ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 2010 թվականի N 1099-Ա
Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ, Մ. ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԵՎ Ն. ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ն. Առուստամյանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 6-8-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Է. Նալբանդյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մ. Թումասյանինը և Ն. Առուստամյանինը` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|