Գլխավոր տեղեկություն
Համար
N 1061-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2010-28.01.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 2 դեկտեմբերի 2010 թվականի N 1061-Ա

 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 927-Ա որոշումՆ Ուժը կորցրած ճանաչելու ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 1-ին և 8-րդ կետերին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 927-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 2
Երևան 

 

 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2010 թ.

դեկտեմբերի 2-ի N 1061-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Հ. Քոչինյան

   

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Ա. Թունյան

 

- ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)

 

Ա. Կարապետյան

 

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

 

Մ. Սայադյան

 

- ՀՀ Լոռու մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետ

 

Ս. Դարբինյան

 

- Վանաձորի քաղաքապետ (համաձայնությամբ)

 

Ա. Դարբինյան

 

- ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

Կ. Սարիբեկյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Է. Շարմազանով

   

 

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Մ. Մկրտչյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Ա. Ավետիսյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ռ. Սուքիասյան

 

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ս. Քառյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ամբիոնի պրոֆեսոր

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ս. Թումանյան

    

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր

Ս. Ժամհարյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի դեկան

Ս. Խառատյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետի դեկան

Թ. Շահվերդյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան

Զ. Վարդանյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան

Ա. Պողոսյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկան

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

Վ. Սահակյան

    

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կրթության կազմակերպում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Ս. Ղազարյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող


Մ. Հարությունյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Օտար լեզու» մասնագիտության մագիստրատուրայի
2-րդ  կուրսի ուսանող


Տ. Սիմոնյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մաթեմատիկա» մասնագիտության մագիստրատուրայի
2-րդ  կուրսի ուսանող

Ա. Ամիրյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կենսաբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող


Մ. Չատինյան

 

- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Կրթության կազմակերպում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան