ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2010 թվականի N 1157-Ա
Կ. ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ՝ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի N 13 լաբորատորիայի վարիչ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կ. Ղարագյոզյանի՝ 2011 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 5-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված գիշերավարձի և մասնակցության վճարի ծախսերը՝ 1899 եվրոյին համարժեք դրամ, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|