ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2010 թվականի N 1089-Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Կ. ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Ս. ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Մինասյանին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի խորհրդական Ս. Ամիրբեկյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական թերակղզու երկրների բաժնի առաջին քարտուղար Ա. Հովհաննիսյանին 2010 թվականի դեկտեմբերի 8-10-ը գործուղել Քուվեյթի Պետություն` «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու և երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցելու համար:
2. Ա. Գևորգյանի, Կ. Մինասյանի և Ս. Ամիրբեկյանի` Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Ա. Հովհաննիսյանի` Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ Ա. Գևորգյանի, Կ. Մինասյանի և Ս. Ամիրբեկյանի` Քուվեյթի Պետություն գործուղման հետ կապված գիշերավարձը հոգում է հրավիրող կողմը:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Ա. Գևորգյանի, Կ. Մինասյանի, Ս. Ամիրբեկյանի և Ա. Հովհաննիսյանի` Քուվեյթի Պետություն մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Քուվեյթի Պետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 8 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|