Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 94-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.21/3(806).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2010

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 դեկտեմբերի 2010 թ.

        ք. Երևան

 թիվ 94-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, երաժշտական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 9 մրցույթում հաղթող ճանաչելու մասին

 

Սույն թվականի հուլիսի 20-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) կողմից հայտարարված թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, երաժշտական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 9 մրցույթին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով 19.10.2010թ. մասնակցելու հայտ է ներկայացրել «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը։

Տվյալ մրցույթին այլ հայտ չի ներկայացվել։

28.10.2010թ. կայացած ՀՌԱՀ-ի դռնբաց նիստում «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը հրապարակել է իր կողմից ներկայացված հայտը և կից փաստաթղթերը։

«ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք բավարարում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։

16.12.2010թ. ՀՌԱՀ անդամները վարկանիշային քվեարկությամբ «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտին տվել են հետևյալ գնահատականները.

 

Անուն, ազգանուն

Քվեարկության արդյունքը

Գրիգոր Ամալյան

6

Ժիրայր Դադասյան

6

Կորյուն Առաքելյան

6

Սիմավոն Անդրեասյան

6

Արամ Մելքոնյան

6

Արմեն Մկրտչյան

6

Արա Թադևոսյան

6

Հայկ Քոթանյան

6

 

Ընդամենը` 48

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 46 - 49-րդ և 62-րդ հոդվածներով, ինչպես նաև 28.06.2010թ. ՀՌԱՀ թիվ 23-Ն որոշմամբ հաստատված «Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցույթի անցկացման կարգ»-ի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է`

Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, երաժշտական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 9 մրցույթում հաղթող ճանաչել «ԴԱՐ-21» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությանը:

Նախագահ

Գ. Ամալյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան