Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.21/3(806).1 Հոդ.401
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.11.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010496

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 

29 նոյեմբերի 2010 թ.

թիվ 315-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը, 103-րդ հոդվածը «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը և 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի ««Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ը հաստատելու մասին» թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում oտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 3/01) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Կանոնակարգ 3/01-ի 103-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետը լրացնել «դ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«դ. փաստաթուղթ ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձանց կողմից ապահովագրության մասին դասընթացի ավարտման վերաբերյալ կամ ապահովագրական ընկերության (որի հետ աշխատելու է իրավաբանական անձ գործակալը) պատշաճ ձևով տրված հայտարարություն այն մասին, որ գործակալի գործառույթներ իրականացնող անձինք բավարարում են գիտելիքների հետևյալ պահանջներին.

1. ապահովագրության հիմնական սկզբունքների իմացություն,

2. ապահովագրության այն դասի կամ ենթադասի բնույթի իմացություն, որի գծով իրականացվում է միջնորդությունը,

3. ապահովագրության պայմանագրերի կնքման գործընթացի իմացություն,

4. ապահովագրության պայմանագրի պայմանների իմացություն՝ ներառյալ ապահովագրական պատահարների, պայմանագրին վերաբերող սահմանափակումների և բացառությունների,

5. ապահովագրական ծածկույթի որոշման սկզբունքների իմացություն,

6. ապահովագրավճարի վրա ազդող գործոնների իմացություն,

7. ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում ապահովագրական հատուցման վճարման սկզբունքների իմացություն,

8. ապահովագրության պայմանագրերը կարգավորող օրենսդրության իմացություն»,

բ. 2.1 ենթակետը լրացնել «դ», «ե» պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«դ. ապահովագրական ընկերության հետ գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը, որում պետք է նշված լինեն, թե «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված որ գործառնություններն են թույլատրված գործակալին, որ ապահովագրության դասի գծով, իսկ 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնության դեպքում` նաև գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման՝ ապահովագրական ընկերության կողմից թույլատրված չափերը,

ե. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը:

2) Կանոնակարգ 3/01-ի 104.1-րդ կետում «գրանցվելու» բառը փոխարինել «հաշվառվելու» բառով:

3) Կանոնակարգ 3/01-ի 112-րդ կետը «ֆիզիկական անձ» բառերից հետո լրացնել «կամ անհատ ձեռնարկատեր» բառերով:

4) Կանոնակարգ 3/01-ի Հավելված 2ե-ում`

ա. «ստորագրությունը» բառից հետո լրացնել. «, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև «անհատ ձեռնարկատեր» նշումը»,

բ. «գործունեության կամ գրանցման հասցեն» բառերը փոխարինել «հաշվառման վայրը, ինչպես նաև գործունեության վայրը (մարզ, բնակավայր (քաղաք կամ գյուղ)) բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2010 թ. դեկտեմբերի 3
ք. Երևան