Գլխավոր տեղեկություն
Համար
N 1083-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2010 թվականի N 1083-Ա

 

Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ «Կրթություն և վերապատրաստում` բոլորի համար. Եվրոպական միության հարևան երկրներում կրթության, աշխատանքի և վերապատրաստման ոլորտներում համագործակցության միջոցով սոցիալական ներգրավվածության խթանում և աղքատության դեմ պայքար» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանի` 2010 թվականի դեկտեմբերի 1-4-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 7
Երևան