«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 դեկտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 50710478
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ
26 նոյեմբերի 2010 թ. |
N 285-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 197 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2003 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 197 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման`
1) վերնագրից և 1-ին կետից հանել «և կրտսեր» բառերը,
2) վերնագրում «ու այդ պաշտոնները» բառերը փոխարինել «, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ» բառերով:
2. Որոշմամբ հաստատված N 1 հավելվածի`
1) վերնագրից, 1-ին կետից, 11-րդ կետի «ա» ենթակետից հանել «և կրտսեր» բառերը,
2) 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
3) 12-րդ կետի «գ» ենթակետից հանել «ու քվեարկության» բառերը,
4) 12-րդ կետի «ժբ», «ժգ» և 19-րդ կետի «դ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
5) 12-րդ կետի «ժդ» ենթակետում «քվեարկության» բառը փոխարինել «գնահատման» բառով,
6) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով,
7) 19-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) իրականացնում է հարցազրույցի փուլում մասնակցի (մասնակիցների) կողմից տրված պատասխանների գնահատում.»:
3. Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի`
1) 9-րդ կետի 3-րդ պարբերությունում «և» բառերը փոխարինել «և (կամ)» բառերով,
2) 16-րդ կետում «ընդունում է որոշում» բառերը փոխարինել «կազմում է արձանագրություն» բառերով:
|
Ա. Գիզիրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|