ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2010 թվականի N 1573-Ն
«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը 50 հեկտար` համաձայն N 1 հավելվածի:
2. Ընդունել Սիսիանի քաղաքային համայնքի 7.95 հեկտար հողատարածքի նվիրաբերումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
3. Սիսիանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` հատուկ պահպանվող հողերից 8 հեկտարը` համաձայն N 2 հավելվածի, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա և, որպես այլ հողատեսքեր, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել համայնքին:
4. Գյուղատնտեսական նշանակության 7.95 հեկտար այլ հողատեսքերը և 6.2 հեկտար պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերը փոխադրել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա: Դրանք, ինչպես նաև 35.85 հեկտար հատուկ պահպանվող հողերն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ընդհանուր առմամբ 50 հեկտար «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ընդգրկելու նպատակով:
5. Սույն որոշումից ծագող` հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Սույն որոշման 3-րդ կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնել Սիսիանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 312-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 853-Ն որոշման 5-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Սիսիան քաղաքի և հարակից համայնքների հողօգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխության մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ» բառերը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹՅԻՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔԸ (50 ՀԱ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |