշված հինգերորդ աշխատանքային օրը:» բառերով.

14) կարգի 35-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գնման պայմանագրի կնքմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն լիազոր մարմին է ներկայացնում կնքված գնման պայմանագրի մասին հայտարարություն, որը պետական կամ ծառայողական գաղտնիք չպարունակող գնումների կատարման դեպքում հրապարակվում է լիազոր մարմնի ինտերնետային կայքում: Հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) գնման ֆինանսավորման աղբյուրը` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման.

2) ծանուցման ամսաթիվը.

3) առաջարկներ ներկայացրած և չներկայացրած մասնակիցների անվանումները (անունները).

4) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը.

5) տվյալներ մերժված առաջարկությունների մասին.

6) գնման պայմանագրի կնքման ամսաթիվը, համարը, գինը, կատարման վերջնաժամկետը, կանխավճար նախատեսված լինելու դեպքում` կանխավճարի չափը.

7) գնման առարկայի անվանումը և քանակը.

8) մատակարարի (կապալառուի, կատարողի) բանկային և հարկ վճարողի հաշվարկային հաշիվները.

9) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:»:

2. Ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետով հաստատված` մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի 15-րդ կետի 13-րդ ենթակետը և 36-րդ կետը:

3. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին` հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ գնման պայմանագրերը կնքել նախորդող բյուջետային տարվա ընթացքում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գնումները պետք է սկսվեն կատարվել հաջորդող բյուջետային տարվա սկզբից (հունվար ամսվանից):

4. Սահմանել, որ բնական և (կամ) տեխնիկական աղետների և (կամ) վթարների և (կամ) համանման այլ չկանխատեսված հանգամանքների հետևանքով առաջացած իրավիճակները վերացնելու նպատակով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել՝ առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) պատվիրատուներին տրամադրել մեթոդական ցուցումներ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և չավարտված գնման գործընթացները սույն որոշման պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ.

2) գնման գործընթացում ներգրավված անձանց իրավունքների, այդ թվում՝ բողոքարկման համակարգի մասին տեղեկություններ տրամադրելու նպատակով զանգվածային լրատվության միջոցներով ապահովել գնումների համակարգի թեժ գիծ-աջակցման ծառայության վերաբերյալ գովազդային հայտարարությունների հրապարակումը:

6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության պահանջները տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և չավարտված գնման գործարքների վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. դեկտեմբերի 30
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան