Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-249-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.1587
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 
 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.

Հայաստանի Հանրապետության կրթության
զարգացման 2011-2015 թվականների
պետական ծրագիրը հաստատելու մասին

Կ-1003-19.10.2010-ԳԿ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2.

«Օրգանական գյուղատնտեսության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու
մասին

Կ-930-09.06.2010-ԳԲ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

3.

«Սպառողական կոոպերացիայի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն կատարելու մասին

Կ-956-28.07.2010-ԳԲ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.   

ա) «Ոստիկանության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացումներ և
փոփոխություններ կատարելու մասին

Կ-1004-19.10.2010, 03.12.2010-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Ոստիկանության զորքերի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
լրացումներ և փոփոխություններ կատարելու
մասին

Կ-10041 -19.10.2010, 03.12.2010-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

Ընդերքի մասին Հայաստանի
Հանրապետության օրենսգիրք

Կ-1018-11.11.2010-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

6.

ա) «Ոստիկանությունում ծառայության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու
մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացում կատարելու մասին

Կ-1024-15.11.2010-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Քաղաքացիական ծառայողների
վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Կ-10241-15.11.2010-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

7.   

ա) Փառքի շքանշանի մասին

Կ-1026-18.11.2010-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հայաստանի Հանրապետության պետական
պարգևների մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում և
փոփոխություններ կատարելու մասին

Կ-10261-18.11.2010-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Պատվո շքանշանի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություն
կատարելու մասին

Կ-10262-18.11.2010-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն


2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

 Հարցի անվանումը

 Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

1.   

ա) «Հարկերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություն
և լրացումներ կատարելու մասին

Կ-1043-06.12.2010-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

բ) «Ավելացված արժեքի հարկի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կ-10431-06.12.2010-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

2.

«Ժառանգություն» խմբակցության հարցապնդում

 

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան


6 դեկտեմբերի 2010 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-249-Ն