Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2024

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով, համաձայնեցին հետևյալի մասին

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 25-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում «սանիտարական, անասնաբուժասանիտարական» բառերը փոխարինել «սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական» բառերով.

2) 29-րդ հոդվածում՝

1-ին կետում՝

4-րդ ենթակետից հանել «,մշակութային արժեքների» բառերը.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 ենթակետով՝

«41) մշակութային արժեքների պաշտպանության,». լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով՝ ապրանքների փոխադարձ առևտրում սահմանափակումներ սահմանելիս և դրանք չեղարկելիս անդամ պետությունն այդ մասին գրավոր ծանուցում է Հանձնաժողովին և մյուս անդամ պետություններին՝ Հանձնաժողովի կողմից սահմանվող կարգով։».

3) VI բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1 հոդվածով՝

 

«Հոդված 291

 

Պետական հսկողությունը (վերահսկողությունը) Միության մաքսային սահմանին

 

1. Միության մաքսային սահմանը հատելիս անդամ պետությունների պետական սահմաններով անցման կետերում և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ վայրերում անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվում է հսկողություն (վերահսկողություն) (մաքսային, տրանսպորտային, սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային և պետական հսկողության (վերահսկողության) այլ տեսակներ)՝ սույն պայմանագրին, Միության իրավունքի կազմում ընդգրկվող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

2. Հանձնաժողովի ակտերով կարող են սահմանվել անդամ պետությունների պետական սահմաններով անցման կետերում և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող այլ վայրերում սույն պայմանագրին, Միության իրավունքի կազմում ընդգրկվող այլ միջազգային պայմանագրերի և ակտերի համապատասխան իրականացվող մաքսային, տրանսպորտային (ավտոմոբիլային), սանիտարահամաճարակաբանական, անասնաբուժական, կարանտինային բուսասանիտարական, ճառագայթային հսկողության կազմակերպման համար անհրաժեշտ շենքերի, կառույցների, սենքերի, բաց հրապարակների սարքավորմանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջներ։».

4) 51-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետում «արտադրանքին ներկայացվող պարտադիր պահանջների, համապատասխանության պարտադիր գնահատման» բառերը փոխարինել «Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների, համապատասխանության գնահատման» բառերով.

5) 57-րդ հոդվածի 4-րդ կետի առաջին պարբերությունը «(հսկողություն)» բառից հետո լրացնել «ռիսկի գնահատման կիրառմամբ» բառերով.

6) 88-րդ հոդվածի 1-ին կետի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գնումների ոլորտում կարգավորման և (կամ) հսկողության գործառույթներ իրականացնող՝ անդամ պետության մարմնի (մարմինների) առկայության ապահովում,».

7) 97-րդ հոդվածում՝

3-րդ կետում՝

երկրորդ պարբերության տեքստից հանել «մանկավարժական, իրավաբանական,» բառերը.

երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Անդամ պետությունների աշխատավորների կողմից աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ տրված գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետությունում՝ Միության շրջանակներում կնքվող առանձին միջազգային պայմանագրերին համապատասխան։ Միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում նշված փաստաթղթերը ճանաչվում են աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությանը համապատասխան։».

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Անդամ պետությունների քաղաքացիները, որոնք օրինական հիմքով գտնվում են մյուս անդամ պետության տարածքում, գործատուի կամ աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի հետ անդամ պետության աշխատավորի կնքած աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում իրավունք ունեն դիմելու այդ անդամ պետության իրավասու մարմիններ անմիջականորեն կամ ընդհանուր օգտագործման տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցերի, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցի օգտագործմամբ (աշխատանքի տեղավորման պետությունում այդպիսի հնարավորության առկայության դեպքում)՝ առանց աշխատանքի տեղավորման պետության սահմաններից դուրս գալու մուտքի նպատակը փոխելու համար, եթե աշխատանքային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է փոխել աշխատանքի տեղավորման պետությունում գտնվելու նպատակը։».

8) «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթում (նշված պայմանագրի թիվ 1 հավելված)`

15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Հանձնաժողովն իրականացնում է՝

Հանձնաժողովի այն որոշումների նախագծերի և Միության շրջանակներում միջազգային այն պայմանագրերի նախագծերի կարգավորող ազդեցության գնահատում, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա (այսուհետ՝ կարգավորող ազդեցության գնահատում).

Հանձնաժողովի ընդունած այն որոշումների փաստացի ազդեցության գնահատում, որոնք ազդեցություն են ունենում ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա (այսուհետ՝ փաստացի ազդեցության գնահատում)։

Հանձնաժողովի այն որոշումները, որոնք կարող են ազդեցություն ունենալ ձեռնարկատիրական գործունեության իրականացման պայմանների վրա, ընդունվում են՝ հաշվի առնելով այդ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման իրականացման արդյունքները:

Միության շրջանակներում միջազգային պայմանագրի նախագծի կարգավորող ազդեցության գնահատման մասին եզրակացությունն ուղարկվում է անդամ պետություններ՝ միջազգային պայմանագրի նախագիծը ներպետական համաձայնեցման ուղարկելու հետ միաժամանակ։

Փաստացի ազդեցության գնահատումն իրականացվում է, որպես կանոն, Հանձնաժողովի համապատասխան որոշման գործողության յուրաքանչյուր 3 տարին լրանալուց հետո:

Փաստացի ազդեցության գնահատման մասին եզրակացությունը հաշվի է առնվում Հանձնաժողովի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու ժամանակ։

Կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացման կարգը սահմանվում է կանոնակարգով։».

24-րդ կետի 5-րդ ենթակետում «կարգավորող ազդեցության գնահատման ընթացակարգի իրականացման մշտադիտարկման մասին տարեկան հաշվետվություն» բառերը փոխարինել «կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացման մշտադիտարկման մասին հաշվետվություն (երկու տարին մեկ անգամ պարբերականությամբ)» բառերով.

43-րդ կետի 16–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16) սահմանված կարգով իրականացնում է կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաև ապահովում է կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացման մշտադիտարկման մասին հաշվետվության նախապատրաստումը,».

55-րդ կետի 8–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8) սահմանված կարգով մասնակցում են կարգավորող ազդեցության գնահատման և փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերի իրականացմանը, ինչպես նաև իրականացնում են այդ ընթացակարգերի իրականացման մշտադիտարկում,».

9) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 5 հավելված)՝

1-ին կետի առաջին պարբերությունը լրացնել «, իսկ նշված պայմանագրին միացած նոր անդամների համար՝ նրանց կողմից սույն արձանագրության կիրառումն սկսելու օրվանից։» բառերով.

11-րդ կետում՝

երկրորդ պարբերության մեջ «ընթացիկ օրը վճարողներին վերադարձման և պարտքի մարման դիմաց հաշվանցման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները» բառերը փոխարինել «ընթացիկ օրը վճարողներին վերադարձման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարների և ընթացիկ օրը պարտքի մարման դիմաց հաշվանցված ներմուծման մաքսատուրքերի գումարների» բառերով.

երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ղազախստանի Հանրապետությունում անդամ պետությունների միջև բաշխման ենթակա ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր գումարը որոշվում է՝ հաշվետու օրը մուտքագրված (հաշվանցման միջոցով լիազորված մարմնի կողմից կատարված) ներմուծման մաքսատուրքերի գումարներից հանելով հաշվետու օրը վերադարձման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները և հաշվետու օրը պարտքի մարման դիմաց հաշվանցված ներմուծման մաքսատուրքերի գումարները։».

31-րդ կետում՝

բանաձևում «LIBORusd, o/n» նշագիրը փոխարինել «SOFRusd, о/n» նշագրով.

հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«SOFRUSD, о/n՝ Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի կողմից պարտավորության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն սկսվելու օրվա համար սահմանված մեկօրյա «օվերնայթ» դրույքը՝ ԱՄՆ դոլարով (Secured Overnight Financing Rate (SOFR)).».

10) «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 7 հավելված)՝

4-րդ կետի երրորդ պարբերությունը «ներմուծման» բառից հետո լրացնել «կամ հատուկ» բառերով.

47-րդ կետի վեցերորդ պարբերությունը «ներմուծման» բառից հետո լրացնել «կամ հատուկ» բառերով.

Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման կանոնների (նշված արձանագրության հավելված) 9-րդ կետի երկրորդ պարբերությունը «կամ ներմուծման» բառերից հետո լրացնել «կամ հատուկ» բառերով.

11) «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 8 հավելված)՝

2-րդ կետի երրորդ, յոթերորդ և երեսուներկուերորդ պարբերություններից հանել «Հանձնաժողովի որոշմամբ» բառերը.

24-րդ կետում «քվոտա սահմանելու միջոցով, ապա այդ ներմուծման քվոտայի չափը» բառերը փոխարինել «կամ հատուկ քվոտա սահմանելու միջոցով, ապա այդ ներմուծման կամ հատուկ քվոտայի չափը» բառերով, «ներմուծման քվոտայի ավելի փոքր չափ» բառերը փոխարինել «ներմուծման կամ հատուկ քվոտայի ավելի փոքր չափ» բառերով.

25-րդ կետում «ներմուծման քվոտան բաշխելիս» բառերը փոխարինել «ներմուծման կամ հատուկ քվոտան բաշխելիս» բառերով, «ներմուծման քվոտան իրենց միջև» բառերը փոխարինել «ներմուծման կամ հատուկ քվոտան իրենց միջև» բառերով.

26-րդ կետի առաջին պարբերությունը «ապա ներմուծման» բառերից հետո լրացնել «կամ հատուկ» բառերով.

27-րդ կետի առաջին պարբերությունը «ներմուծման քվոտան» բառերը փոխարինել «ներմուծման կամ հատուկ քվոտան» բառերով.

28-րդ կետը «Ներմուծման» բառից հետո լրացնել «կամ հատուկ» բառերով.

29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

67-րդ կետում «այդ» բառը փոխարինել «գնագցող» բառով, «անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների և անդամ պետություններում նույնանման ապրանքն արտադրողների վրա այդ ներմուծման ազդեցությունը» բառերը փոխարինել «անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների վրա գնագցող ներմուծման ազդեցությունը, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ անդամ պետություններում նույնանման ապրանքն արտադրողների վրա գնագցող ներմուծման ազդեցությունը» բառերով.

72-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«72. Անդամ պետությունների տնտեսության ճյուղի վրա գնագցող ներմուծման ազդեցության վերլուծությունն անդամ պետությունների տնտեսության ճյուղի վիճակի հետ կապված բոլոր տնտեսական գործոնների և ցուցանիշների գնահատումն է՝ ներառյալ՝

ապրանքի վաճառքի, շահույթի, արտադրության, անդամ պետությունների շուկայում ապրանքի մասնաբաժնի, արտադրողականության, ներդրումներից կամ արտադրական հզորությունների օգտագործումից ստացված եկամուտների՝ տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր կրճատումը.

անդամ պետությունների շուկայում ապրանքի գների վրա ազդող գործոնները.

գնագցման չափը.

դրամական հոսքերի շարժի, ապրանքի պաշարների, զբաղվածության մակարդակի, աշխատավարձի, ապրանքի արտադրության աճի տեմպերի, կապիտալ ներգրավելու և (կամ) ներդրումներ իրականացնելու հնարավորության վրա տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր բացասական ազդեցությունը։

Նշված գործոնների և ցուցանիշների ցանկը սպառիչ չէ։ Ընդ որում, գործոններից ո՛չ մեկը, ո՛չ մի քանիսը չեն կարող վճռորոշ նշանակություն ունենալ գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշելու համար։

Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու հետ կապված կրկնակի ուսումնասիրությունների նպատակով վերլուծվում է, այդ թվում, անդամ պետությունների տնտեսության ճյուղի տնտեսական դրությունը վերականգնելու աստիճանը՝ դրա վրա նախկինում իրականացված գնագցող ներմուծման ունեցած ազդեցությունից հետո։».

76-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «76. Գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը որոշելու դեպքում ուսումնասիրություն իրականացնող մարմինը հաշվի է առնում բոլոր առկա գործոնները, այդ թվում՝

գնագցող ներմուծման աճի զգալի տեմպերը, որոնք վկայում են այդ ներմուծման էական ավելացման իրական հնարավորության մասին.

արտահանողի մոտ գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի, դրա արտահանման բավարար հնարավորությունների առկայությունը կամ դրանց էական ընդլայնման ակնհայտ անխուսափելիությունը, որը վկայում է տվյալ ապրանքի գնագցող ներմուծման էական ավելացման իրական հնարավորության մասին՝ հաշվի առնելով այլ արտահանման շուկաների՝ տվյալ ապրանքի արտահանման ցանկացած հավելյալ ծավալ ընդունելու հնարավորությունը.

գնագցող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի գների մակարդակը, եթե գների այդ մակարդակը կարող է հանգեցնել անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների զգալի նվազմանը կամ զսպմանը և ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի պահանջարկի հետագա աճին.

ուսումնասիրության առարկա հանդիսացող ապրանքի պաշարները։

Ընդ որում, այս գործոններից ոչ մեկը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ գնագցող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը որոշելու համար։».

99-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Գնային պարտավորությունները հավանության արժանացնելու մասին Հանձնաժողովի որոշման մեջ կարող են սահմանվել արտահանողի կամ արտադրողի մասին տեղեկությունները հաստատելու համար անհրաժեշտ փաստաթուղթը և այդ փաստաթղթի լրացման պահանջները։».

102-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Հակագնագցման տուրքի այդ դրույքաչափի առանձին չափը սահմանելիս Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն փաստաթուղթը, որն անհրաժեշտ է արտահանողի կամ արտադրողի մասին տեղեկությունները հաստատելու նպատակով, որի համար սահմանված է հակագնագցման տուրքի առանձին դրույքաչափը, և այդ փաստաթղթի լրացման պահանջները։».

 

IV բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթաբաժնով՝

 

«11. Հակագնագցման տուրքի կլանումը որոշելը

 

1201. Եթե հակագնագցման միջոց սահմանելուց կամ սույն արձանագրության 110-րդ կետով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա հակագնագցման տուրքի չափը փոփոխելուց հետո անցել է ոչ ավելի, քան 2 տարի, ապա շահագրգիռ անձն իրավունք ունի ներկայացնելու դիմում, որը պարունակում է ապացույցներ այն մասին, որ հակագնագցման միջոց սահմանելուց կամ սույն արձանագրության 110-րդ կետով նախատեսված կրկնակի ուսումնասիրության արդյունքների հիման վրա հակագնագցման տուրքի չափը փոփոխելուց հետո արձանագրվել է արտահանման գների իջեցում կամ Միության շուկայում ներմուծված ապրանքի իրացման գների իջեցում, փոփոխության բացակայություն կամ ոչ բավականաչափ բարձրացում։ Տվյալ դիմումի հիման վրա կարող է սկսվել կրկնակի ուսումնասիրություն՝ հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով։

1202. Հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կատարվող կրկնակի ուսումնասիրությունը պետք է ավարտվի այն սկսելու օրվանից 9 ամսվա ընթացքում։

1203. Սույն արձանագրության 1201 կետում նշված՝ արտահանման գների կամ Միության շուկայում ներմուծված ապրանքի իրացման գների դինամիկայի մասին տեղեկությունները պետք է ներկայացված լինեն դիմումի մեջ՝ սույն արձանագրության 1201 կետին համապատասխան՝ այն ժամանակահատվածի համար, որը կազմում է դիմումը ներկայացնելու օրվան անմիջապես նախորդող առնվազն 6 ամիսը։

1204. Հակագնագցման տուրքի կլանումը որոշելու համար իրականացվում է հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրության ընթացքում դիտարկվող ժամանակահատվածում արտահանման գների համեմատում այն ժամանակահատվածում առկա արտահանման գների հետ, որն օգտագործվել է գործող հակագնագցման տուրքի չափը որոշելու նպատակով։ Տվյալ համեմատության ժամանակ անհրաժեշտության դեպքում իրականացվում է համեմատվող արտահանման գների ճշգրտում՝ հաշվի առնելով մատակարարումների պայմանների և բնութագրերի, հարկման, առևտրային գործառնությունների փուլերի, քանակական ցուցանիշների, ֆիզիկական բնութագրերի տարբերությունները, ինչպես նաև ցանկացած այլ տարբերություն, որոնք ազդում են այդ գների համադրելիության վրա։ Հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրության ընթացքում դիտարկվող ժամանակահատվածում արտահանման գինը որոշվում է սույն արձանագրության 64-րդ և 65-րդ կետերին համապատասխան։

1205. Շահագրգիռ անձինք իրավունք ունեն հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցման մեջ սահմանված ժամկետներում տրամադրելու արտահանման գների իջեցման կամ Միության շուկայում ներմուծված ապրանքի իրացման գների իջեցման, փոփոխության բացակայության կամ ոչ բավականաչափ բարձրացման հիմնավորումներ, այդ թվում՝ սովորական արժեքի փոփոխության անհրաժեշտության ապացույցներ։ Նշված ժամկետը լրանալուց հետո շահագրգիռ անձանց կողմից տրամադրված հիմնավորումները և ապացույցները կարող են հաշվի չառնվել ուսումնասիրություն իրականացնող մարմնի կողմից:

1206. Հակագնագցման տուրքի կլանումը որոշելու դեպքում գնագցման չափը վերահաշվարկվում է՝ հաշվի առնելով հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրության ընթացքում դիտարկվող ժամանակահատվածում առկա արտահանման գինը։ Ընդ որում, որպես ապրանքի սովորական արժեք է ընդունվում հակագնագցման ուսումնասիրության (այդ թվում՝ սույն արձանագրության 110-րդ կետով նախատեսված կրկնակի ուսումնասիրության) ընթացքում որոշված սովորական արժեքը, որի հիման վրա հաշվարկվել է հակագնագցման տուրքի կլանումը որոշելու նպատակով կրկնակի ուսումնասիրություն սկսելու օրվա դրությամբ գործող հակագնագցման տուրքը։ Սովորական արժեքը կարող է փոփոխվել՝ սույն արձանագրության 1205 կետին համապատասխան, դրա փոփոխման անհրաժեշտության ապացույցներ տրամադրելու դեպքում։

1207. Եթե վերահաշվարկված գնագցման չափը գերազանցում է այն գնագցման չափը, որի հիման վրա սահմանվել է գործող հակագնագցման տուրքը, ապա Հանձնաժողովն իրավունք ունի ավելացնելու գործող հակագնագցման տուրքը այն մեծությամբ, որն անհրաժեշտ է տվյալ տարբերությունը վերացնելու համար։

1208. Եթե վերահաշվարկված գնագցման չափը չի գերազանցում այն գնագցման չափը, որի հիման վրա սահմանվել է գործող հակագնագցման տուրքը, ապա հակագնագցման միջոցի գործողությունը շարունակվում է առանց փոփոխությունների։».

132-րդ կետում «այդ» բառը փոխարինել «սուբսիդավորվող» բառով, «անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների և անդամ պետություններում նույնանման ապրանքն արտադրողների վրա սուբսիդավորվող ներմուծման ազդեցության» բառերը փոխարինել «անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների վրա սուբսիդավորվող ներմուծման ազդեցության, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ անդամ պետություններում նույնանման ապրանքն արտադրողների վրա սուբսիդավորվող ներմուծման ազդեցության» բառերով.

137–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«137. Անդամ պետությունների տնտեսության ճյուղի վրա սուբսիդավորվող ներմուծման ունեցած ազդեցության վերլուծությունն անդամ պետությունների տնտեսության ճյուղի վիճակի հետ կապված բոլոր տնտեսական գործոնների և ցուցանիշների գնահատումն է՝ ներառյալ՝

ապրանքի արտադրության, վաճառքի, անդամ պետությունների շուկայում ապրանքի մասնաբաժնի, շահույթի, արտադրողականության, ներդրումներից կամ արտադրական հզորությունների օգտագործումից ստացված եկամուտների՝ տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր կրճատումը.

անդամ պետությունների շուկայում ապրանքի գների վրա ազդող գործոնները. դրամական հոսքերի շարժի, ապրանքի պաշարների, զբաղվածության մակարդակի, աշխատավարձի, ապրանքի արտադրության աճի տեմպերի, կապիտալ ներգրավելու և (կամ) ներդրումներ իրականացնելու հնարավորության վրա տեղի ունեցած կամ հետագայում հնարավոր բացասական ազդեցությունը։

Նշված գործոնների և ցուցանիշների ցանկը սպառիչ չէ։ Ընդ որում, գործոններից ո՛չ մեկը, ո՛չ մի քանիսը չեն կարող վճռորոշ նշանակություն ունենալ սուբսիդավորվող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին հասցված վնասը որոշելու համար։

Փոխհատուցման միջոցի գործողության ժամկետը լրանալու հետ կապված կրկնակի ուսումնասիրությունների նպատակով վերլուծվում է, այդ թվում, անդամ պետությունների տնտեսության ճյուղի տնտեսական դրությունը վերականգնելու աստիճանը՝ դրա վրա նախկինում իրականացված սուբսիդավորվող ներմուծման ունեցած ազդեցությունից հետո։».

139-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«139. Սուբսիդավորվող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը որոշելու դեպքում ուսումնասիրություն իրականացնող մարմինը հաշվի է առնում բոլոր առկա գործոնները, այդ թվում՝ հետևյալ գործոնները՝

սուբսիդիայի կամ սուբսիդիաների բնույթը, չափը և առևտրի վրա դրանց հնարավոր ազդեցությունը.

սուբսիդավորվող ներմուծման աճի զգալի տեմպերը, որոնք վկայում են այդ ներմուծման էական ավելացման իրական հնարավորության մասին.

արտահանողի մոտ սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի, դրա արտահանման բավարար հնարավորությունների առկայությունը կամ դրանց էական ընդլայնման ակնհայտ անխուսափելիությունը, որը վկայում է այդ ապրանքի սուբսիդավորվող ներմուծման էական ավելացման իրական հնարավորության մասին՝ հաշվի առնելով այլ արտահանման շուկաների՝ տվյալ ապրանքի արտահանման ցանկացած հավելյալ ծավալ ընդունելու հնարավորությունը.

սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի գների մակարդակը, եթե գների այդ մակարդակը կարող է հանգեցնել անդամ պետությունների շուկայում նույնանման ապրանքի գների զգալի նվազմանը կամ զսպմանը և սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի պահանջարկի հետագա աճին.

սուբսիդավորվող ներմուծման առարկա հանդիսացող ապրանքի պաշարները։

Ընդ որում, այս գործոններից ոչ մեկը սուբսիդավորվող ներմուծման հետևանքով անդամ պետությունների տնտեսության ճյուղին նյութական վնաս հասցնելու վտանգի առկայությունը որոշելու համար չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ։».

163-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Կամավոր պարտավորությունները հավանության արժանացնելու մասին Հանձնաժողովի որոշման մեջ կարող են սահմանվել արտահանողի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտադրողի մասին տեղեկությունները հաստատելու համար անհրաժեշտ փաստաթուղթը և այդ փաստաթղթի լրացման պահանջները։».

166-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Փոխհատուցման տուրքի այդ դրույքաչափի առանձին չափը սահմանելիս Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն փաստաթուղթը, որն անհրաժեշտ է՝ արտահանողի մասին տեղեկությունները հաստատելու նպատակով, որի համար սահմանված է փոխհատուցման տուրքի առանձին դրույքաչափը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև արտադրողի մասին, և այդ փաստաթղթի լրացման պահանջները։».

187-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«187. Սույն արձանագրության 186-րդ կետում նշված դիմումը ներկայացվում է`

1) անդամ պետություններում նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանք (հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվելու դեպքում) կամ նույնանման ապրանք (հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվելու դեպքում) արտադրողի (արտադրողների) կամ նրա լիազորված ներկայացուցչի (նրանց լիազորված ներկայացուցիչների) կողմից.

2) արտադրողների միավորման (ասոցիացիայի, միության) կամ միավորումների (ասոցիացիաների, միությունների) կողմից, որի (որոնց) մասնակիցների թվում են անդամ պետություններում նույնանման կամ ուղղակիորեն մրցակցող ապրանք (հատուկ պաշտպանական միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվելու դեպքում) կամ նույնանման ապրանք (հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու մասին դիմում ներկայացվելու դեպքում) արտադրողները, կամ այդպիսի միավորման (ասոցիացիայի, միության) լիազորված ներկայացուցչի կամ այդպիսի միավորումների (ասոցիացիաների, միությունների) լիազորված ներկայացուցիչների կողմից։».

12) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 9 հավելված).

2-րդ կետում՝

վեցերորդ պարբերության մեջ «Միության տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի)» բառերով.

տասներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«արտադրող»՝ իրավաբանական անձ կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ (այդ թվում՝ օտարերկրյա արտադրող), որն արտադրում է արտադրանքը, կամ որի ցուցումով իրականացվում է արտադրանքի նախագծում կամ արտադրում, և որն իր անվան կամ ապրանքային նշանով իրացնում է տվյալ արտադրանքն ու պատասխանատվություն է կրում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության համար.».

վեցերորդ պարբերության մեջ «Միության տեխնիկական կանոնակարգերի» բառերը փոխարինել «Միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի)» բառերով.

3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ՝

«պաշտպանական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների),» բառերը փոխարինել «պաշտպանության և անվտանգության շահերի ապահովման համար պաշտպանական արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), այդ թվում՝» բառերով.

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].

4-րդ կետում՝

առաջին պարբերությունը լրացնել «(այսուհետ՝ ստանդարտների ցանկ) բառերով. առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝ «Ստանդարտների ցանկը չի հաստատվում այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կարող են կատարվել անմիջապես։».

«ազգային (պետական) ստանդարտների» բառերը փոխարինել «անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների» բառերով.

լրացնել «(այսուհետ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների և մեթոդների ցանկ)» բառերը.

հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների և մեթոդների ցանկը չի հաստատվում այն դեպքերում, երբ Միության տեխնիկական կանոնակարգը չի պարունակում համապատասխանության գնահատում անցկացնելու մասին պահանջներ կամ երբ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատումը կարող է իրականացվել առանց հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու։».

յոթերորդ պարբերության մեջ «միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման պահանջների և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները,» բառերը փոխարինել «հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոնների և մեթոդների ցանկում» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարման նպատակով անդամ պետությունները Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատված կարգով համակարգում են ստանդարտացման աշխատանքները, այդ թվում՝ ստանդարտների կիրառման համար։».

5-րդ կետում՝

յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

 «Համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը ձևակերպվում են էլեկտրոնային եղանակով և (կամ) թղթային կրիչի վրա՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։».

ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

 «Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթերը գործում են Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող փաստաթղթի գործողության ժամանակահատվածում շրջանառության մեջ դրված արտադրանքի յուրաքանչյուր միավորի նկատմամբ՝ արտադրանքի պիտանիության ժամկետի կամ ծառայության ժամկետի ընթացքում։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով՝

«11. Անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակին և գիտատեխնիկական զարգացման մակարդակին Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման համապատասխանության ապահովման համար անցկացվում է գիտատեխնիկական մակարդակի պարտադիր պարբերական գնահատում Միության՝ ուժի մեջ մտած տեխնիկական կանոնակարգերի և սույն արձանագրության 4-րդ կետով նախատեսված ստանդարտների ցանկերի առնչությամբ։ Գիտատեխնիկական մակարդակի գնահատման իրականացման կարգը, այդ թվում՝ դրա պարբերականությունը, հաստատվում է Հանձնաժողովի կողմից։».

13) «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրությունը (նշված պայմանագրի թիվ 11 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 կետով՝

«41. Սույն արձանագրության 4-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված լիազորություններին համապատասխան ընդունված որոշումների մասին տեղեկատվության փոխանակումն ապահովելու նպատակով՝ հավատարմագրման մարմիններն իրականացնում են փոխգործակցություն՝ Հանձնաժողովի խորհրդի կողմից սահմանված կարգով։».

14) «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 12 հավելված).

2-րդ կետում՝

յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«պետական սանիտարահամաճարակային վերահսկողություն (հսկողություն)»՝ բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների գործունեություն, որն իրականացվում է՝ հաշվի առնելով մարդու առողջության վրա սանիտարահամաճարակային վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված արտադրանքի (ապրանքների), բնակության միջավայրի գործոնների վնասակար ազդեցության ռիսկի գնահատումը, և ուղղված է Հանձնաժողովի կողմից և բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների խախտումների կանխարգելմանը, հայտնաբերմանն ու կանխմանը.».

երեսունվեցերորդ պարբերության մեջ «հաստատվող միասնական ձևի ու կարգի» բառերը փոխարինել «հաստատվող միասնական ձևի» բառերով.

քառասունմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բուսասանիտարական սերտիֆիկատ»՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) փաստաթուղթ, որը ձևակերպվում է թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային տեսքով (էլեկտրոնային համարժեքի տեսքով), տրվում է արտահանող (վերաարտահանող) երկրի՝ բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմնի կողմից՝ 1951 թվականի դեկտեմբերի 6-ի Բույսերի կարանտինի և պաշտպանության միջազգային կոնվենցիայով սահմանված ձևի համաձայն, և որով հաստատվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) համապատասխանությունը ներմուծող երկրի բուսասանիտարական պահանջներին.».

4-րդ կետում՝

երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել․

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Արտադրանքի պետական գրանցման վկայականը տրամադրվում (ձևակերպվում) է Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով, միասնական ձևով՝ թղթային կրիչի վրա և (կամ) էլեկտրոնային փաստաթղթի տեսքով։

Արտադրանքի պետական գրանցման վկայականների մասին տեղեկությունները մուտքագրվում են պետական գրանցման վկայականների՝ այն տեղեկությունների հիման վրա ձևավորվող միասնական ռեեստրում, որոնք անդամ պետությունների կողմից էլեկտրոնային ձևով Հանձնաժողով են ներկայացվում ազգային ռեեստրներից՝ օգտագործելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը։

Պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանում է Հանձնաժողովը։».

23-րդ կետը՝

լրացնել «, որը կարող է ձևակերպվել էլեկտրոնային տեսքով» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Միության մաքսային տարածք ներմուծվող և Միության մաքսային տարածքով տեղափոխվող՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) խմբաքանակի հետագծելիությունն իրականացվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով։».

15) «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 14 հավելված) 3-րդ կետի 5-րդ ենթակետում «՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան» բառերը փոխարինել «։ Նշված համատեղ միջոցները և առաջարկությունները մշակվում են՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան» բառերով.

16) Հիմնադրման և (կամ) գործունեության առնչությամբ՝ անդամ պետությունների կողմից պահպանվող սահմանափակումների ցանկի (նշված պայմանագրի թիվ 17 հավելվածի թիվ 2 հավելված) IV բաժնի 8-րդ և 9-րդ կետերը և V բաժնի 2-րդ կետը հանել.

17) «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 18 հավելված)՝

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու և (կամ) ակցիզների վճարումից ազատելու հիմնավորվածությունը համարվում է չհաստատված, եթե այն անդամ պետության հարկային մարմնի կողմից, որի տարածքից պետք է իրականացվել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանագրում նշված ապրանքների արտահանումը, հաստատվել է մյուս անդամ պետության տարածք այդ ապրանքների արտահանման բացակայության փաստը։».

7-րդ կետի չորրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Անդամ պետության հարկային մարմին դիմումը չներկայացնելու դեպքում այդ հարկային մարմինն իրավունք ունի ընդունելու (կայացնելու) որոշում այն ապրանքների իրացման գործառնությունների առնչությամբ ԱԱՀ–ի զրոյական դրույքաչափ կիրառելու և (կամ) ակցիզների վճարումից, նշված հարկերի գծով հարկային նվազեցումից (հաշվանցումից) ազատելու հիմնավորվածության հաստատման մասին, որոնք այդ անդամ պետության տարածքից արտահանվել են մյուս անդամ պետության տարածք՝ այդ հարկային մարմնում մյուս անդամ պետության հարկային մարմնի կողմից տրված՝ ամբողջական ծավալով անուղղակի հարկերի վճարման (անուղղակի հարկերի վճարումից ազատման) փաստի էլեկտրոնային տարբերակով հաստատման կամ սույն արձանագրության 211 կետին համապատասխան՝ անուղղակի հարկերի գանձման փաստի մասին տեղեկատվության առկայության դեպքում։

Այն անդամ պետության հարկային մարմինը, որի տարածքից արտահանվել են ապրանքները, հարկ վճարողի կողմից ներկայացված՝ սույն արձանագրության 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերում ոչ հավաստի տվյալներ հայտնաբերելու դեպքում հայտնաբերված հանգամանքների մասին տեղեկացնում է այն անդամ պետության հարկային մարմնին, որի տարածք ներմուծվել են ապրանքները։».

8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Հարկային մարմինը գանձում է անուղղակի հարկերը և տույժերն այն անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով և չափով, որի տարածքից արտահանվել են ապրանքները, ինչպես նաև կիրառում է անուղղակի հարկերի, տույժերի վճարման պարտավորությունների կատարումն ապահովող եղանակներ և այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ հետևյալ դեպքերում՝

հարկ վճարողի կողմից ներկայացված՝ ապրանքների տեղափոխման և անուղղակի հարկերի վճարման մասին տեղեկությունները չեն համապատասխանում անդամ պետությունների հարկային մարմինների միջև տեղեկատվության փոխանակման շրջանակներում ստացված տվյալներին.

հարկ վճարողի կողմից ներկայացված՝ սույն արձանագրության 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը չեն համապատասխանում տրանսպորտային (ապրանքաուղեկցող) և (կամ) այլ փաստաթղթերում նշված անդամ պետության տարածք ապրանքների տեղափոխման բացակայության վերաբերյալ՝ հարկային մարմինների տրամադրության ներքո գտնվող ապացույցներին.

այն անդամ պետության հարկային մարմնի կողմից, որի տարածքում դիմում է ներկայացվել ապրանքների ներմուծման մասին, դիմումը հետ է կանչվել նրա մոտ առկա՝ ապրանքների ներմուծման բացակայության վերաբերյալ ապացույցների առնչությամբ։

Ընդ որում, անուղղակի հարկերը ենթակա են բյուջե վճարման (նախկինում նվազեցման (հաշվանցման) ընդունված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերականգնման)՝ հարկային (հաշվետու) այն ժամանակահատվածի համար, որը համընկնում է ապրանքների բեռնառաքման օրվա հետ, եթե այլ հարկային (հաշվետու) ժամանակահատված սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի հարկային մարմինը տեղեկատվություն է ստացել դիմումը հետ կանչելու մասին ։

Անդամ պետության հարկային մարմինը, որն ստացել է մյուս անդամ պետության հարկային մարմնի կողմից դիմումը հետ կանչելու մասին տեղեկատվություն (բողոքարկման արդյունքների հիման վրա՝ այդ հետկանչը անվավեր ճանաչելու մասին), այդ տեղեկատվությունն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ծանուցում (պահանջ) է ուղարկում հետկանչի փաստի և հիմքի (այդ հետկանչը անվավեր ճանաչելու) ու անհրաժեշտության դեպքում հարկային հայտարարագրերում այդ հետկանչից (այդ հետկանչը անվավեր ճանաչելուց) բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

Այն անդամ պետության հարկային մարմնի կողմից, որի տարածք պետք է ներմուծվեին սույն արձանագրության 20-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված պայմանագրում նշված ապրանքները, այդ ապրանքների ներմուծման բացակայության փաստը հաստատվելու կապակցությամբ դիմումը հետ կանչելիս ԱԱՀ-ի հարկային դրույքաչափի կիրառումը և ակցիզների հաշվեգրումը, ԱԱՀ-ի և ակցիզների հաշվեգրումը, որոնց մասով նախկինում կիրառվել է զրոյական դրույքաչափ և դիմում ստանալու հետ կապված ազատում, ինչպես նաև հարկային հայտարարագիր ներկայացնելն իրականացվում է հարկային (հաշվետու) այն ժամանակահատվածի համար, որը համընկնում է ապրանքների բեռնառաքման օրվա հետ, եթե այլ հարկային (հաշվետու) ժամանակահատված սահմանված չէ այն անդամ պետության օրենսդրությամբ, որի հարկային մարմինն ստացել է դիմումը հետ կանչելու մասին տեղեկատվություն։».

13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Մեկ անդամ պետության հարկ վճարողի կողմից մյուս անդամ պետությունում գրանցման վայր կամ մշտական բնակության վայր ունեցող և այդ անդամ պետության անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ապրանքների ներմուծման դեպքում հարկերի վճարումն իրականացվում է սույն բաժնին համապատասխան։».

Լրացնել հետևյալ բովանդակությամբ 211 կետով.

«211. Այն անդամ պետության հարկային մարմնի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները, ներմուծվող ապրանքի քանակի ոչ լրիվ արտացոլման (չարտացոլման) պատճառով հարկ վճարողի կողմից հարկային բազան նվազեցնելու (թաքցնելու) փաստը հայտնաբերվելու դեպքում այդ հարկային մարմինը հարցման հիման վրա տեղեկացնում է այն անդամ պետության հարկային մարմնին, որի տարածքից արտահանվել են ապրանքները, անուղղակի հարկերի գանձման փաստի մասին, եթե այդ պետության օրենսդրությամբ նախատեսված չէ դիմումը ներկայացնելը՝ այդպիսի նվազեցում (թաքցնելը) հայտնաբերվելու դեպքում։».

22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Այն անդամ պետության հարկային մարմինը, որի տարածք ներմուծվել են ապրանքները, հարկ վճարողի կողմից ներկայացված՝ սույն արձանագրության 20-րդ, 21-րդ, 23-րդ և 24-րդ կետերով նախատեսված փաստաթղթերում ոչ հավաստի տվյալներ հայտնաբերվելու դեպքում հայտնաբերված հանգամանքների մասին տեղեկացնում է այն անդամ պետության հարկային մարմնին, որի տարածքից արտահանվել են ապրանքները։

Անդամ պետության՝ անուղղակի հարկերի գանձումն իրականացրած հարկային մարմինը՝

հետ է կանչում դիմումը՝ իր տարածք ապրանքների տեղափոխման բացակայության փաստը հայտնաբերելու դեպքում և հետկանչի փաստի և հիմքերի մասին տեղեկացնում այն անդամ պետության հարկային մարմնին, որի հարկ վճարողը կիրառել է զրոյական դրույքաչափ և (կամ) ակցիզների վճարումից ազատում.

բողոքարկման արդյունքների հիման վրա դիմումը հետ կանչելու վերաբերյալ հարկային մարմնի որոշումն անվավեր ճանաչելու մասին տեղեկացնում է այն անդամ պետության հարկային մարմնին, որի հարկ վճարողը կիրառել է զրոյական դրույքաչափ և (կամ) ակցիզների վճարումից ազատում։

Ապրանքների ներմուծման ժամանակ անուղղակի հարկերը չվճարելու փաստը հարկային մարմնի կողմից հայտնաբերվելու դեպքում դիմումի հետկանչ չի իրականացվում՝ կապված ապրանքների ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի վճարման պարտավորության կատարման դիմաց հարկերի հաշվանցման մասին որոշումն իր կողմից չեղարկվելու և ապրանքների ներմուծումը չկայացած համարվելու հիմքերի բացակայության հետ։

Սույն արձանագրության 20-րդ կետով նախատեսված՝ հարկային հայտարարագրի հետ միասին ներկայացված փաստաթղթերում արտացոլված տվյալների ոչ հավաստի լինելու մասին վկայող տեղեկությունների առկայության դեպքում մի անդամ պետության հարկային մարմինն իրավունք ունի հարցում ուղարկելու մյուս անդամ պետության հարկային մարմին՝ այդ տեղեկությունները հաստատելու (չհաստատելու) նպատակով։».

29-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

 «Եթե աշխատանքների, ծառայությունների գնորդ է անդամ պետության հարկ վճարողը, իսկ դրանց սպառողն է նրա մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը (մշտական ներկայացուցչություն), որը գործունեություն է իրականացնում մյուս անդամ պետության տարածքում, և (կամ) որի գտնվելու վայրը մյուս անդամ պետության տարածքն է, ապա աշխատանքների, ծառայությունների իրագործման վայր է համարվում այդ մյուս անդամ պետության տարածքը.».

18) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 19 հավելված)՝

2-րդ կետում՝

13-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Գինը չի կարող մենաշնորհային ցածր ճանաչվել, եթե ապրանքի վաճառողի կողմից դրա սահմանումը չի հանգեցվել կամ չէր կարող հանգեցվել մրցակցության սահմանափակմանը՝ կապված համապատասխան ապրանքային շուկայում այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատման հետ, որոնք չեն ընդգրկվում համապատասխան ապրանքային շուկայում ապրանքի վաճառողների կամ գնորդների հետ անձանց մեկ խմբում.».

14-րդ ենթակետում «անդամ պետությունների օրենսդրությանը,» բառերը փոխարինել «անդամ պետությունների օրենսդրությանը և (կամ)» բառերով.

10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ ենթակետով՝

«61) անդամ պետությունների օրենսդրության մշտադիտարկման և համեմատական իրավական վերլուծության իրականացում՝ պայմանագրի XVIII բաժնի և սույն արձանագրության դրույթներին համապատասխանության մասով.».

16-րդ կետը 5-րդ ենթակետի առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) Հանձնաժողովի այն որոշումները չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ ժամանակին չկատարելը, որոնք իրավախախտին պարտավորեցնում են կատարելու որոշակի գործողություններ՝

ուղղված մրցակցությունը սահմանափակող համաձայնությունների դադարեցմանը, տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) տնտեսական գործունեության համակարգմանը և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարմանը՝ հանգեցնում է ֆիզիկական անձանց նկատմամբ 25 000-ից մինչև 35 000 ռուսական ռուբլու չափով, պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 35 000-ից մինչև 45 000 ռուսական ռուբլու չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 500 000-ից մինչև 700 000 ռուսական ռուբլու չափով տուգանքի նշանակմանը.

տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից ապրանքային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման դադարեցման և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարման վերաբերյալ՝ հանգեցնում է պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 20 000-ից մինչև 30 000 ռուսական ռուբլու չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 500 000-ից մինչև 700 000 ռուսական ռուբլու չափով տուգանքի նշանակմանը.

անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու և (կամ) մրցակցության ապահովմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ՝ հանգեցնում է պաշտոնատար անձանց և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ 20 000-ից մինչև 30 000 ռուսական ռուբլու չափով, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300 000-ից մինչև 500 000 ռուսական ռուբլու չափով տուգանքի նշանակմանը։».

58-րդ կետում՝

հինգից յոթերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դիմում ուղարկելու իրավական հիմքերը.

այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) անվանումը, որի գործողություններում (անգործության մեջ) նկատվում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ.

այն գործողությունների (անգործության) նկարագրությունը, որոնցում նկատվում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ՝ ներառյալ անդրսահմանային այն շուկայի տարածքի նշումը, որտեղ նկատվում են այդ նշանները.».

իններորդ պարբերության մեջ «հայտնաբերվել են» բառերը փոխարինել «նկատվել են» բառերով.

60-րդ կետում՝

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«60. Հանձնաժողովի կողմից դիմումը (նյութերը) անդամ պետության լիազորված մարմնի ուսումնասիրությանը փոխանցելու մասին որոշումն ընդունվում է այն դեպքում, երբ դիմումի ուսումնասիրության, քննության անցկացման կամ գործի ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը պարզում է, որ դիմումի (նյութերի) մեջ նշված խախտման կանխումն անդամ պետության լիազորված մարմնի իրավասության շրջանակներում է:».

չորրորդից յոթերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

 «այն տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) անվանումը, որի գործողություններում (անգործությունում) նկատվում են անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման նշաններ.

այն գործողությունների (անգործության) նկարագրությունը, որոնցում նկատվում են անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման նշաններ՝ ներառյալ այն շուկայի տարածքի նշումը, որտեղ նկատվում են այդ նշանները։

Դիմումին կից ներկայացվում են այն փաստաթղթերը, որոնց ուսումնասիրության ընթացքում նկատվել են անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման նշաններ և որոնք, Հանձնաժողովի կարծիքով, անհրաժեշտ են՝ անդամ պետության լիազորված մարմնի կողմից դիմումի ուսումնասիրման համար։».

82-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել

Լրացնել 821-824 հետևյալ բովանդակությամբ կետերով

 «821. Առանձին տարածքում սոցիալական նշանակություն ունեցող մեկ տեսակի ապրանքի առնչությամբ սույն բաժնով նախատեսված գների պետական կարգավորումը կիրառելու առավելագույն ժամկետը 12 ամսվա ընթացքում չի կարող գերազանցել 240 օրացուցային օրը (նշված ժամկետը ներառում է գների պետական կարգավորման ժամկետի սահմանման և երկարաձգման ժամանակահատվածները)։

Նշված ժամկետում գների պետական կարգավորման ժամանակահատվածը կարող է լինել ինչպես ընդհատվող, այնպես էլ չընդհատվող։

822. Անդամ պետությունն իրավունք ունի սահմանելու սույն բաժնով նախատեսված գների պետական կարգավորում ոչ ավելի, քան 90 օրացուցային օր ժամկետով։

823. Անդամ պետությունն իրավունք ունի երկարաձգելու սույն արձանագրության 822 կետով սահմանված ժամկետը ոչ ավելի, քան 90 օրացուցային օրով։

824. Գների պետական կարգավորման ժամկետի հետագա երկարաձգումը ոչ ավելի, քան 60 օրացուցային օր ժամկետով, հնարավոր է միայն սույն արձանագրության 871 կետով նախատեսված՝ Հանձնաժողովի որոշմամբ։».

83-րդ կետում՝

«81-րդ և 82-րդ կետերով» բառերը փոխարինել «81- 823 կետերով» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Անդամ պետությունն իրավունք ունի Հանձնաժողով ուղարկելու նրա կողմից նախկինում սահմանված գների պետական կարգավորման ժամկետը՝ սույն արձանագրության 824 կետին համապատասխան, երկարաձգելու մասին դիմումը՝ ոչ ուշ, քան երկարաձգման ենթադրվող օրվանից 35 օրացուցային օր առաջ։».

86-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«86. Սույն արձանագրության 81 - 823 կետերով նախատեսված գների պետական կարգավորում սահմանելու կամ երկարաձգելու վերաբերյալ մյուս անդամ պետության որոշմանը չհամաձայնելու մասին անդամ պետություններից մեկի դիմումը Հանձնաժողովի կողմից ստանալու դեպքում Հանձնաժողովն իրավունք ունի որոշում ընդունելու գների պետական կարգավորումը չեղարկելու անհրաժեշտության մասին՝ սույն արձանագրության 87-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

Նշված դիմումը կարող է Հանձնաժողով ուղարկվել գների պետական կարգավորման գործողության 90-օրյա ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 45 օրացուցային օր առաջ։».

լրացնել հետևյալ բովանդակությամբ 871 կետով՝

«871. Գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման մասին դիմումի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու մասին.

գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցումը մերժելու մասին։

Հանձնաժողովը որոշում է ընդունում գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը համաձայնեցնելու կամ դրա երկարաձգման համաձայնեցումը մերժելու մասին՝ Հանձնաժողովի կողմից սույն արձանագրության 83-րդ կետով նախատեսված դիմումն ստանալու օրվանից 2 ամիսը չգերազանցող ժամկետում։

Հանձնաժողովը չի համաձայնեցնում գների կարգավորման ժամկետի երկարաձգումը, եթե տվյալ կարգավորումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, այդ թվում՝

շուկայի հասանելիության համար արգելքների ստեղծմանը.

անձանց մեկ խմբում չընդգրկվող տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) թվի կրճատմանն այդ շուկայում:».

88–րդ և 89–րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«88. Հանձնաժողովն իր կողմից սահմանված կարգով ուսումնասիրում է գների պետական կարգավորում սահմանելու և (կամ) այն երկարաձգելու վերաբերյալ մյուս անդամ պետության որոշմանը չհամաձայնելու մասին անդամ պետության դիմումը, ինչպես նաև անդամ պետության՝ իր կողմից նախկինում սահմանված գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմումը։

89. Գների պետական կարգավորումը չեղարկելու անհրաժեշտության մասին Հանձնաժողովի՝ սույն արձանագրության 87-րդ կետի հիման վրա ընդունված որոշումը և գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգման համաձայնեցումը մերժելու մասին Հանձնաժողովի՝ սույն արձանագրության 871 կետի հիման վրա ընդունված որոշումը՝ ոչ ուշ, քան այդ որոշումներն ընդունելու օրվան հաջորդող օրը, ուղարկվում են անդամ պետության այն մարմին, որն ընդունել է գների պետական կարգավորում սահմանելու կամ գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը, և կատարվում են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որն ընդունել է գների պետական կարգավորում սահմանելու կամ գների պետական կարգավորման ժամկետը երկարաձգելու մասին որոշումը։».

19) «Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 20 հավելված).

20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝

«7) հաստատում է անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցված՝ բնական մենաշնորհի ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված միջոցների իրականացման հաջորդականությունը որոշելու միջոցառումների պլանները («ճանապարհային քարտեզները»)։».

նշված արձանագրության թիվ 1 հավելվածում՝

4–րդ դիրքում`

երկրորդ սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ծառայություններ, որոնք մատուցվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործմամբ, երկաթուղային փոխադրումներ».

երրորդ սյունակում տեքստը լրացնել «՝ բացառությամբ Ղազախստանի Հանրապետության տարածքով բեռները բեռնարկղերով փոխադրելու, դատարկ բեռնարկղները փոխադրելու և բեռների տարանցիկ փոխադրումների ժամանակ մայրուղային երկաթուղային ցանցերի ծառայությունների» բառերով.

Նշված արձանագրության թիվ 2 հավելվածի երրորդ սյունակում՝

4-րդ դիրքը լրացնել «՝ բացառությամբ այն ջերմային էներգիայի, որն արտադրվել է գրունտի, գրունտային ջրերի, գետերի, ջրամբարների, արդյունաբերական ձեռնարկությունների և էլեկտրակայանների, կոյուղային-մաքրման կառույցների թափոնաջրի օգտագործմամբ».

7-րդ դիրքում «Կոնցեսիայի պայմանագրերի» բառերը փոխարինել «Մրցակցային երկաթուղային ուղու բացակայության դեպքում՝ պետության և մասնավոր հատվածի միջև գործընկերության, այդ թվում՝ կոնցեսիայի պայմանագրերի» բառերով.

8-րդ դիրքը լրացնել «՝ մրցակցային մերձատար ուղիների բացակայության դեպքում» բառերով.

20) «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 24 հավելված).

Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության իրականացման կարգի (նշված արձանագրության թիվ 1 հավելված) 20-րդ կետը «արդյունքների մասին» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված ծանուցման մեջ նշված՝ տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության մարմնի պահանջները փոխադրողի կողմից կատարվելու արդյունքների մասին)» բառերով.

Երկաթուղային տրանսպորտի ծառայությունների հասանելիության, այդ թվում՝ սակագնային քաղաքականության հիմունքների կարգավորման կարգի մեջ (նշված արձանագրության թիվ 2 հավելված)՝

12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․

13–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Անդամ պետություններից յուրաքանչյուրն իր օրենսդրությանը համապատասխան սահմանված միասնականացված սակագին է կիրառում երկաթուղային տրանսպորտով բեռների հետևյալ ուղղություններով փոխադրման դեպքում՝

անդամ պետությունների միջև, այդ թվում՝ մյուս անդամ պետության տարածքով (մյուս անդամ պետությունների տարածքներով) և (կամ) երրորդ երկրների տարածքներով.

անդամ պետության տարածքների միջև՝ մյուս անդամ պետության տարածքով (մյուս անդամ պետությունների տարածքներով) և (կամ) երրորդ երկրների տարածքներով.

մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածքով (մյուս անդամ պետությունների տարածքներով) և (կամ) երրորդ երկրների տարածքներով՝ անդամ պետությունների նավահանգիստներով դեպի երրորդ երկրներ և հակառակ ուղղությամբ։».

21) «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 25 հավելված).

2-րդ կետի հինգերորդ պարբերության մեջ «անդամ պետության իշխանության կարգավորող և (կամ) հսկող լիազորված մարմիններում» բառերը փոխարինել «անդամ պետության՝ կարգավորման և (կամ) հսկման գործառույթներ իրականացնող մարմնում» բառերով.

13-րդ կետի վեցերորդ պարբերության մեջ «անդամ պետության պետական իշխանության՝ գնումների ոլորտում կարգավորող և (կամ) հսկող լիազորված մարմնի» բառերը փոխարինել «գնումների ոլորտում կարգավորման և (կամ) հսկման գործառույթներ իրականացնող անդամ պետության մարմնի (մարմինների)» բառերով.

29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) գնումների ոլորտում տեղեկատվության (հաշվետվության) ձևավորման միջոցով, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցուցանիշներով և ձևաչափերով։»

37-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«37. «Գնումների ոլորտում անձանց իրավունքների և օրինական շահերի ապահովման, ինչպես նաև անդամ պետության՝ գնումների մասին օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով անդամ պետությունն ապահովում է անդամ պետության՝ իր օրենսդրությանը համապատասխան սահմանված մարմնի (մարմինների) կողմից գնումների ոլորտում կարգավորման և (կամ) հսկման գործառույթների իրականացումը, այդ թվում՝».

41-րդ կետում «անդամ պետությունների պետական իշխանության՝ գնումների ոլորտը կարգավորող և (կամ) հսկող լիազորված մարմինների հետ միասին, ղեկավարների և փորձագետների մակարդակով անցկացնում է խորհրդակցություններ՝ ոչ պակաս, քան տարին 3 անգամ» բառերը փոխարինել «անդամ պետությունների՝ գնումների ոլորտում կարգավորման և (կամ) հսկման գործառույթներ իրականացնող մարմինների հետ միասին, այդ մարմինների առաջարկով կամ Հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացնում է խորհրդակցություններ՝ ղեկավարների և փորձագետների մակարդակով» բառերով.

Մրցույթի կազմակերպման և անցկացման, գնային առաջարկների հարցման (գնանշման հարցման), առաջարկների հարցման, աճուրդի և մեկ աղբյուրից կամ միակ մատակարարից (կատարողից, կապալառուից) գնումների կատարման նկատմամբ պահանջների (նշված արձանագրության թիվ 1 հավելված) 2-րդ կետի 7-րդ, 8-րդ և 10-րդ ենթակետերի, 5-րդ կետի հինգերորդ պարբերության, 6-րդ կետի չորրորդ պարբերության, 8-րդ կետի 7-րդ, 10-րդ և 12-րդ ենթակետերի մեջ «օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «օրվան հաջորդող աշխատանքային օրը» բառերով.

22) «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 29 հավելված) 38-րդ կետում «1-ը» թիվը փոխարինել «31-ը» թվով։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2022 թվականի մարտի 31-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան