Գլխավոր տեղեկություն
Համար
N 1614-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1502
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1614-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 136.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«136.1. Ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների հաջորդ վկայագրման ժամկետը նշող կտրոնների տպագրումն ու սույն կանոնակարգի 5-րդ և 6-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանող կազմակերպություններին բաշխումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից ներկայացվող հայտերի հիման վրա` համաձայն N 5 ձևի: Կտրոնների տպագրման, հաշվառման, կազմակերպություններին բաշխման և կազմակերպություններում հաշվառման ու ավտոտրանսպորտային միջոցներին տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը».

2) 137-րդ կետում «Սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելուց 12 ամիս հետո» բառերը փոխարինել «2011 թվականի մարտի 1-ից հետո» բառերով.

3) 138-րդ կետում «կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2011 թվականի մարտի 1-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 13
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան