Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 308-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.21/30(382).1 Հոդ.400.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.11.2010
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 05010483

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 նոյեմբերի 2010 թ.

 թիվ 308-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ԾԱՂԻԿՆԵՐԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ «ԱՐՈՍԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի հունվարի 12-ից շրջանառության մեջ դնել «Արոսենի Հայաստանյան» արծաթե հուշադրամը:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2010 թ. նոյեմբերի 26
ք. Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2010 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 308-Ն որոշմամբ

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

1. «Արոսենի Հայաստանյան» հուշադրամի նկարագրությունը

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Արոսենի Հայաստանյան» արծաթե հուշադրամը:

 

Հուշադրամի դիմերեսի աջ հատվածում պատկերված են արոսենու ծաղիկը և թողարկման տարեթիվը` «2011»: Ամբողջ մակերեսով տեղադրված է գունավոր ոճավորված պատկեր, որի մեջտեղում գտնվում են արոսենու պտուղները: Դիմերեսի վերևի և ներքևի կիսաշրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ»` տեղադրված է ներքևի հատվածում:

 

Հուշադրամի դարձերեսին պատկերված են արոսենու տերևը և պտուղները: Աջ հատվածի պատկերի մի մասը ավարտվում է հուշադրամի դիմերեսին: Դարձերեսի եզրով հայերեն և լատիներեն մակագրված է ծաղկի անվանումը` «ԱՐՈՍԵՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ» և «Sorbus hajastana»: Դարձերեսի ներքևի աջ հատվածում նշված են հուշադրամի մետաղը և հարգը` «Ag 925»:

 

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):

 

Հուշադրամի բնութագիրը

Անվանական արժեքը

Մետաղը

Քաշը

Տրամագիծը

Դրամաշուրթը

Որակը

Թողարկման տարեթիվը

Տպաքանակը 

 

1000 դրամ

արծաթ, 9250

28,28 գ

38,61 մմ

ատամնավոր

պրուֆ

2011

մինչև 10000 հատ

 

1.2. «Արոսենի Հայաստանյան» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը

 

Ներմուծեք նկարագրությունը_1007