«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 նոյեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310441
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
5 նոյեմբերի 2010 թ. |
թիվ 48-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ (ԲԱՑԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ) ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող տարբեր նշանակության օբյեկտների վրա (բացի բնակելի շենքերից) իրականացված շինարարական աշխատանքների ծավալների մասին» Ձև ՄՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության բնագավառը կարգավորող այլ իրավական ակտերի | ||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||
Ներկայացվում է |
Ներկայացնում են |
Հաշվետվության ներկայացման ժամկետը՝ |
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, |
Քաղաքային և գյուղական համայնքները, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար՝ մարզպետարանները |
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը |
(անվանումը) Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________ ______________________________________________________ Գտնվելու վայրը ______________________________________________________ ______________________________________________________ I I I I I (փոստային դասիչ) Մարզը ___________________ Համայնքը _____________________ Ինտերնետային կայքէջը __________________________________ Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից |
ՁԵՎ «Հաստատված է» |
Չլրացնել ò | |
ՏԳՏԴ I I I I I I Մարզը I I I Համայնքը I I I I | |
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ (բացի բնակելի շենքերից) ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20___թ. ___________-ին
/փաստացի գներով` հազար դրամ (առանց ավելացված արժեքի հարկի)/ |
Օբյեկտների անվանումը և հասցեն |
Հզորությունը |
Հիմնական միջոցների գործարկումը |
Իրականացված շինարարությունը |
այդ թվում ` շինմոնտաժային աշխատանքները |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ղեկավար |
_______________________ | _______________________ | |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
Լրացնող (գլխավոր հաշվապահ |
_______________________ | _______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
_______________________ |
« _ _ » ______ ____20___թ. | ||
(Հեռախոսահամար(ներ)) |
(լրացման ամսաթիվը) | ||
Էլեկտրոնային փոստ _________________@__________________ |
Հավելված ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 48-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ (բացի բնակելի շենքերից) ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ՄՇ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Բնակչության միջոցների հաշվին կառուցվող տարբեր նշանակության օբյեկտների վրա (բացի բնակելի շենքերից) իրականացված շինարարական աշխատանքների ծավալների մասին» Ձև ՄՇ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը լրացնում են քաղաքային և գյուղական համայնքները, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների համար՝ հաշվետվությունը կազմվում է մարզպետարանների կողմից, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի 3 հոկտեմբերի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են յուրաքանչյուր հաշվետու ամսվա կտրվածքով:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՎՐԱ (բացի բնակելի շենքերից) ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ
5. Հաշվետվությունում լրացվում են բնակչության սեփական միջոցների և բանկերի կողմից տրամադրված վարկերի հաշվին քաղաքներում, գյուղական բնակավայրերում կառուցվող (այդ թվում՝ վաճառքի համար նախատեսված) տարբեր նշանակության օբյեկտների (բացի բնակելի շենքերից) վերաբերյալ տվյալները:
6. Հաշվետվության ազատ տողերի 1-3 սյունակներում լրացվում են յուրաքանչյուր օբյեկտի շինարարության վերաբերյալ տվյալներն առանձին-առանձին:
7. 1 սյունակը «Հիմնական միջոցների գործարկումը» ցուցանիշը լրացվում է եռամսյակային (I, II, III, IV եռամսյակներ) կտրվածքով: