Basic information
Number
N 662-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.07.2014-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
15.07.2014
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.07.2014
Effective date
16.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2014 թվականի N 662-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ նույնականացման քարտերով, անձը հաստատող այլ փաստաթղթերով քվեարկություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ մշակելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Աշխատանքային խմբի ղեկավարին՝

1) քննարկել և մինչև 2014 թվականի օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն որոշման 1-ին կետից բխող առաջարկություններ.

2) մինչև 2014 թվականի հոկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հուլիսի 15-ի N 662-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Հովհաննես Մանուկյան

- ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Հովհաննես Սահակյան

- ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Արփինե Հովհաննիսյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Տիգրան Մուկուչյան

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

   

Արսեն Մկրտչյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

   

Արտակ Ասատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ

   

Մնացական Բիչախչյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության և վերլուծության բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան