Գլխավոր տեղեկություն
Համար
N 1084-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2010 թվականի N 1084-Ա

 

Վ. ԱՐԱՄՅԱՆԻ, Ա. ՄԱՅՍՈՒՐՅԱՆԻ ԵՎ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԻ` ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման մարմնում Ուկրաինայի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախաձեռնված վեճի կարգավորման շրջանակներում հայ-ուկրաինական բանակցություններ վարելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային տնտեսական համագործակցության վարչության միջազգային տնտեսական համագործակցության բաժնի պետ Ա. Մայսուրյանի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Վ. Միրումյանի` 2010 թվականի նոյեմբերի 18-20-ը Կիև (Ուկրաինա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կիև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 7
Երևան