Գլխավոր տեղեկություն
Համար
N 461
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.08.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 օգոստոսի 2000 թվականի N 461

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը լիազորություններ վերապահելու մասին» N 195 որոշման 2-րդ կետով «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «գ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 07 խմբի 11 ենթախմբի 12-րդ կետի «Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում 25196000 դրամ ծավալով ենթածրագրի իրականացման լիազորությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի փոխարեն վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան