ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 նոյեմբերի 2010 թվականի N 1699-Ն
ԵՐԵՎԱՆ-ՎԱՅՔ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂՈՒ ԵՎ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՀԱՄԱԼԻՐ ՏԱՆՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՀԱՏՄԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Երևան-Վայք միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմայրուղու և Նորավանքի համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի հատման հարակից հատվածում (բացառությամբ «Արփի» բնապատմական արգելոցի տարածքի) առանձնացվող քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1699-Ն որոշման |
ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ
1. Հատուկ կարգավորման օբյեկտի առանձնացման նպատակը
Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում առանձնակի հետաքրքրություն ներկայացնող տարածքների պահպանության և օգտագործման հատուկ ռեժիմի սահմանումն է, այդ տարածքներում հնարավոր կառուցապատման գործընթացների կանոնակարգումը և կառավարումը:
2. Հատուկ կարգավորման օբյեկտի տարածքի բնութագիրը և չափերը
Առանձնացվող 1.1 հեկտար և 1.7 հեկտար տարածքները գտնվում են Երևան-Վայք միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմայրուղու և Նորավանքի համալիր տանող ավտոճանապարհի հատման հատվածում` «Արփի» բնապատմական արգելոցի սահմաններին կից, որոնք ներառում են Արփա գետի ձախակողմյան ափի քարանձավները:
3. Հատուկ կարգավորման օբյեկտի քաղաքաշինական պլանավորման միջոցառումները
Առանձնացվող 2.8 հեկտար տարածքի քաղաքաշինական պլանավորման միջոցառումները ներառում են գոտևորման և կառուցապատման նախագծերը, լանդշաֆտի պահպանության, կառավարման ու պլանավորման նախագծերը, քաղաքաշինական կանոնադրությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |