Գլխավոր տեղեկություն
Համար
N 18-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.02/6(809) Հոդ.97
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.01.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2011 թվականի N 18-Ն

 

ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԸ ՈՐՈՇՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 995-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել՝

1) երեխայի տարիքը որոշող հանձնաժողովի կազմը և լիազորությունները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) երեխայի տարիքը որոշելու մասին դիմումի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) երեխայի տարիքը որոշելու մասին եզրակացության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման կարգը սահմանելու մասին» N 995-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Եթե բժշկական հաստատությունում չկան մինչև 18 տարեկան երեխայի ծննդյան ժամանակի (տարիքի) մասին տեղեկություններ, ապա երեխայի ծննդյան ակտի գրանցման, վերականգնման համար կարող է հիմք հանդիսանալ երեխայի տարիքը որոշող հանձնաժողովի եզրակացությունը՝ սույն կարգին համապատասխան գրանցում կատարելու համար:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. հունվարի 24
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 20-ի N 18-Ն որոշման

 

ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԸ ՈՐՈՇՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Բժշկական կազմակերպություններում ծննդյան ժամանակի մասին տեղեկությունների բացակայության, տեղեկությունները կորսված լինելու, բժշկական կազմակերպություններից դուրս ծնված, գտնված երեխաների ծննդյան գրանցման և այն դեպքերում, երբ անհնար է այլ եղանակով պարզել երեխայի ծննդյան ժամանակը, երեխայի տարիքը որոշելու նպատակով ձևավորվում է մարզային, Երևան քաղաքում՝ վարչական շրջանի հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)։

2. Բժշկական կազմակերպություններում ծննդյան ժամանակի մասին տեղեկությունների բացակայության, տեղեկությունները կորսված լինելու, բժշկական կազմակերպություններից դուրս ծնված, գտնված երեխաների ծննդյան գրանցման և այն դեպքերում, երբ անհնար է այլ եղանակով պարզել երեխայի ծննդյան ժամանակը, երեխայի տարիքը որոշվում և հրապարակվում է հանձնաժողովի կողմից։

3. Հանձնաժողովը կազմված է 7 անդամից։

4. Հանձնաժողովի կազմում, ի պաշտոնե, ընդգրկվում են մարզպետը, Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարը (հանձնաժողովի նախագահ), մարզպետարանի, Երևան քաղաքում՝ վարչական շրջանի սոցիալական կամ առողջապահական հարցերով զբաղվող ստորաբաժանման ղեկավարը (հանձնաժողովի քարտուղար), մեկական անդամներ մարզպետարանից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից, սոցիալական պաշտպանության, կրթական և առողջապահական կազմակերպություններից։

5. Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական կարգով։

6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին։

7. Հանձնաժողովի անդամները նիստերի հրավիրման օրվա, տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից՝ նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ։

8. Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել այլ անձինք և կազմակերպության ներկայացուցիչներ։

9. Հանձնաժողովի գործունեությունը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը։

10. Հանձնաժողովի քարտուղարն ապահովում է հանձնաժողովի աշխատանքների, նիստերի, օրակարգերի, արձանագրությունների, եզրակացությունների նախագծերի նախապատրաստումը, ինչպես նաև եզրակացությունները և դրանք տրամադրում հանձնաժողովի նախագահին ու հանձնաժողովի անդամներին։

11. Հանձնաժողովի նախագահն ապահովում է հանձնաժողովի գործունեության հետ կապված փաստաթղթերի պահպանությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 18-Ն որոշմամբ սահմանված դիմումը՝ համաձայն N 2 հավելվածի, հանձնաժողով կարող են ներկայացնել երեխայի ծնողը (ծնողները), խնամակալության ու հոգաբարձության մարմինները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, կրթական և առողջապահական, սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ։

13. Դիմումի հետ միասին հանձնաժողով է ներկայացվում անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի գտնվելու մասին տեղեկություններ, երեխայի քույրերի և եղբայրների ծննդյան վկայականներ, վկայություններ (եթե դրանք հնարավոր է) այն անձանցից, որոնք ունեն երեխայի մոտավոր տարիքի մասին տեղեկություններ։

14. Հանձնաժողովը դիմումը քննության է առնում այն ստանալուց 15 աշխատանքային օրվա ընթացքում։

15. Հանձնաժողովը կարող է լրացուցիչ հարցումներ կատարել բժշկական, կրթական և այլ մարմիններից։

16. Հարցումների դեպքում դիմումի քննարկման ժամկետը կասեցվում է մինչև պատասխանների ստացումը։

17. Դիմումի քննարկման արդյունքում հանձնաժողովի կողմից տրվում է եզրակացություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 18-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևին համապատասխան երեխայի տարիքը (ծննդյան ժամանակը) որոշելու մասին, որը հաստատվում է հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի ստորագրություններով և մարզպետարանի, Երևան քաղաքում՝ վարչական շրջանի կնիքով։

18. Եզրակացությունների համարակալումն սկսվում է 1-ից և հաջորդաբար շարունակվում տարվա ընթացքում։

19. Հանձնաժողովի եզրակացությունը հիմք է բժշկական կազմակերպությունների կողմից երեխայի ծննդյան ժամանակը գրառելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևի փաստաթուղթ տրամադրելու համար։

20. Եթե հանձնաժողովի եզրակացության մեջ երեխայի ծննդյան ժամանակահատվածը նշված է տարվա առաջին կեսը՝ առանց նշելու ամիսը և ամսաթիվը, ապա ծննդյան ակտի գրանցման մեջ ծննդյան ժամանակ է նշվում տվյալ տարվա ապրիլի 1-ը, եթե նշված է տարվա երկրորդ կեսը՝ համապատասխանաբար նույն տարվա հոկտեմբերի 1-ը։

21. Եթե հանձնաժողովի եզրակացության մեջ նշված է միայն երեխայի ծննդյան տարեթիվը՝ առանց նշելու ամիսը, ամսաթիվը, ապա ծննդյան ակտի գրանցման մեջ ծննդյան ամիս և ամսաթիվ է նշվում տվյալ տարվա հուլիսի 1-ը։

22. Եթե հանձնաժողովի եզրակացության մեջ նշված են տարեթիվը և ամիսը՝ առանց ամսաթվի, ապա ծննդյան ակտի գրանցման մեջ ծննդյան ամսաթիվ է նշվում համապատասխան ամսվա 15-ը։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 20-ի N 18-Ն որոշման

 

Ձև

____________________________________________________

 (հանձնաժողովի անվանումը)

____________________________________________________

____________________________________________________

(դիմող կազմակերպության անվանումը)

____________________________________________________

 

Քաղ._________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

 _________________________________________________ -ից

 

 բնակվող _____________________________________________

  ___________________________________________________

 

 Անձը հաստատող փաստաթուղթ ____________________________

   (անվանումը,

 _________________________________________________________

սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ քննության առնել _____________________ սեռի երեխայի, որի ծնողներն են`

 

մայրը՝ __________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակը, բնակության վայրը)

 

___________________________________________________________________

 

 հայրը՝ _____________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ժամանակը, բնակության վայրը)

 

___________________________________________________________________

տարիքը որոշելու մասին դիմումը։

 

Երեխան գտնվում է _______________________________________________

(բնակության վայրը կամ կազմակերպության

___________________________________________________________________

անվանումը, որտեղ գտնվում է երեխան)

Կից ներկայացվում են՝

_______________________________________

_______________________________________

_______________________________________

_______________________________________

 

 Դիմող

 ______________________  ____________________
    (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

_______ ___________________ 20_____թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
հունվարի 20-ի N 18-Ն որոշման

 

Ձև

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 _____ _______________ 20___թ.

 N ___________

_________________________________________________________________________ ,

(հանձնաժողովի անվանումը)

 

քննության առնելով _________________________________________________________

(դիմումը ներկայացրած մարմնի անվանումը կամ

__________________________________________________________________________

անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

_________________ սեռի երեխայի տարիքը որոշելու մասին դիմումը, որի ծնողներն են`

 (երեխայի սեռը)

 

մայրը՝ ____________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

հայրը՝ ____________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

ո ր ո շ ե ց

Երեխայի տարիքն է՝ ___________________________

ծննդյան ժամանակն է՝ ____ ________________ _____

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ  

______________________ ______________________

(ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ  

 ______________________  ____________________
 

  (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան