Գլխավոր տեղեկություն
Համար
N 1141-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.12.2010-30.09.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


8 հոկտեմբերի 2009 թվականի N 1141-Ա

 

ԱՐՄԵՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը որոշում է.

1. Արմեն Գարիկի Արզաքանցյանին (ծնվ.` 1991 թվականի սեպտեմբերի 16-ին, քաղ. Երևան, Վաղարշյան փող., շենք 24/2, բն. 9: 2008 թվականին ընդունվել է Օքսֆորդի Բելլերբիս քոլեջի առկա ուսուցման համակարգ, որտեղ նա ուսանելու է մինչև 2013 թվականի հունիսի 18-ը) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը:

(1-ին կետը փոփ. 25.11.10 N 1546-Ա)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավե­րաց­ման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 12
Երևան