011.0009.28.09.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1992-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՆԵՐԿՐՄԱՆ, ԱՐՏԱԴՐՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.11.99 Ն-037-2)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. Ստեղծել 1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաև էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) հետևյալ համամասնությամբ`
«Միասնություն» պատգամավորական խմբակցությունից | 3 պատգամավոր | ||
Հայաստանի կոմունիստական կուսակցության պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
«Իրավունք և միաբանություն» պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
Ազգային ժողովրդավարական միության պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
«Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունից | 1 ,,---,, | ||
«Կայունություն» պատգամավորական խմբից | 1 ,,---,, | ||
Խմբակցություններում և պատգամավորական խմբում չընդգրկված պատգամավորներից | 1 ,,---,, | ||
(1-ին կետը փոփ. 24.11.99 Ն-037-2)
2. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության, պատգամավորական խմբի ղեկավարի ներկայացմամբ:
3. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածություններն առաջադրում են պատգամավորները Ազգային ժողովի նիստում: Ընտրված է համարվում այն պատգամավորը, որն էլեկտրոնային համակարգի միջոցով կազմակերպված քվեարկությամբ ստանում է առավել շատ ձայներ:
4. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
6. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին Ազգային ժողովին զեկուցում է մինչև 2000 թվականի մայիսի 5-ը, իսկ մինչ այդ պարբերաբար, բայց ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ, հանդես է գալիս հաղորդումներով:
(6-րդ կետը փոփ. 24.11.99 Ն-037-2)
7. Հանձնաժողովն իրավասու է հարցումներով դիմել համապատասխան մարմիններին և նրանցից ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Դեմիրճյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.11.1999, Ն-037-2 | 16.12.1999, Ն-009-2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|