ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2010 թվականի N 1551-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ՝ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող՝ 2011-2015 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական ու միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգից բխող՝ 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվող միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորման հնարավորության հարցին անդրադառնալ տվյալ տարվա բյուջետային գործընթացների ժամանակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1551-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ 2011-2015 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
NN |
Միջոցառման անվանումը |
Պատասխանատու կատարողը |
Համակատարողը |
Կատարման ժամկետը |
Ակնկալվող արդյունքները |
Ֆինանսավոր-ման աղբյուրը |
1. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման օրենսդրական ու ինստիտուցիոնալ կատարելագործում | ||||||
1.1. |
Բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծություն, կատարելագործման |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2011-2012 թթ. |
բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի կատարելագործման համար նախադրյալների ստեղծում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում |
1.2. |
Բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի օրենսդրական հիմքերի ու ինստիտուցիոնալ կառուցվածքի կատարելագործման մասին օրենսդրության փոփոխության ժամանակացույցի մշակում և ՀՀ վարչապետի որոշման նախագիծ ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, բուհեր (համաձայ-նությամբ) |
2013 թ. |
բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի բարելավման համար նախատեսված օրենսդրական ու ինստիտուցիոնալ փոփոխությունների ամրագրման ապահովում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում |
1.3. |
Բնապահպանական կրթության և դաստիարակության բոլոր մակարդակների համար (նախադպրոցական, միջնակարգ, միջին մասնագիտական, բուհական, հետբուհական) չափորոշիչների մշակում և հաստատում՝ պահպանելով ներդաշնակությունը կրթական բոլոր մակարդակներում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև միջազգային կրթական ստանդարտների (պահանջների) հետ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն, |
2014-2015 թթ. |
բնապահպանական կրթության և դաստիարակության գիտելիքների կանոնակարգված ձեռքբերման ու գնահատման ապահովում |
ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում |
1.4. |
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի «Էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 464 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012 թ. |
միջգերատեսչական համագործակցության ուժեղացում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում | |
2. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ոլորտում հզորությունների ստեղծում | ||||||
2.1. |
Երկրի արդի սոցիալ-տնտեսական իրավիճակին և ազգային առանձնահատկություններին համահունչ բնապահպանական կրթության նորացված մեթոդաբանության մշակում (կրթական բոլոր մակարդակների համար)՝ հաշվի առնելով ավանդական և ժամանակակից մեթոդներն ու միջազգային փորձը, ինչպես նաև «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության թեմատիկան և բնապահպանական նշանակության գործնական պարապմունքների անցկացման կարևորությունը |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն, բուհեր |
2014-2015 թթ. |
բնապահպանական կրթության և դաստիարակության միասնական համակարգի ներդրման մեթոդաբանական հիմքերի ապահովում |
ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում |
2.2. |
Կրթական տարբեր մակարդակների համար բնապահպանական կրթության և դաստիարակության հայալեզու ուսումնական ձեռնարկներում «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության առանցքային թեմաների ներառում |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն, բուհեր (համաձայնությամբ) |
2012 թ. շարունակական |
բնապահպանական կրթության և դաստիարակության ժամանակակից սկզբունքների և մոտեցումների ներդրում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում |
2.3. |
Բնապահպանական կրթության և դաստիարակության տարբեր մակարդակների համար դիդակտիկ նյութերի, ինտերակտիվ խաղերի, բուկլետների, գովազդային հոլովակների, մուլտիպլիկացիոն կինոնկարների և այլ հանրամատչելի կրթադաստիարակչական ու տեղեկատվական նյութերի պատրաստման վերաբերյալ առաջարկությունների մշակում |
ՀՀ կրթության և գիտության նախարա-րություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012-2013 թթ. |
հանրամատչելի կրթադաստիա-րակչական տեղեկատվական նյութերի միջոցով բնապահպանական գիտելիքների տարածում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում |
2.4. |
Նախադպրոցական և միջնակարգ կրթական համակարգում էկոլոգիական ուղղվածություն ունեցող նախադպրոցական հաստատությունների, դասարանների, էկոլոգիական կրթական կենտրոնների ստեղծման հնարավորությունների հետազոտում և դրա վերաբերյալ առաջարկությունների մշակում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2014-2015 թթ. |
բնապահպանական կրթության և դաստիարակության միասնական համակարգի ամրապնդման և ընդլայնման ապահովում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում |
2.5. |
Միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական բնապահպանական կրթությամբ մասնագետների առավել բարձր պահանջարկ ունեցող մարզերում համապատասխան մասնագիտությամբ և որակավորմամբ մասնագետների պատրաստման վերաբերյալ առաջարկությունների մշակում` հաշվի առնելով մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկությունները և բնապահպանական հիմնախնդիրները |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
2013-2014 թթ. |
բնապահպանական կրթության մասնագետների պատրաստման պետական պատվերի հիմնավորված ձևավորում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում |
3. Հասարակության լայն խավերի բնապահպանական կրթություն, դաստիարակություն և իրազեկում | ||||||
3.1. |
«Օրհուս» երևանյան կենտրոնի և մարզային կենտրոնների տեղեկատվական ու նյութատեխնիկական ապահովման բարելավում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ մարզպետարաններ, |
2011 թ. շարունակական |
բնապահպանական խնդիրների մասին տեղեկատվության մատչելիության ապահովում, իրազեկության բարձրացում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում, միջազգային ֆինանսավորում |
3.2. |
Բնապահպանական հարցերի շուրջ կլոր սեղանների, սեմինարների, միջազգային բնապահպանական օրերին նվիրված միջոցառումների անցկացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, բուհեր (համաձայնությամբ), |
2011 թ. շարու-նակական |
բնապահպանական գիտելիքների և տեղեկատվության տարածման ապահովում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում, միջազգային ֆինանսավորում |
3.3. |
Հանրային գրադարաններում բնապահպանական ուղղվածություն ունեցող գրականության ավելացմանն աջակցություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
2012 թ. շարու-նակական |
հասարակայնության լայն շրջանների համար բնապահպանական ուղղվածություն ունեցող նյութերի մատչելիության ապահովում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում |
3.4. |
Ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան՝ Հայաստանի բնության թանգարանի արդիականացման ծրագրի մշակում և իրականացում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ մշակույթի նախարարություն, բուհեր (համաձայնությամբ) ՀԿ-ներ (համաձայնությամբ) |
2012-2015 թթ. |
ժամանակակից մոտեցումներին և սկզբունքներին համահունչ գործող Հայաստանի բնության թանգարան |
ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում |
4. Բնապահպանական կրթության և դաստիարակության ոլորտում կադրերի պատրաստում ու վերապատրաստում | ||||||
4.1. |
Կրթության բոլոր մակարդակներում բնապահպանական կրթություն և դաստիարակություն իրականացնող բոլոր մասնագետների համար վերապատրաստման ծրագրերի մշակում ու ներդրում` ՀՀ տնտեսական և կրթական բարեփոխումներին ներդաշնակ և «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» սկզբունքներին համահունչ |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն (ՀՀ կրթության ազգային ինստիտուտ), բուհեր (համաձայ-նությամբ) |
2014 թ. շարունա-կական |
բնապահպանական կրթություն և դաստիարակություն իրականացնող մասնագետների որակավորման բարձրացում |
ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում |
4.2. |
Նախադպրոցական համակարգի դաստիարակների բնապահպանական գիտելիքների ձեռքբերման ու կատարելագործման ծրագրի մշակում
- ծրագրի իրականացում` |
ՀՀ բնապահպանության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
2014 թ.
2015 թ. շարունա-կական |
բնապահպանական դաստիարակության մակարդակի բարձրացում, դաստիարակների բնապահպանական գիտելիքների և ունակությունների զարգացում |
ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում
|
4.3. |
Միջնակարգ կրթական համակարգում բնապահպանական ուղղվածությամբ թեմատիկ մրցույթների, օլիմպիադաների, կլոր սեղանների կազմակերպում՝ երիտասարդներին համապատասխան մասնագիտական կողմնորոշում տալու նպատակով |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2012 թ. շարունա-կական |
երիտասարդության շրջանում բնապահպանական ոլորտի նկատմամբ հետաքրքրության ուժեղացում |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի սահմաններում |
4.4. |
«Կրթություն՝ հանուն կայուն զարգացման» ռազմավարության հիմնախնդիրների ընդգրկմամբ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, տնտեսավարող սուբյեկտների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար բնապահպանության ոլորտում որակավորման բարձրացման, գիտելիքների ձեռքբերման դասընթացների պարբերաբար կազմակերպում (թիրախային խմբերի որոշում, տեղեկատվական փաթեթների ստեղծում, դասընթացների անցկացում և այլն) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
2014 թ. շարունա-կական |
հասարակայնության տարբեր թիրախային խմբերում բնապահպանական գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ստեղծում |
ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում |
5. Միջազգային գիտակրթական համագործակցություն | ||||||
5.1. |
Բնապահպանական կրթության և դաստիարակության միջազգային համակարգին ինտեգրվելու նպատակով միջազգային առաջատար փորձի, մեթոդաբանության և նորմատիվաիրավական դաշտի ուսումնասիրում, դրա մասին միջազգային չափանիշներին համահունչ տեղեկատվության տարածման ծրագրի մշակում
- ծրագրի իրականացում` ինտերնետային կայքերի, տեղեկատվական բազաների ստեղծում, տեղեկատվական նյութերի պատրաստում ու տպագրում և այլն |
ՀՀ բնապահպանության նախարարություն
|
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
2012-2013 թթ.
|
տեղեկատվության տարածման արդիական միջոցների օգտագործման ապահովում |
միջազգային ֆինանսավորում միջազգային ֆինանսավորում,
|
5.2. |
Բնապահպանական կրթության և տեղեկատվության փոխանակման տարածաշրջանային ուսումնամեթոդական կենտրոնի ստեղծում` կադրային և ժամանակակից տեխնիկական ներուժի ապահովմամբ (օգտագործելով «Զիկատար» ուսումնական կենտրոնի հնարավորությունները) |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
2013-2015 թթ. |
տարածաշրջանային մակարդակով բնապահպանական կրթության և տեղեկատվության փոխանակման կայուն հիմքերի ստեղծում |
միջազգային ֆինանսա-վորում |
5.3. |
Երիտասարդական էկոլոգիական ճամբարների ստեղծման (հատկապես գյուղական համայնքներում) հնարավորությունների հետազոտում, դրա վերաբերյալ առաջարկությունների մշակում |
ՀՀ բնապահպանության |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն, |
2014-2015 թթ. |
բնապահպանական մտածելակերպի ձևավորման և կիրառական գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ստեղծում |
միջազգային ֆինանսավորում ՀՀ պետական բյուջեի ծրագրային ֆինանսավորում |
|
Դ. Սարգսյան |