Գլխավոր տեղեկություն
Համար
N 1067-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2010-11.11.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2010 թվականի N 1067-Ա

 

«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 920-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 920-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 2
Երևան

 

  

Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

 դեկտեմբերի 2-ի N 1067-Ա

 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ

   

Դ. Սարգսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

   

Գ. Սահակյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Ա. Բախշյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Է. Շարմազանով

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Ա. Քոչարյան

-ՀՀ Լոռու մարզպետ

   

Վ. Գաբրիելյան

- ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ

(համաձայնությամբ)

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

   

Ա. Կարապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության

պետ

   

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ն. Ղուկասյան

- Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն

   

Նավասարդ

 

Արքեպիսկոպոս Կճոյան

- Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

(համաձայնությամբ)

   

Գ. Սողոմոնյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության

վարչության պետ (համաձայնությամբ)

   

Բ. Փափազյան

- Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն

(համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Լ. Ասատրյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ

   

Լ. Արաբաջյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան

   

Լ. Բարսեղյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի թանգարանագիտության ամբիոնի վարիչի

պաշտոնակատար

   

Ս. Գևորգյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի հոգեբանության և սոցիալական մանկավարժության

ֆակուլտետի դեկան

   

Ա. Դոլուխանյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի հայ գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի

ամբիոնի վարիչ

   

Մ. Կարապետյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ

   

Հ. Հակոբյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության

ամբիոնի պրոֆեսոր

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Վ. Գասպարյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի մանկավարժության ամբիոնի ասպիրանտ

   

Վ. Մովսիսյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի

մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

   

Տ. Ենոքյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության

ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

   

Խ. Զաքարյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի սոցիալական մանկավարժության և հոգեբանության

ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

   

Թ. Թովմասյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության

ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

   

Ա. Բաղդասարյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի

ուսանող

   

Ս. Գևորգյան

- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան