Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 311-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2011-01.01.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.421
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.10.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007419

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2 հոկտեմբերի 2007 թ.

թիվ 311-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂՆԵՐԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/02-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց. 29.06.10 թիվ 151-Ն)

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 29.06.10 թիվ 151-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գործում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի նոյեմբերի 7-ի «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը» կանոնակարգ 30-ը հաստատելու մասին թիվ 663-Ն որոշումը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. հոկտեմբերի 5

Երևան

  

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2007 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 311-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  3/02

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՉԱՓԸ, ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԻՆ ՉԱՐԳԵԼՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկին մասնակցող տարրերի կազմը, ինչպես նաև վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները:

2. Սույն կանոնակարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) ապահովագրական ընկերություն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական և վերաապահովագրական ընկերություն, օտարերկրյա ապահովագրական և օտարերկրյա վերաապահովագրական ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղ,

2) նորմատիվ՝ ապահովագրական ընկերության գործունեության հիմնական տնտեսական նորմատիվ,

3) ֆինանսական կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կամ ֆինանսական ոլորտի կարգավորումն ու վերահսկողությունն իրականացնող օտարերկրյա մարմնի կողմից լիցենզավորվող և/կամ վերահսկվող իրավաբանական անձ,

4) ոչ ֆինանսական կազմակերպություն` ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող իրավաբանական անձ,

5) անավարտ ժամկետային գործառնություններ` անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները՝ ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ (բացառությամբ` արժութային սվոպի), oպցիոն,

6) արտարժույթի առաջին խումբ` ներառում է հատուկ փոխառության իրավունքը (այսուհետ` ՍԴՌ), ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթները, շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը, ավստրալիական դոլարը և բանկային ոսկին,

7) արտարժույթի երկրորդ խումբ` ներառում է արտարժույթի առաջին խմբի մեջ չընդգրկված արտարժույթները,

8) ՍԴՌ-ի զամբյուղ` ներառում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը,

9) բանկային ոսկի` «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բանկային ոսկի,

10) համախառն ապահովագրավճար` ուղղակի ապահովագրության գծով հաշվեգրված ապահովագրավճարներ, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարներ և համաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրված ապահովագրավճարներ` առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը նշված գումարներում և առանց նվազեցնելու պայմանագրի կնքման պահին ապահովագրական ընկերության կողմից տրամադրված զեղչերը,

11) վաստակած համախառն ապահովագրավճարներ` համախառն ապահովագրավճարների և չվաստակած ապահովագրավճարների պահուստի (առանց նվազեցնելու վերաապահովագրողի մասնաբաժինը չվաստակած ապահովագրավճարների պահուստում) մեծության փոփոխության տարբերություն,

12) համախառն ապահովագրական հատուցումներ` ուղղակի ապահովագրության պայմանագրերի գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրած ապահովագրական հատուցումներ, համաապահովագրության ընդունած ռիսկերի գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումներ,

13) պահանջների պահուստ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտի համաձայն հաշվարկված տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի (ՏՉՊՊ) և ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստի (ՆՉՊՊ) հանրագումար,

14) փոխհատուցում՝ ապահովագրական ընկերության կողմից վճարված ապահովագրական հատուցման դիմաց ստացված և ստացման ենթակա գումար, բացառությամբ վերաապահովագրողների կողմից ստացված և ստացման ենթակա հատուցումների (օրինակ` սուբրոգացիա և այլն),

15) երկարաժամկետ ստորադաս փոխառություն` փոխառությունը, որի գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

ա. փոխառությունը տրամադրվել է հինգ տարուց ոչ պակաս ժամկետով, և

բ. փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, և

գ. փոխառությունն ամբողջությամբ վճարված է, և

դ. փոխառությունը չի տրամադրվել փոխառուի նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց, և

ե. փոխառությունը ենթակա չէ մարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, եթե փոխառության գումարի և/կամ դրա տոկոսների մարումը վճարման օրվա դրությամբ կհանգեցնի փոխառու կազմակերպության տնտեսական նորմատիվներից որևէ մեկի խախտմանը (նման նորմատիվներ օրենսդրությամբ սահմանված լինելու դեպքում):

3. Չարգելված են համարվում այն վերաապահովագրողները, որոնք օրինական ձևով լիցենզավորված են որևէ պետությունում: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով լիցենզավորված են համարվում նաև այն վերաապահովագրողները, որոնք գրանցված են այնպիսի պետությունում, որտեղ վերաապահովագրողների լիցենզավորման պահանջ նախատեսված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

4. Կենտրոնական բանկը ապահովագրական ընկերությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

1) կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվը,

2) ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվը (Ն1.1 նորմատիվ),

3) կապիտալի համարժեքության նորմատիվը (Ն1.2 նորմատիվ),

4) իրացվելիության նորմատիվը (Ն2 նորմատիվ),

5) ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն3 նորմատիվ),

6) տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվը (Ն4 նորմատիվ),

7) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5 նորմատիվ):

5. Ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվի նվազագույն մեծությունը հիսուն միլիոն (50 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ է:

6. Ապահովագրական ընկերության` սույն կանոնակարգի գլուխ 3-ի համաձայն հաշվարկված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվի (Ն1.1 նորմատիվ) նվազագույն մեծությունը 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո սահմանվում է.

1) մեկ միլիարդ (1 000 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «1-9»-րդ, «16-18»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

2) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ապահովագրական ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «10-15»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

3) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «1-6»-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության մեկ կամ մի քանի դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա,

4) մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն (1 500 000 000) Հայաստանի Հանրապետության դրամ գումար, եթե ընկերությունն ունի «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասերով ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիա:

7. 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո միաժամանակ մի քանի դասերով ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար Ն1.1 նորմատիվի նվազագույն մեծությունը սահմանվում է տվյալ դասերի համար սույն կանոնակարգի 6-րդ ենթակետի 1-ին, 2-րդ կամ 4-րդ պարբերություններում սահմանված չափերից առավելագույնը:

8. Սույն կանոնակարգի գլուխ 4-ի համաձայն հաշվարկված կապիտալի համարժեքության նորմատիվի (Ն1.2 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը սահմանվում է 1:

9. Սույն կանոնակարգի գլուխ 5-ի համաձայն հաշվարկված իրացվելիության նորմատիվի (Ն2 նորմատիվ) նվազագույն սահմանաչափը սահմանվում է 1:

10. Սույն կանոնակարգի գլուխ 6-ի համաձայն հաշվարկված ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվի (Ն3 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 10 տոկոս:

11. Սույն կանոնակարգի գլուխ 7-ի համաձայն հաշվարկված տեխնիկական պահուստներին համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվների նորմատիվի (Ն4 նորմատիվ) առավելագույն սահմանաչափերը սահմանվում են սույն կանոնակարգի գլուխ 7-ում` ըստ ակտիվների առանձին տեսակների:

12. Սույն կանոնակարգի գլուխ 8-ի համաձայն հաշվարկված մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվի (Ն5 նորմատիվ) առավելագույն սահմանաչափը սահմանվում է 20 տոկոս:

13. Ն1.1, Ն1.2, Ն4 նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով, Ն2 նորմատիվը՝ շաբաթական կտրվածքով, Ն3 նորմատիվը` ամսական կտրվածքով և Ն3 նորմատիվի Պ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում, Ն5 նորմատիվը` ամսական կտրվածքով և Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման և այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

14. Նորմատիվների հաշվարկման ժամանակ հաշվարկին մասնակցող տարրերն ընդգրկվում են դրանց գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի մարտի 25-ի թիվ 73-Ն որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2008 թվականի ապրիլի 14-ի թիվ 285-Ն հրամանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման և օգտագործման կարգը» Կանոնակարգ 3/09-ին (այսուհետ՝ Կանոնակարգ 3/09) համապատասխան հաշվարկված հնարավոր կորուստների պահուստի գումարները նվազեցնելուց հետո, իսկ չբաշխված շահույթը` Կանոնակարգ 3/09-ի համաձայն ձևավորված հնարավոր կորուստների պահուստին կատարված հատկացումները հաշվի առնելուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

15. Ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալը (Ն1.1 նորմատիվ) հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է` համապատասխան նվազեցումները կատարելուց հետո: Ընդ որում, նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումներից հետո) առավելագույնը 50%-ի չափով:

16. Հիմնական կապիտալը սույն կետով սահմանված հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող տարրերի տարբերությունն է.

1) վճարված կանոնադրական կապիտալ, ներառյալ՝ բաժնետոմսերի հավելավճարը,

2) գլխավոր պահուստ,

3) չբաշխված շահույթ (վնաս): Ընդ որում, ապահովագրական ընկերության չբաշխված շահույթը ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառվում է ընկերության համալրված կանոնադրական կապիտալի առավելագույնը 150 տոկոսի չափով:

17. Հիմնական կապիտալի մեծությունը նվազեցվում է.

1) ապահովագրական ընկերության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով,

2) ապահովագրական ընկերության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,

3) ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքի չափով, բացառությամբ՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների հաշվեկշռային արժեքի,

4) ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79 հոդվածի 1-ին մասի 1-ից 10 ենթակետերով նախատեսված գործառնություններ իրականացնող անձանց կանոնադրական կապիտալներում իրականացված ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով.

ա. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսը կամ ավելին, կամ

բ. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսից, սակայն գերազանցում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերության պահանջին բավարարող ներդրումները նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից, եթե այդ ներդրումներն արդեն իսկ չեն նվազեցվել սույն կետի ա կամ բ պարբերությունների համաձայն:

Բացառություն են կազմում այն ներդրումները, որոնց արդյունքում ապահովագրական ընկերությունը ձեռք է բերում սույն ենթակետում նշված կազմակերպության կապիտալում 100 տոկոս մասնակցություն՝ պայմանով, որ ներդրումը կատարվել է այդ կազմակերպությունը հետագայում լուծարելու կամ ապահովագրական ընկերությանը միացնելու նպատակով, և Կենտրոնական բանկը տեղեկացվել է այդ նպատակի մասին: Այդ ներդրումները չեն նվազեցվում ներդրումը կատարելու պահից 6 ամսվա ընթացքում,

5) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող, ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների (ներառյալ գրավի տնօրինումից, սուբրոգացիայից և այլ պահանջներից առաջացած սեփականացված նյութական ակտիվների, այդ թվում` շահագործումից դուրս գտնվող) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով ապահովագրական ընկերության սեփականությունը համարվելու յոթերորդ ամսվանից սկսած,

6) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող այն նյութական ակտիվների (ներառյալ այդ ակտիվների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, որոնց որևէ մասը վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել է այլ անձանց,

7) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և նրա գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Ընդ որում, նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքը հավասար է սույն կանոնակարգի 19-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված մեծությանը,

8) ապահովագրական ընկերության կողմից վարձակալված կամ անհատույց օգտագործման պայմանագրով օգտագործվող հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,

9) սույն կետի 4-րդ ենթակետում նշված կազմակերպություններից տարբեր այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների չափով, եթե

ա. կանոնադրական կապիտալում ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսը կամ ավելին, կամ

բ. եթե կանոնադրական կապիտալում ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 5 տոկոսից, սակայն գերազանցում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

գ. եթե բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվեկշռային մեծության 35 տոկոսը: Ընդ որում, սույն պարբերության պահանջին բավարարող ներդրումները նվազեցվում են հիմնական կապիտալի մեծությունից, եթե այդ ներդրումներն արդեն իսկ չեն նվազեցվել սույն կետի ա կամ բ պարբերությունների համաձայն:

Ընդ որում, նվազեցումները կատարվում են առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների և սույն ենթակետի ա, բ և գ պարբերություններում նշված մեծությունների տարբերության չափով,

10) ֆիզիկական անձանց տրամադրված փոխառությունների հաշվեկշռային արժեքի չափով:

18. Հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը սույն կանոնակարգի 16-րդ կետի 1-3 ենթակետերում նշված մեծությունների հանրագումարն է` առանց հաշվի առնելու 3-րդ ենթակետում նշված սահմանափակումը:

19. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

1) ապահովագրական ընկերության կողմից ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառություններից: Ընդ որում, ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի հաշվարկում ներառման առումով երկարաժամկետ ստորադաս փոխառություններն ունեն առաջնահերթություն՝ լրացուցիչ կապիտալի այլ տարրերի նկատմամբ: Ներգրավված երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից նվազեցվում են դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով,

2) ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստից՝ ոչ ավելի, քան ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային արժեքի 25 տոկոսի և ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող ու ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի տարբերության չափը: Եթե նշված տարբերությունը բացասական մեծություն է, ապա ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական ընկերության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման պահուստը չի ներառվում լրացուցիչ կապիտալի հաշվարկում: Նշվածը արտահայտվում է ստորև ներկայացված բանաձևով.

min(ՎՊՀ, (ՀԿ*0.25 – ՆԱՀԿ)), եթե (ՀԿ*0.25 – ՆԱՀԿ) 0

ՎՊ=

0, եթե (ՀԿ*0.25 – ՆԱՀԿ) < 0

որտեղ՝

ՎՊ - լրացուցիչ կապիտալի հաշվարկում ներառվող՝ ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող

նյութական ակտիվների վերագնահատման պահուստն է,

ՎՊՀ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների վերագնահատման

պահուստի հաշվեկշռային մեծությունն է,

ՀԿ - ապահովագրական ընկերության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունն է,

ՆԱՀԿ - ապահովագրական ընկերության սեփականությունը հանդիսացող և ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային

արժեքն է, որը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի, կապիտալ ներդրումների և վերագնահատումից օգուտների հանրագումարին` նվազեցված դրանց գծով

կատարված ամորտիզացիոն հատկացումների, վերագնահատումից կորուստների և արժեզրկումից կորուստների չափով,

3) հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,

4) այլ պահուստներից:

20. Լրացուցիչ կապիտալի հաշվարկում չեն ընդգրկվում ապահովագրական գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների, հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող նյութական և ոչ նյութական ակտիվների վերագնահատման պահուստները:

21. Սույն կանոնակարգի իմաստով՝ ապահովագրական գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվներ են համարվում այն ակտիվները, որոնք օգտագործվում են ապահովագրական գործունեության, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործառնությունների համար: Ընդ որում, ապահովագրական գործունեության համար օգտագործվող սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն նյութական ակտիվները, որտեղ ապահովագրական ընկերությունը և դրա մասնաճյուղերն իրականացնում են ապահովագրական գործունեություն, ինչպես նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 79 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործառնություններ:

22. Ապահովագրական ընկերությունը 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովում է ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

 ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

23. Ապահովագրական ընկերության համար որպես կապիտալի համարժեքության նորմատիվ (Ն1.2) սահմանվում է ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի և վճարունակության պահանջվող մեծության ու ռիսկով կշռված ակտիվների մեծության հանրագումարի միջև սահմանային հարաբերակցությունը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ն1.2 = ԸԿ/(ՎՊՄ + ՌԿԱ), որտեղ`

ԸԿ - ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին)` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի,

ՎՊՄ - ն ապահովագրական ընկերության վճարունակության պահանջվող մեծությունն է՝ հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

ՌԿԱ - ն ապահովագրական ընկերության ռիսկով կշռված ակտիվների մեծությունն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՌԿԱ = 0,12 (ՎՌ + ԱՌ) + ԳՌ

որտեղ՝

ՎՌ-ն վարկային ռիսկի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

ԳՌ-ն գործառնական ռիսկի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

ԱՌ-ն արտարժութային ռիսկի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

 ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

24. Ապահովագրական ընկերության համար, որպես իրացվելիության նորմատիվ (Ն2 նորմատիվ) սահմանվում է ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների ու վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծության գումարների միջև սահմանային հարաբերակցությունը, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Ն2=ԱԲԻ/ԸՊ,

որտեղ՝

ԱԲԻ-ն ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծությունն է` հաշվետու շաբաթվա միջին օրական մեծությամբ (հաշվետու շաբաթվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերության բարձր իրացվելի ակտիվների մեծությունների հանրագումարը հարաբերվում է 7-ի):

ԸՊ-ն ապահովագրական ընկերության վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկային մեծությունն է:

25. Բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված այն ակտիվները (առանց այդ ակտիվների (բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով նշված ակտիվների) գծով հաշվեգրված տոկոսների) որոնց վրա չկա դրանց տնօրինումը սահմանափակող որևէ պայման: Բարձր իրացվելի ակտիվներում չեն ընդգրկվում գրավադրված, ռեպո համաձայնագրերով վաճառված ակտիվները: Բարձր իրացվելի ակտիվներ են համարվում.

1) կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ` ճանապարհին գտնվող դրամական միջոցներ), Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր,

2) բանկային ոսկի (ներառյալ` ճանապարհին գտնվող բանկային ոսկի),

3) Կենտրոնական բանկում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդ և Կենտրոնական բանկում ներդրված ավանդ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը),

4) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից, Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված պարտատոմսեր, Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

6) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշեր ունեցող պետությունների, կենտրոնական բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր, Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով,

7) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդ և նշված բանկերում ներդրված ցպահանջ և ժամկետային ավանդ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը),

8) Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային կազմակերպությունների կողմից «A+» և բարձր կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A» և բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկերում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդ և նշված բանկերում ներդրված ցպահանջ և ժամկետային ավանդ (եթե ավանդային պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ պահանջով ավանդի գումարը ստանալու ավանդատուի իրավունքը):

26. Վճարման ենթակա պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են ստորև թվարկված պարտավորությունները`

1) ապահովագրական հատուցումների գծով կրեդիտորական պարտավորությունների մեծությունը` Ն2 նորմատիվի հաշվարկման օրվա (հաշվետու շաբաթվա վերջին օր) վերջի դրությամբ,

2) մինչև Ն2 նորմատիվի հաշվարկման օրը (հաշվետու շաբաթվա վերջին օր) ապահովագրական ընկերությանը ներկայացված, սակայն դեռևս չկարգավորված պահանջների պահուստը (ՆՉՊՊ)` հաշվարկված համաձայն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտի,

3) ապահովագրական հատուցման հետ չառնչվող բոլոր պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման Ն2 նորմատիվի հաշվարկման օրվան (հաշվետու շաբաթվա վերջին օր) հաջորդող յոթ օրվա ընթացքում, ինչպես նաև ժամկետանց պարտավորությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

 ՍՏԱՆՁՆԱԾ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԵԿ ՌԻՍԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

27. Ստանձնած ապահովագրական մեկ ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն3) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 Ն3=(Պ/ԸԿ)*100,

որտեղ՝

Պ-ն մեկ ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) գծով ապահովագրական ընկերության կողմից ստանձնած պարտավորության (ապահովագրական գումարի) չափն է՝ նվազեցված

1) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20% և 50% ռիսկի կշիռներին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորության չափով,

2) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերաապահովագրողի պարտավորության չափով,

3) այդ պայմանագրի (պայմանագրերի) գծով սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 400% ռիսկի կշռին համապատասխանող վերաապահովագրողի պարտավորության դեպքում` պարտավորության 50%-ի չափով: Ընդ որում, սույն ենթակետում նշված վերաապահովագրողի պարտավորությունը Ն3 նորմատիվի հաշվարկից կարող է նվազեցվել 100%-ով, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.

ա. վերաապահովագրողի պարտավորության կատարումը ապահովված է վերաապահովագրողի կանոնադրական կապիտալում 100% մասնակցություն ունեցող վերաապահովագրողի կողմից տրված երաշխիքով կամ երաշխավորությամբ,

բ. վերաապահովագրողի կանոնադրական կապիտալում 100% մասնակցություն ունեցող վերաապահովագրողը համապատասխանում է սույն կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ի 31-րդ կետի համաձայն 20% կամ 50% ռիսկի կշիռներին,

գ. առկա են երաշխիքի կամ երաշխավորության առկայությունը հավաստող փաստաթղթեր,

դ. երաշխիքի կամ երաշխավորության տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ապահովագրության օբյեկտը և դրա հետ փոխկապակցված օբյեկտները ծածկող պայմանագրի (պայմանագրերի) գործողության ժամկետին,

ե. երաշխիքի կամ երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ:

ԸԿ - ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

28. Սույն կանոնակարգի իմաստով ապահովագրության օբյեկտները համարվում են փոխկապակցված, եթե դրանց գծով մեծ հավանականությամբ կարող են տրվել ապահովագրական հատուցումներ մեկ ապահովագրական պատահարի ի հայտ գալու դեպքում:

29. Ն3 նորմատիվի Պ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման, այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության պահին Ն3 նորմատիվը հաշվարկելիս ընդհանուր կապիտալը և Պ տարրը ընդգրկվում են տվյալ օրվա վերջի դրությամբ: Ն3-ի ամսական հաշվարկում ընդհանուր կապիտալն ընդգրկվում է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ, իսկ Պ տարրը` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ԲՈԼՈՐ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

30. Ապահովագրական ընկերության ակտիվներն ապահովագրական ընկերության կողմից ձևավորված տեխնիկական պահուստներին (նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) համարժեք բոլոր և առանձին վերցված ակտիվները (այսուհետ՝ տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներ) կարող են տեղաբաշխվել հետևյալ ուղղություններով.

 

Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները

Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ բոլոր սուբյեկտներով (փոխառուներով)

Առավելագույն սահմանաչափը տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների գումարի մեջ մեկ սուբյեկտով (փոխառուով)

(1)

(2)

(3)

1. Կանխիկ դրամական միջոցներ (ներառյալ`

ճանապարհին գտնվող դրամական միջոցներ),

Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ

կանխիկին հավասարեցված վճարային

փաստաթղթեր, բանկային ոսկի (ներառյալ`

ճանապարհին գտնվող բանկային ոսկի)

3%

3%

2. Հայաստանի Հանրապետության և Կենտրոնական

բանկի կողմից թողարկված արժեթղթեր,

Կենտրոնական բանկում ապահովագրական

ընկերության հաշվի մնացորդ և Կենտրոնական

բանկում ներդրված ավանդ, Հայաստանի

Հանրապետության ֆինանսների նախարարության

կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ,

որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը

մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր

վճարման Կենտրոնական բանկի կողմից՝

Հայաստանի Հանրապետության կառավարության

գանձապետական միասնական հաշվի միջոցներից

100 %

100 %

3. Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային

կազմակերպությունների կողմից «A+» և բարձր

կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության

կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ

վարկանշային կազմակերպության կողմից «A» և

բարձր վարկանիշ ունեցող պետությունների

պետական գանձնապետական պարտատոմսեր,

Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ վարկանշային

կազմակերպությունների կողմից «A+» ևբարձր

կամ Մուդիզ վարկանշային կազմակերպության

կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ. Բեստ

վարկանշային կազմակերպության կողմից «A»

ու բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ

արժեթղթեր, Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ

վարկանշային կազմակերպությունների կողմից «A+»

և բարձր կամ Մուդիզ վարկանշային

կազմակերպության կողմից «A1» և բարձր կամ Ա.Մ.

Բեստ վարկանշային կազմակերպության կողմից «A»

ու բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա

բանկերում բանկային հաշիվներ, ցպահանջ և

ժամկետային ավանդներ (եթե ավանդային

պայմանագրով սահմանափակված չէ ավանդատուի

առաջին իսկ պահանջով ավանդի գումարը

ստանալու ավանդատուի իրավունքը)

40 %

5 %

4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական

բանկի կողմից «Ա», «Բ» կամ «Գ» վարկանիշ

ստացած կազմակերպությունների արժեթղթեր

40 %

5 %

5. Բանկային հաշիվներ, ցպահանջ և ժամկետային

ավանդներ (եթե ավանդային պայմանագրով

սահմանափակված չէ ավանդատուի առաջին իսկ

պահանջով ավանդի գումարը ստանալու

ավանդատուի իրավունքը)` Հայաստանի

Հանրապետության տարածքում գործող

բանկերում և օտարերկրյա բանկերի` Հայաստանի

Հանրապետությունում գործող մասնաճյուղերում

100 %

20%

 

31. Ապահովագրական ընկերությունը չի կարող տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները տեղաբաշխել ածանցյալ արժեթղթերում:

32. Սույն կանոնակարգի 30-րդ կետում նշված ուղղությունները և սահմանաչափերը, ինչպես նաև 31-րդ կետում նշված սահմանափակումները չեն տարածվում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված ապահովագրության դասի գծով ձևավորված տեխնիկական պահուստների նկատմամբ: Տվյալ դասի գծով ձևավորված տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները տեղաբաշխվում են ապահովագրության պայմանագրում նշված ակտիվներում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում` պայմանագրում նշված ակտիվներին ռիսկայնությամբ հնարավորինս մոտ ակտիվներում:

33. Տեխնիկական պահուստները (նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում տեխնիկական պահուստների օրական մեծությունների (նվազեցրած վերաապահովագրողների մասնաբաժնի չափով) հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին):

34. Տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվները Ն4 նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների օրական հաշվեկշռային մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին):

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

 ՄԵԿ ՓՈԽԱՌՈՒԻ ԳԾՈՎ ՌԻՍԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՆՈՐՄԱՏԻՎԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՏԱՐՐԵՐԻ ԿԱԶՄԸ

 

35. Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի նորմատիվը (Ն5) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

 Ն5=(Ռ/ԸԿ)*100, որտեղ՝

Ռ - ն ապահովագրական ընկերության կողմից մեկ անձին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, կանխավճարների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից թողարկված արժեթղթերում ներդրումների, մեկ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ունեցած ցանկացած այլ պահանջների, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների մնացորդների, այդ թվում՝ տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից այլ անձին տվյալ ապահովագրական ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների կամ երաշխավորությունների, ցանկացած այլ ապահովվածության արժեքի (ապահովված ընդհանուր պարտավորությունը չգերազանցող գումարի չափով), ինչպես նաև տվյալ անձի և նրա հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների դիմաց տրված երաշխավորությունների հանրագումարն է:

ԸԿ - ն ապահովագրական ընկերության ընդհանուր կապիտալի մեծությունն է` հաշվարկված համաձայն սույն կանոնակարգի գլուխ 3-ի:

36. Ն5 նորմատիվի Ռ տարրի մեջ ընդգրկվող տարրերի ծագման, այդ տարրերի մեծության յուրաքանչյուր փոփոխության պահին Ն5 նորմատիվը հաշվարկելիս ընդհանուր կապիտալը և Ռ տարրը ընդգրկվում են տվյալ օրվա վերջի դրությամբ:

37. Ն5 նորմատիվի ամսական հաշվարկում ընդհանուր կապիտալը ընդգրկվում է հաշվետու ամսվա միջին օրական մեծությամբ, իսկ Ռ տարրը` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, բացառությամբ ապահովագրական ընկերության բանկային հաշիվների, որոնք նորմատիվի հաշվարկում ընդգրկվում են ամսվա միջին օրական մեծությամբ:

38. Ն5 նորմատիվը չի հաշվարկվում ապահովագրական ընկերության բանկային հաշիվների ծագման և դրանց յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

39. Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում չեն ընդգրկվում.

1) Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված պարտատոմսերը, Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ այլ պահանջները,

2) սույն կանոնակարգի 17-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ներդրումները, ինչպես նաև նույն կետի 9-րդ ենթակետով սահմանված ներդրումները` հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող չափով,

3) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվի մնացորդը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և ապահովագրական ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով բացված կուտակային հաշվի մնացորդը չի ընդգրկվում Ն5 նորմատիվի հաշվարկում մինչև Կենտրոնական բանկի կողմից ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխությունը ներառող կանոնադրության փոփոխության գրանցումը,

4) վերաապահովագրության այն պայմանագրերից բխող դեբիտորական պարտքերը, որոնցով ապահովագրական ընկերությունն իր կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերը վերաապահովագրում է, ինչպես նաև` վերաապահովագրողի բաժինը տեխնիկական պահուստներում:

40. Մեկ ապահովադրի հետ կնքվելիք ապահովագրության պայմանագրերի գծով 500 մլն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող դեբիտորական պարտքերը չեն ընդգրկվում Ն5 նորմատիվի Ռ տարրի հաշվարկում, եթե դրա վերաբերյալ առկա է Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Կենտրոնական բանկի նախագահի (այսուհետ՝ Նախագահ) համաձայնությունը: Նախագահը համաձայնություն է տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու համար, եթե

1) միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարների վճարման ժամկետը չի գերազանցում ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին հաջորդող 14-օրյա ժամկետը կամ ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից,

2) ապահովագրության պայմանագրով ապահովագրավճարի միանվագ վճարման կարգ նախատեսված չլինելու դեպքում՝ հերթական վճարումների պարբերականությունը և հերթական վճարվող գումարների մեծությունները հավասարաչափ բաշխված են ապահովագրության ամբողջ ժամանակահատվածի համար,

3) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե միանվագ կամ որևէ հերթական ապահովագրավճարի վճարումը կետանցվում է և կետանցմանը հաջորդող 5 օրվա ընթացքում չի իրականացվում կետանցված ապահովագրավճարի վճարում, ապա ապահովագրության պայմանագիրը կետանցմանը հաջորդող 5-րդ օրը միակողմանի լուծվում է ապահովագրողի կողմից,

4) ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ ապահովագրողն ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցում է տվյալ ապահովագրության պայմանագրի գծով հատուցումը վճարելու պահին առկա ամբողջ դեբիտորական պարտքը: Ընդ որում, ապահովագրության պայմանագրով նախատեսված է, որ եթե մեկ ապահովագրական պատահարի արդյունքում տվյալ ապահովադրի հետ կնքված մեկ կամ մի քանի ապահովագրության պայմանագրերի համաձայն ապահովագրական հատուցում վճարելիս կիրառվում է սույն ենթակետով սահմանված դրույթը, ապա առաջնահերթ բավարարվում են այդ պայմանագրերով ապահովադիր չհանդիսացող ֆիզիկական անձ շահառուների, այնուհետ՝ ապահովադիր չհանդիսացող իրավաբանական անձ շահառուների, իսկ վերջում՝ ապահովադիր հանդիսացող շահառուների պահանջները (նման շահառուների առկայության դեպքում): Եթե սույն ենթակետով սահմանված դրույթը կիրառելու արդյունքում գումարը չի բավարարում ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները բավարարելու համար, ապա ապահովագրական հատուցում վճարելիս հաշվանցվում է միայն դեբիտորական պարտքի մի մասը այնպես, որ հաշվանցման արդյունքում հնարավոր լինի բավարարել ապահովադիր չհանդիսացող բոլոր ֆիզիկական անձ շահառուների պահանջները:

41. Նախագահը համաձայնություն չի տալիս ապահովագրության պայմանագրերի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելուն, եթե բացակայում է սույն կանոնակարգի 40-րդ կետի 1-4 ենթակետերում նշված պայմաններից որևէ մեկը կամ եթե նշված համաձայնությունը տալու դեպքում կարող են վտանգվել ապահովագրական համակարգի (կամ առանձին ապահովագրական ընկերության) հուսալիությունը և (կամ) բնականոն գործունեությունը կամ եթե նշված պայմանագիրը թեև պարունակում է սույն կանոնակարգի 40-րդ կետում սահմանված բոլոր պայմանները, սակայն պարունակում է այնպիսի դրույթ, որը հնարավորություն է տալիս շրջանցել սույն կանոնակարգի 40-րդ կետի պայմաններից որևէ մեկը:

42. Սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված համաձայնությունը ստանալու համար ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում դիմում՝ կցելով կնքվող ապահովագրության պայմանագրի նախագիծը: Անհրաժեշտության դեպքում՝ Կենտրոնական բանկը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ:

43. Եթե ապահովագրական ընկերությունը ապահովագրության պայմանագրի գծով դեբիտորական պարտքերը Ն5 նորմատիվի հաշվարկում չընդգրկելու վերաբերյալ ստացել է Նախագահի համաձայնությունը, ապա ապահովագրության պայմանագրի կնքումից հետո եռօրյա ժամկետում ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում կնքված ապահովագրության պայմանագրի պատճենը: Ընդ որում, եթե կնքված ապահովագրության պայմանագրի և 42-րդ կետի համաձայն ներկայացված ապահովագրության պայմանագրի նախագծի միջև առկա են այնպիսի անհամապատասխանություններ, որոնց առկայության դեպքում չեն պահպանվել սույն կանոնակարգի 40-րդ և 41-րդ կետերի պահանջները, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Նախագահի համաձայնությունը ի սկզբանե համարվում է չտրված: Եթե ապահովագրական ընկերության կողմից խախտվում են սույն կանոնակարգի 40-րդ կետի համաձայն ապահովագրության պայմանագրում սահմանված դրույթները, ապա Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա տրված Նախագահի համաձայնությունը համարվում է չտրված խախտումը իրականացնելու պահից:

44. Նախագահը որոշում է կայացնում սույն կանոնակարգի 40-րդ կետով սահմանված համաձայնությունը տալու կամ այն մերժելու մասին` ապահովագրական ընկերության կողմից դիմումը ներկայացնելու պահից 10-օրյա ժամկետում: Եթե նշված ժամկետում Նախագահը որոշում չի կայացնում համաձայնությունը տալու կամ այն մերժելու վերաբերյալ, ապա համաձայնությունը համարվում է տրված:

45. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սույն կանոնակարգի 44-րդ կետով սահմանված 10-օրյա ժամկետի ընթացքը կարող է կասեցվել` մինչև պահանջվող լրացուցիչ տեղեկությունների ստացումը:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Եթե ապահովագրական ընկերությունը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «դ» ենթակետով, 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով և 14-րդ կետով սահմանված դասերից (ենթադասերից) որևէ մեկով առնվազն յոթ տարի ապահովագրական գործունեություն է իրականացնում, սակայն տվյալ ընկերության մոտ այդ դասերի գծով սույն կանոնակարգի Հավելված 1-ի 8-րդ կետով սահմանված ժամանակահատվածի համար նույն կետով սահմանված տեղեկատվություն առկա չէ, ապա սույն կանոնակարգի Հավելված 1-ի 8-րդ կետը տվյալ ապահովագրական ընկերության համար ուժի մեջ է մտնում անհրաժեշտ տեղեկատվության առկայության պահից, բայց ոչ ուշ, քան 2014 թվականի հունվարի 1-ը:

 

 

Հավելված 1

«Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման
և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին

չարգելված համարելու չափանիշները»
Կանոնակարգ 3/
02-ի

ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

 ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ՈՉ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

1. Ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունը կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով վճարունակության պահանջվող մեծությունը (ՎՊՄ) հաշվարկում է սույն գլխի համաձայն:

2. Երեք տարուց ավելի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն ապահովագրավճարների մեթոդով և ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծություններից առավելագույնն է:

3. Մինչև երեք տարի գործունեություն ծավալած ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունն է:

4. Եթե ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար սույն կանոնակարգի համաձայն հաշվետու ամսվա համար հաշվարկված ՎՊՄ-ն ավելի փոքր է հաշվետու ամսվան նախորդող ամսվա համար հաշվարկված մեծությունից, ապա հաշվետու ամսվա ՎՊՄ-ն հավասար է հաշվետու ամսվան նախորդող ամսվա ՎՊՄ-ին՝ բազմապատկած պահանջների պահուստի գործակցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված մեծությունը ավելի փոքր է, քան հաշվետու ամսվա համար հաշվարկված վճարունակության պահանջվող մեծությունը: Պահանջների պահուստի գործակիցը հաշվարկվում է որպես հաշվետու ամսվա վերջին և առաջին օրերի դրությամբ պահանջների պահուստի մեծությունների (նվազեցրած պահանջների պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) հարաբերություն: Ընդ որում, եթե պահանջների պահուստի գործակիցը մեծ է 1-ից, ապա հաշվարկում այն վերցվում է 1 մեծությամբ:

5. Ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

 ԱՄ=Ա*ԳՍ*0.2,

որտեղ՝

ԱՄ -ն ապահովագրավճարների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

Ա -ն ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվետու ամսվա և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում հաշվեգրված համախառն ապահովագրավճարների և նույն ժամանակահատվածի ընթացքում վաստակած համախառն ապահովագրավճարների հանրագումարներից առավելագույնն է` նվազեցված հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսներին դադարեցված (լուծված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձված և վերադարձման ենթակա ապահովագրավճարների գումարի չափով: Եթե ապահովագրական ընկերությունն իրականացնում է ոչ կյանքի ապահովագրական գործունեություն մինչև մեկ տարի տևողությամբ, ապա Ա-ի հաշվարկում ընդգրկվում է տվյալ տարվա համար գործարար ծրագրով նախատեսված համախառն ապահովագրավճարների գումարից և փաստացի գործունեության ամբողջ ժամանակահատվածում հաշվեգրված համախառն ապահովագրավճարների գումարից առավելագույնը: «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «11-13»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր դասի ապահովագրավճարները` նվազեցված դադարեցված (լուծված) ապահովագրության պայմանագրերի գծով վերադարձված և վերադարձման ենթակա ապահովագրավճարների գումարի չափով, Ա տարրի հաշվարկում մասնակցում են 150% կշռով,

ԳՍ - սեփական պահման գործակից՝ հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ընդհանուր ապահովագրական հատուցումների և այդ հատուցումների մեջ վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսին և դրան նախորդող տասնմեկ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ընդհանուր ապահովագրական հատուցումներին: Եթե ԳՍ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:

6. Ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՀՄ=Պ*ԳՍ*0.3,

որտեղ՝

ՀՄ-ն ապահովագրական հատուցումների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

Պ-ն պահանջների ընդհանուր ծավալն է, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 Պ = (Հ-Փ+ՊՊփոփ) / 3,

որտեղ՝

Հ-ն հաշվետու ամսին և դրան նախորդող երեսունհինգ ամիսներին ապահովագրական ընկերության կողմից ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ապահովագրական հատուցումների հանրագումարն է,

Փ - հաշվետու ամսին և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ստացված և ստացման ենթակա փոխհատուցումների հաշվեկշռային արժեքների գումարն է,

ՊՊփոփ - պահանջների պահուստի փոփոխությունն է հաշվետու ամսվա և դրան նախորդող 35 ամիսների ընթացքում՝ առանց նվազեցնելու վերաապահովագրողների մասնաբաժինը,

ԳՍ - սեփական պահման գործակից՝ հաշվետու ամսվա և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ընդհանուր ապահովագրական հատուցումների և այդ հատուցումների մեջ վերաապահովագրողների մասնակցության բաժնի տարբերության (զուտ հատուցումներ) հարաբերությունն է հաշվետու ամսվա և դրան նախորդող երեսունհինգ ամիսների ընթացքում ոչ կյանքի ապահովագրության գծով հաշվեգրված ընդհանուր ապահովագրական հատուցումներին: Եթե ԳՍ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:

7. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «11-13»-րդ կետերով սահմանված ոչ կյանքի ապահովագրության յուրաքանչյուր դասի գծով ապահովագրական հատուցումները, փոխհատուցումները և պահանջների պահուստի փոփոխությունը սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված Պ տարրի հաշվարկում մասնակցում են 150% կշռով:

8. Եթե ապահովագրական ընկերությունը «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի «դ» ենթակետով, 9-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով և 14-րդ կետով սահմանված դասերից (ենթադասերից) որևէ մեկով առնվազն յոթ տարի ապահովագրական գործունեություն է իրականացնում, ապա սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ապահովագրական հատուցումների, փոխհատուցումների և պահանջների պահուստի փոփոխության մեծությունները նշված ապահովագրության դասերի (ենթադասերի) գծով հաշվարկվում են հաշվետու ամսվա և դրան նախորդող 83 ամիսների կտրվածքով, իսկ նույն կետով սահմանված «Պ» տարրը հաշվարկելիս բանաձևի հայտարարում վերցվում է 7:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

 ՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿԸ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

9. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունը կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով ՎՊՄ-ն հաշվարկում է սույն գլխի համաձայն:

10. Կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն սույն գլխի համաձայն կյանքի ապահովագրության առանձին դասերի համար հաշվարկված վճարունակության պահանջվող մեծությունների հանրագումարն է:

11. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և (կամ) 2-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության դասերով (բացառությամբ` ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի իրականացվող դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրության) գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար նշված դասերի գծով վճարունակության պահանջվող մեծությունը (ՎՊՄ) մաթեմատիկական պահուստի մեթոդով և ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունների հանրագումարն է:

12. Կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԱՊՄ=ՄՊ*ԳՊ*0.04, որտեղ՝

ԱՊՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում մաթեմատիկական պահուստների մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

ՄՊ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծությունն է,

ԳՊ - վերաապահովագրության գործակից` հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի (նվազեցված մաթեմատիկական պահուստում վերաապահովագրողի մասնաբաժնի չափով) հարաբերությունն է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծությանը: Եթե ԳՊ-ն փոքր է 0,85-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,85 մեծությամբ:

13. Կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 ՌԿՄ=ՌԿ*ԳՌ*0.003, որտեղ՝

ՌԿՄ-ն կյանքի ապահովագրության դեպքում ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծությունն է,

ՌԿ - հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ ռիսկային կապիտալի մեծությունն է, որը հանդիսանում է կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) պայմանագրերով նախատեսված ապահովագրական գումարի մեծության և այդ պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի մեծության տարբերություն: Ընդ որում, եթե ապահովագրության պայմանագրով նախատեսված է ապահովագրական գումարի վճարում անուիտետի միջոցով կամ մաս-մաս վճարում կամ նախատեսված է պարբերական վճարումների այլ ձև, ապա ռիսկային կապիտալը հաշվարկվում է որպես այդ գումարների ներկա (զեղչված) արժեքի և այդ պայմանագրերի գծով ձևավորված մաթեմատիկական պահուստի տարբերություն,

ԳՌ - վերաապահովագրության գործակից՝ հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) գծով հաշվարկված ռիսկային կապիտալի մեծության և այդ մեծության մեջ վերաապահովագրողի մասնակցության բաժնի տարբերության (զուտ ռիսկային կապիտալ) հարաբերությունն է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ կյանքի ապահովագրության համապատասխան դասի (դասերի) գծով հաշվարկված ռիսկային կապիտալի համախառն մեծությանը: Եթե ԳՌ-ն փոքր է 0,5-ից, ապա բանաձևի հաշվարկում այն վերցվում է 0,5 մեծությամբ:

14. Եթե կյանքի ապահովագրության առանձին պայմանագրերի գծով ռիսկային կապիտալը բացասական մեծություն է, ապա ռիսկային կապիտալի մեթոդով հաշվարկվող մեծության հաշվարկում այն մասնակցում է 0 արժեքով:

15. Կյանքի ապահովագրության այն պայմանագրերի գծով, որոնցով ապահովագրական հատուցում վճարվում է միայն սահմանված որոշակի ժամկետում մահվան դեպքում (կյանքի ժամկետային ապահովագրություն) և այդ պայմանագրի գործողության ժամկետը չի գերազանցում 3 տարին, ռիսկային կապիտալի մեթոդը կիրառելիս սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված բանաձևում 0.003-ի փոխարեն օգտագործվում է 0.001 գործակիցը, իսկ եթե պայմանագրի գործողության ժամկետը գերազանցում է 3 տարին, սակայն չի գերազանցում 5 տարին, կիրառվում է 0.0015 գործակիցը:

16. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված ի լրումն կյանքի ապահովագրության պայմանագրի դժբախտ պատահարներից, առողջության ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերության համար վճարունակության պահանջվող մեծությունը (ՎՊՄ) նշված դասի գծով հաշվարկվում է սույն հավելվածի գլուխ 1-ով ոչ կյանքի ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների համար սահմանված պահանջների համաձայն:

17. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության դասով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն նշված դասի գծով հաշվարկվում է որպես հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվեգրված կառավարչական ծախսերի (կառավարչական և հասարակական կապերի գծով ծախսեր, ուսուցման ծախսեր և այլ ոչ տոկոսային ծախսեր) 25 տոկոս: Ընդ որում, տվյալ դասի գծով կառավարչական ծախսերի հաշվարկն իրականացվում է համամասնության սկզբունքով, այսինքն` հաշվետու ամսվա և դրան նախորդող 11 ամիսների ընթացքում ապահովագրական ընկերության կողմից հաշվեգրված համախառն ապահովագրավճարներում ապահովագրության տվյալ դասի գծով հաշվեգրված մեծության տեսակարար կշիռը կիրառվում է նույն ժամանակահատվածում ապահովագրական ընկերության կողմից հաշվեգրված ընդհանուր կառավարչական ծախսերի նկատմամբ:

18. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ և (կամ) 6-րդ կետերով սահմանված կյանքի ապահովագրության դասերով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն նշված դասերի գծով հաշվարկվում է մաթեմատիկական պահուստի մեթոդով:

19. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված կյանքի ապահովագրության դասով գործունեություն իրականացնող ապահովագրական ընկերության համար ՎՊՄ-ն նշված դասի գծով հավասար է տոնտինի ներքո կուտակված ակտիվների 1 տոկոսին:

 

 

Հավելված 2

«Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման
և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին

չարգելված համարելու չափանիշները»
Կանոնակարգ 3/
02-ի

 

ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

 ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿԸ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՌԻՍԿԻ ԿՇԻՌՆԵՐԸ

 

1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով ապահովագրական ընկերության վարկային ռիսկը (ՎՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 ՎՌ = (ՎՌ1+ ՎՌ2+ …+ ՎՌՆ)/Ն,

որտեղ`

ՎՌ1, ՎՌ2, …, ՎՌՆ – վարկային ռիսկի մեծությունն է` ըստ հաշվետու ամսվա օրերի,

Ն – հաշվետու ամսվա օրերի քանակն է:

2. ՎՌ-ն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՎՌ = (Ա1-Պ1)*Ռ1 + (Ա2-Պ2)*Ռ2 + ….. + (Ա12-Պ12)*Ռ12, որտեղ

Ա1, Ա2, …, Ա12 - ապահովագրական ընկերության ակտիվների (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալից), հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների հանրագումարն են՝ խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների: Ա տարրի հաշվարկը հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով իրականացվում է սույն հավելվածի գլուխ 2-ի համաձայն: Ընդ որում, վարկային ռիսկի հաշվարկում ապահովագրական ընկերությունները կարող են կիրառել սույն հավելվածի գլուխ 3-ով սահմանված վարկային ռիսկի զսպման մեխանիզմները (այսուհետ` ՎՌԶՄ),

Պ1, Պ2, …, Պ12 – համապատասխան ակտիվների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով հնարավոր կորուստների պահուստների հանրագումարն են` խմբավորված ըստ ռիսկի միևնույն կշիռների,

Ռ1, Ռ2, …, Ռ12 – համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:

3. Ապահովագրական ընկերության վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` հետևյալ ռիսկի կշիռներով.

 

Աղյուսակ 1

 

Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում օգտագործվող ռիսկի կշիռների աղյուսակ

 

Ակտիվների տեսակներ

Ռիսկի կշիռներ (տոկոս)

դրամային ակտիվների համար

արտարժութային ակտիվների համար

1. 

    Կանխիկ դրամական միջոցներ դրամարկղում (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով, ռուբլով), ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով)

    0

    0

    2.

    Կենտրոնական բանկում ապահովագրական ընկերության հաշվի մնացորդներ, ներդրված ավանդներ, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ, այլ պահանջներ Կենտրոնական բանկի նկատմամբ

    0

    0

    3.

    Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի)

    0

    -

    4.

    Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով

    0

    -

    5.

    Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ

    0

    0

    6.

    Տվյալ ապահովագրական ընկերությունում պահվող՝ Հայաստանի Հանրապետության դրամով, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում) ապահովված պահանջներ

    0

    0

    7.

    Ռեպո համաձայնագրեր, արժութային սվոպ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված համապատասխան արժեթղթի ընթացիկ (շուկայական) արժեքը կամ արժույթի մեծությունը հավասար է կամ գերազանցում է ռեպո կամ սվոպ գործառնության արդյունքում տրամադրված միջոցների և վերջիններիս գծով հաշվեգրված ստացվելիք տոկոսների հանրագումարին

    0

    0

    8.

    Ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթեր, արժութային սվոպով վաճառված արժույթ, եթե տվյալ գործառնությունների դիմաց ստացված միջոցների, դրանց գծով վճարվելիք տոկոսների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի ընթացիկ (շուկայական) արժեքին կամ արժութային սվոպով վաճառված արժույթի մեծությանը

    0

    0

    9.

    Արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթեր, Հայաստանի Հանրապետության պետական արժեթղթեր (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի)

    10

    10.

    Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 1/202Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»՝ համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թողարկված փոխանցելի մուրհակներ, որոնց մինչև մարումն ընկած ժամանակահատվածը մինչև 1 տարի է և որոնք ենթակա են պարտադիր վճարման Կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության գանձապետական միասնական հաշվի միջոցներից

    10

    10

    11.

    Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերը և բացառությամբ` ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի)

    20

    20

    12.

    Ճանապարհին գտնվող կանխիկ դրամական միջոցներ (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով), ինչպես նաև ճանապարհին գտնվող՝ Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր (Հայաստանի Հանրապետության դրամով և առաջին խմբի մեջ մտնող արտարժույթներով)

    20

    20

    13.

    Բանկային հաշիվներ և ավանդներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում

    20

    30

    14.

    Ապահովագրական ընկերությունների նկատմամբ պահանջներ, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վերաապահովագրողների բաժինը տեխնիկական պահուստներում

    20

    30

    15.

    Պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 0
    «A+»-ից «A-» 20
    «BBB+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 0
    «A1»-ից «A3» 20
    «Baa1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 0
    «A»-ից «A-» 20
    «B++»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 0
    «A+»-ից «A-» 20
    «BBB+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 0
    «A1»-ից «A3» 20
    «Baa1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 0
    «A»-ից «A-» 20
    «B++»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    16. 

    Պահանջներ օտարերկրյա տեղական կառավարման մարմինների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    17. 

    Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4»,« d» 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4»,« d» 150
    վարկանիշ չունեցող 100

    18. 

    Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150

    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «BBB-» 50
    «BB+»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «Baa3» 50
    «Ba1»-ից «B3» 100
    «B3»-ից ցածր 150

    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «B+» 50
    «B»-ից «C+» 100
    «C+»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    19.

    Պահանջներ Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների նկատմամբ

    «Ա+»-ից «Բ-» 20
    «Գ+»-ից «Գ-» 50
    «Դ+»-ից «Դ -» 100
    «Ե+»-ից «Զ» 150
    վարկանիշ չունեցող 100

    «Ա+»-ից «Բ -» 20
    «Գ+»-ից «Գ -» 50
    «Դ+»-ից «Դ -» 100
    «Ե+»-ից «Զ» 150
    վարկանիշ չունեցող 100

    20.

    Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150 
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4», «d» 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ
    «A-1+»,«A-1» 20
    «A-2» 50
    «A-3» 100
    «A-3» -ից ցածր 150
    Ֆիտչ
    «F1+» , «F1» 20
    «F2» 50
    «F3» 100
    «F3»-ից ցածր 150
    Մուդիզ
    «P-1» 20
    «P-2» 50
    «P-3» 100
    «NP» 150
    Ա.Մ.Բեստ
    «AMB-1+», «AMB-1» 20
    «AMB-2» 50
    «AMB-3» 100
    «AMB-4», «d» 150
    վարկանիշ չունեցող 100

     21.

    Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BB-» 100
    «BB-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Ba3» 100
    «Ba3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BB-» 100
    «BB-»-ից ցածր 150
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Ba3» 100
    «Ba3»-ից ցածր 150
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B-» 100
    «B-»-ից ցածր 150
    վարկանիշ չունեցող 100

    22.

    Այլ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների (բացառությամբ ապահովագրական ընկերությունների) և օտարերկրյա բանկերի և օտարերկրյա այլ ֆինանսական կազմակերպությունների (բացառությամբ օտարերկրյա ապահովագրական ընկերությունների)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ

    50

    75

     23.

    Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.
    1) փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը,
    2) փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի 1-ին ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը չի գերազանցում 1-ին ենթակետով սահմանված մեծությունների հանրագումարի 0.2%-ը

    75

    110

    24.

    Պահանջներ Հայաստանի Հանրապետության համայնքների նկատմամբ

    100

    150

    25.

    Դատարանի վճռով սառեցված կամ արգելանքի տակ գտնվող միջոցներ

    100

    150

    26.

    Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով

    100

    -

    27.

    Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի թիվ 1/202Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի», չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ

    100

    150

    28.

    Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ

    100

    -

    29.

    Ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված ակտիվներ, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթեր

    100

    150

    30.

    Սույն կանոնակարգի 17-րդ կետի
    9-րդ ենթակետով սահմանված ներդրումների այն մասը, որը չի նվազեցվում ապահովագրական ընկերության հիմնական կապիտալից

    150

    225

    31.

    Պահանջներ օտարերկրյա վերաապահովագրողների նկատմամբ, ներառյալ օտարերկրյա վերաապահովագրողների բաժինը տեխնիկական պահուստներում

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BBB-» 400
    «BB+»-ից ցածր 830
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Baa3» 400
    «Ba1»-ից ցածր 830
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B+» 400
    «B»-ից ցածր 830
    վարկանիշ չունեցող 800

    Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ
    «AAA»-ից «AA-» 20
    «A+»-ից «A-» 50
    «BBB+»-ից «BBB-» 400
    «BB+»-ից ցածր 830
    Մուդիզ
    «Aaa»-ից «Aa3» 20
    «A1»-ից «A3» 50
    «Baa1»-ից «Baa3» 400
    «Ba1»-ից ցածր 830
    Ա.Մ.Բեստ
    «A++»-ից «A+» 20
    «A»-ից «A-» 50
    «B++»-ից «B+» 400
    «B»-ից ցածր 830
    վարկանիշ չունեցող 800

    32.

    Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, որոնք ընդգրկված չեն սույն աղյուսակի
    1-31-րդ կետերում

    100

    150

    4. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ով սահմանված ակտիվները հաշվարկին մասնակցում են հաշվեկշռային մեծությամբ` ընդգրկելով նաև այդ ակտիվների գծով հաշվարկված տոկոսները (առկայության դեպքում):

    5. Հաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների ռիսկով կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:

    6. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 7-րդ և 8-րդ կետերում նկարագրված պայմաններին չբավարարող ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի, արժութային սվոպով վաճառված արժույթի չապահովված մասերը ռիսկով կշռելու համար պետք է հիմք ընդունել տվյալ փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը:

    7. Ապահովագրական ընկերությունները բոլոր ոչ ֆինանսական կազմակերպությունների (այդ թվում՝ Կենտրոնական բանկից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների) նկատմամբ պահանջները կարող են կշռել 100% ռիսկի կշռով՝ հաշվի չառնելով այդ պահանջների անհատական վարկանիշները: Նման մոտեցման կիրառման դեպքում ապահովագրական ընկերությունները տարին մեկ անգամ ընտրում են այն մոտեցումը (վարկանիշի կամ բոլոր ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ 100% ռիսկի կշռի կիրառում), որով պետք է առաջնորդվեն և տեղեկացնում են այդ մասին Կենտրոնական բանկին՝ մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

    8. Եթե միևնույն պահանջը սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն ռիսկով կշռելիս ստանում է մեկից ավելի ռիսկի կշիռներ, ապահովագրական ընկերությունը պետք է ընտրի ամենացածր ռիսկի կշիռը՝ բացառությամբ հետևյալ դեպքերի.

    1) այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 25-րդ կամ 29-րդ կետերին և Աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա վարկային ռիսկի հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկել համապատասխանաբար 100 կամ 150 տոկոս ռիսկի կշռով,

    2) այն դեպքում, երբ ոչ ստանդարտ և կասկածելի դասակարգված, ինչպես նաև դատարանի որոշմամբ սառեցված կամ արգելանքի տակ գտնվող պահանջները, համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 17-ից 21-րդ կետերի, ստանում են 150 տոկոս ռիսկի կշիռը, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում նման պահանջները պետք է ընդգրկել 150 տոկոս ռիսկի կշռով,

    3) այն դեպքում, երբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 23-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են նույն աղյուսակի 17-ից 21-րդ կետերին, ապա տվյալ պահանջը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել 17-ից 21-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները,

    4) այն դեպքում, երբ պահանջը միաժամանակ բավարարում է սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 31-րդ կետին և Աղյուսակ 1-ով սահմանված այլ ռիսկի կշիռներին, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում նման պահանջը պետք է ընդգրկվի Աղյուսակ 1-ի 31-րդ կետով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռներով:

     

    Գ Լ ՈՒ Խ  2

     

     ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՓՈԽԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

     

    9. Վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկելու նպատակով հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների նկատմամբ կիրառվում են սույն գլխով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոնները (ՎՌՓԳ): Հետհաշվեկշռային հոդվածները պահուստի չափով նվազեցնելուց հետո ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի, որից հետո կշռվում են սույն հավելվածի գլուխ 1-ով սահմանված ռիսկի համապատասխան կշիռներով: Հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները ՎՌՓԳ-ների միջոցով վերածվում են հաշվեկշռային վարկային ռիսկի հետևյալ բանաձևի համաձայն.

     ՀՎՌ = (ՀՀ-Պ) * ՎՌՓԳ,

    որտեղ՝

    ՀՎՌ - ՎՌՓԳ-ների միջոցով հաշվեկշռային վարկային ռիսկի վերածված հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն են,

    ՀՀ - հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններն են,

    Պ - հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների ու հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունն է,

    ՎՌՓԳ - սույն գլխով սահմանված վարկային ռիսկի փոխարկման գործոններն են:

    10. Սույն կանոնակարգով սահմանվող հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխավորությունները (այդ թվում` ապահովագրական գործակալների մասնագիտական անփութության հետևանքով պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար ապահովագրական ընկերության կողմից տրամադրված երաշխավորությունները):

    11. Վարկային ռիսկի փոխարկման գործոններն են.

    Աղյուսակ 2

    Հետհաշվեկշռային հոդվածներ

    ՎՌՓԳ
    (%)

    Դրամային հոդվածներ

    Արտարժութային հոդվածներ

    1. Հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնություններ

    1

    1,5

    2. Հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ

    100

    100

     

    12. Եթե միևնույն հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնության պայմանագրի համաձայն ապահովագրական ընկերությունը միաժամանակ իրականացնում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի առք ու վաճառք, ապա ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում հետհաշվեկշռային պայմանագիրն ընդգրկվում է մեկ անգամ՝ ակտիվ առաջացնող մեծության չափով:

     

    Գ Լ ՈՒ Խ  3

     

     ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԶՍՊՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

     

    13. Պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները, դրանց գծով հաշվարկված տոկոսները (այսուհետ՝ ՎՌԶՄ-ին ենթակա պահանջ) կարող են ճանաչվել ՎՌԶՄ-ի առարկա, եթե միաժամանակ բավարարված են հետևյալ պայմանները.

    1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի գծով առկա է գրավ, երաշխիք կամ երաշխավորություն (այսուհետ՝ ապահովվածություն): Ընդ որում, գրավը պետք է վերագնահատվի նվազագույնը վեց ամիսը մեկ անգամ,

    2) առկա են ապահովվածությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր,

    3) գրավի առարկայի՝ մինչև մարումն ընկած ժամկետը, երաշխիքի/երաշխավորության տրամադրման ժամկետը մեծ կամ հավասար է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի մինչև մարումն ընկած ժամկետին (չկա բացասական ժամկետային անհամապատասխանություն),

    4) փոխառուի վարկունակության և գրավի առարկայի, երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողի միջև չկա դրական կորելացիա (օրինակ՝ երաշխավորը փոխառուի հետ փոխկապակցված անձ չէ, կամ գրավը փոխառուի կողմից թողարկված արժեթուղթ չէ և այլն),

    5) փոխառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման դեպքում ապահովագրական ընկերությունն ունի արտադատական կարգով գրավի իրացման իրավունք (միայն գրավի դեպքում),

    6) փոխառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ ապահովագրական ընկերությանը տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների առումով չկան պայմանագրով և/կամ այլ փոխադարձ համաձայնությամբ նախատեսված սահմանափակումներ,

    7) ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը ցածր է ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ռիսկի կշռից:

    14. ՎՌԶՄ-ները չեն տարածվում՝

    1) ՎՌԶՄ-ին ենթակա այն պահանջների նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես ոչ ստանդարտ և կասկածելի ակտիվներ, միջին ռիսկային և ոչ բարձր ռիսկային արժեթղթեր,

    2) ռեպո համաձայնագրերի, արժութային սվոպի, ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերի և արժութային սվոպով վաճառված արժույթների, դրանց գծով հաշվարկված տոկոսների նկատմամբ:

    15. ՎՌԶՄ-ի կիրառման արդյունքում պահանջի ապահովված մասը ստանում է ապահովվածության կամ ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը, իսկ չապահովված մասը՝ փոխառուի/գործիքի ռիսկի կշիռը: Ընդ որում, եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն ցածր է 20%-ից, ապա վարկային ռիսկի հաշվարկման ժամանակ այն վերցվում է 20%, բացառությամբ սույն կետի 1-3-րդ ենթակետերում նշված դեպքերի.

    1) ՎՌԶՄ-ին ենթակա պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե բավարարված են հետևյալ պայմանները միաժամանակ.

    ա. ապահովվածությունը Հայաստանի Հանրապետության դրամով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ է, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս կամ այլ երկրների կենտրոնական բանկերի կամ կառավարությունների կողմից թողարկված արժեթուղթ, որը, համաձայն սույն հավելվածի Աղյուսակ 1-ի, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով,

    բ. գրավը վերագնահատվում է ամեն օր,

    գ. փոխառուն (պարտապանը) դասվում է շուկայի հիմնական մասնակիցների շարքին:

    2) Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պահանջը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 0% ռիսկի կշռով, եթե երաշխիք կամ երաշխավորություն տրամադրողը

    ա. Հայաստանի Հանրապետության կառավարությունն է կամ Կենտրոնական բանկը,

    բ. դասվում է շուկայի հիմնական մասնակիցների շարքին, որոնց նկատմամբ պահանջները, սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 0% ռիսկի կշռով:

    3) Պահանջի ապահովված մասը վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, եթե՝

    ա. գրավը արտարժույթով Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթուղթ, Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմս է, որը, սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն, վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում է 10% ռիսկի կշռով, ինչպես նաև բավարարված են սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանները, բացառությամբ 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված պայմանի, կամ

    բ. գործարքը բավարարում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին, բացառությամբ 1-ին ենթակետի «գ» պարբերության:

    16. Եթե ՎՌԶՄ-ին ենթակա պահանջն ունի մեկ տեսակից ավելի ապահովվածություն, որոնց հանրագումարը գերազանցում է պահանջի մեծությունը, և որոնք ունեն տարբեր ռիսկի կշիռներ, ապա ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ապահովված մասի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք պետք է ընդունել ապահովվածությունների ռիսկի կշիռները՝ ըստ ռիսկի կշիռների աճման կարգի (սկզբում հիմք ընդունելով առավել ցածր ռիսկի կշիռ ունեցող ապահովվածության ռիսկի կշիռը, այնուհետ՝ հաջորդող ապահովվածությունների ռիսկի կշիռները):

    17. Սույն կանոնակարգի իմաստով շուկայի հիմնական մասնակիցների շարքին են դասվում.

    1) պետություններ/կառավարություններ, կենտրոնական բանկեր և տեղական կառավարման մարմիններ,

    2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆինանսական կազմակերպություններ, օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղեր,

    3) օտարերկրյա ֆինանսական կազմակերպություններ, որոնց նկատմամբ պահանջները սույն հավելվածի Աղյուսակ 1-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվում են 20% ռիսկի կշռով:

     

    Գ Լ ՈՒ Խ  4

     

     ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

     

    18. Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար պետք է օգտագործել Կենտրոնական բանկի սահմանած վարկանիշները: Ընդ որում, Կենտրոնական բանկի կողմից սահմանվող վարկանիշների կիրառման դեպքում յուրաքանչյուր օրվա համար պետք է հիմք ընդունել Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում առկա վարկանիշերը:

    19. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները ռիսկով կշռելու համար օգտագործվում են միայն /Ստանդարտ և Փուրզ/Ֆիտչ/Մուդիզ/Ա.Մ.Բեստ վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշերը:

    20. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են թարմացնել վարկանիշային գործակալությունների սահմանած վարկանիշները՝ հիմք ընդունելով սույն կանոնակարգի 19-րդ կետով սահմանված վարկանիշային գործակալությունների կողմից տրված տվյալ օրվան վերաբերող վարկանիշերը:

    21. Եթե տվյալ ակտիվն ունի միայն մեկ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, ապա տվյալ ակտիվի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք է ընդունվում միայն տվյալ վարկանիշը: Եթե միևնույն ակտիվի համար առկա է երկու տարբեր վարկանիշ՝ տրամադրված տարբեր վարկանիշային գործակալությունների կողմից, ապահովագրական ընկերությունը պետք է հիմք ընդունի ամենացածր վարկանիշը: Իսկ միևնույն պահանջի համար երեք և ավելի վարկանիշերի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունը պետք է հիմք ընդունի երկու ամենաբարձր վարկանիշերից առավել ցածր վարկանիշը:

    22. Օտարերկրյա կենտրոնական բանկերի, կառավարությունների, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա վերաապահովագրողների նկատմամբ պահանջները ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկելու համար պետք է հիմք ընդունել վարկանիշերը՝ կախված գործիքների տեսակից և արժույթից: Իսկ օտարերկրյա ֆինանսական (բացառությամբ օտարերկրյա վերաապահովագրողների) և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջների համար հիմք պետք է ընդունել վարկանիշերը՝ կախված պահանջների ժամկետայնությունից, արժույթից և գործիքների տեսակից:

    23. Սույն կանոնակարգի իմաստով՝ կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև 90 օր (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ 90 օրից ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

    24. Եթե առկա չէ գործիքի տեսակից և արժույթից կախված վարկանիշ, ապա անհրաժեշտ է հիմք ընդունել տվյալ գործիքը թողարկողի վարկանիշը: Իսկ եթե առկա չէ կարճաժամկետ վարկանիշ, ապա օտարերկրյա ֆինանսական (բացառությամբ օտարերկրյա վերաապահովագրողների) և ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը որոշելու համար հիմք կարող է ընդունվել սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 18-րդ և 21-րդ կետերում ներկայացված երկարաժամկետ վարկանիշերին համապատասխան կշիռներից մեկ մակարդակ ավելի բարենպաստ ռիսկի կշիռը: Սույն կետի կիրառման իմաստով՝ բացառություն են կազմում 20% և 150% ռիսկի կշիռները (այսինքն՝ կարճաժամկետ պահանջները պետք է կշռել, համապատասխանաբար 20% և 150% ռիսկի կշռով):

    25. Օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի, տեղական կառավարման մարմինների, օտարերկրյա վերաապահովագրողների, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ պահանջները ռիսկով կշռելու, ինչպես նաև վերոնշյալ անձանց նկատմամբ սույն կանոնակարգով սահմանված վարկանիշերը կիրառելու նպատակով պետք է հիմք ընդունել բացառապես երկարաժամկետ վարկանիշերը:

    26. Եթե անձի/գործիքի նկատմամբ կարճաժամկետ պահանջի ռիսկի կշիռը 150% է, ապա տվյալ անձի նկատմամբ ցանկացած վարկանիշ չունեցող պահանջները (թե երկարաժամկետ, թե կարճաժամկետ) ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում պետք է ընդգրկվեն 150% ռիսկի կշռով:

    27. Ֆինանսական խմբի մեջ գտնվող անձին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում ֆինանսական խմբի և ֆինանսական խմբի մեջ մտնող այլ անձանց վրա:

    28. Ֆինանսական խմբին տրված վարկանիշը չի տարածվում/կիրառվում խմբի մեջ մտնող անձանց վրա:

     

     

    Հավելված 3

    «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման
    և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին

    չարգելված համարելու չափանիշները»
    Կանոնակարգ 3/
    02-ի

    ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

     

    1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով ապահովագրական ընկերության գործառնական ռիսկը (ԳՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

     ԳՌ= (Շտ   *0.15+Շտ-1*0.15+Շտ-2*0.15)/Ն

    որտեղ

    Շտ - կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած տարվա (այսուհետ` հաշվետու տարի) շահույթն է` մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը,

    Շտ-1 - կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 2-րդ հաշվետու տարվա շահույթն է` մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը,

    Շտ-2 - կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկմանը նախորդող 3-րդ հաշվետու տարվա շահույթն է` մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը,

    Ն - վերջին երեք տարիների` 0-ից բարձր շահույթ (մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը) ունեցած տարիների թիվն է:

    2. Եթե որևէ տարվա շահույթը (մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը) փոքր է 0-ից, ապա տվյալ տարվա շահույթը չի ընդգրկվում գործառնական ռիսկի հաշվարկում:

    3. Եթե հաշվետու ամսվան նախորդող երեք օրացուցային տարիներից յուրաքանչյուրում ապահովագրական ընկերության շահույթը (մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը) փոքր կամ հավասար է եղել 0-ի, ապա տվյալ տարվա ընթացքում գործառնական ռիսկը չի հաշվարկվում:

    4. Տվյալ տարվա շահույթի (մինչև շահութահարկի գծով ծախսի նվազեցումը և շահաբաժինների վճարումը) հաշվարկին չեն մասնակցում մինչև մարման ժամկետը պահվող դասակարգված արժեթղթերի իրացումից ստացված շահույթը/վնասը, արտասովոր ծախսերը/եկամուտները:

     

     

    Հավելված 4

    «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման
    և հաշվարկման կարգը, վերաապահովագրողին

    չարգելված համարելու չափանիշները»
    Կանոնակարգ 3/
    02-ի

    ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

     

    1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընդգրկելու նպատակով ապահովագրական ընկերության արտարժութային ռիսկը (ԱՌ) հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ ապահովագրական ընկերության արտարժութային առավելագույն դիրքերից առավելագույնի մեծությունն է:

    2. Արտարժութային առավելագույն դիրքը արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծությունն է:

    3. Արտարժութային դիրքը ապահովագրական ընկերության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են.

    1) երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

    2) կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

    3) փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

    4) բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

    4. Արտարժութային դիրքերի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում սույն կանոնակարգի համաձայն հիմնական կապիտալի մեծությունից նվազեցվող արտարժութային ռիսկ պարունակող տարրերը:

    5. Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում Հայաստանի Հանրապետության դրամով՝ հիմք ընդունելով տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը: Եթե ապահովագրական ընկերությունն ունի բաց արտարժութային դիրք այնպիսի արտարժույթի գծով, որի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ չի արտացոլվում Կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքները:

    6. Այն օրերին, երբ ապահովագրական ընկերության արտարժութային դիրքերը փոփոխությունների չեն ենթարկվել, օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

    7. Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված:

    8. Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները՝ հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող ապահովագրական գումարները՝ հետհաշվեկշռում արտացոլված արժեքի 0.07%-ի չափով:

    (Կանոնակարգը լրաց., փոփ., խմբ.  03.06.08 թիվ 171-Ն, լրաց. 01.07.08 թիվ 186-Ն, խմբ. 22.09.09 թիվ 282-Ն, 29.06.10 թիվ 151-Ն)