ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2010 թվականի N 1115-Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 301-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին նշանակել Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարիչ:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանին նշանակել Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչին փոխարինող անձ (փոխկառավարիչ):
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 301-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. դեկտեմբերի 9 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.05.2014, N 492-Ա | 28.05.2014, N 1115-Ա | |
21.05.2013, N 368-Ա | 22.05.2013, N 1115-Ա | |
11.02.2011, N 100-Ա | 12.02.2011, N 1115-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|