ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2010 թվականի N 1152-Ա
Ա. ԵՍԱՅԱՆԻ՝ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Անդրազգային կոռուպցիայի դեմ պայքարում ուժերի համախմբում» խորագրով համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա. Եսայանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 5-9-ը Վաշինգտոն (ԱՄՆ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|