ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2010 թվականի N 973-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետի`
Լայնաշերտ հեռահաղորդակցության ցանցի ներդրման իրականացման նպատակով ստացված առաջարկությունները գնահատելու, մասնավոր ընկերությունների հետ բանակցելու և համապատասխան իրականացնող ընկերություն ընտրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ |
Ս. Նիկոյան | - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Դ. Սարգսյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար |
Ն. Երիցյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Տ. Դավթյան | -ՀՀ ֆինանսների նախարար |
Մ. Վարդանյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Վ. Այվազյան | - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Դ. Հարությունյան | - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Նազարյան | - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Շաբոյան | - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |