Գլխավոր տեղեկություն
Համար
N 1671-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2010-24.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 2010 թվականի N 1671-Ա

 

«ԲՅՈՒՐԱԿՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Պ. Սևակի փողոցի 11 հասցեում գտնվող «Երևանի Լ. Արիսյանի անվան N 127 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` 2860 քառ. մետր արտաքին մակերեսով երկհարկանի երկու մասնաշենքերը և դրանց զբաղեցրած 0,395008 հեկտար հողատարածքը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2786768), ինչպես նաև հարակից երկհարկանի երկու մասնաշենքերի երկրորդ հարկերի 594.8 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամի հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 20
Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.05.2011, N 635-Ա 24.05.2011, N 1671-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան