Գլխավոր տեղեկություն
Համար
N 213
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.01.2001-10.02.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.08.30/28(160)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1999

040.0213.08.04.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ո ր ո շ ու մ

 

12 ապրիլի 1999 թվականի N 213

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածին համապատասխան`

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների համար հաստատված աշխատավարձի ֆոնդի սահմաններում 1999 թվականի ապրիլի 1-ից սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» N 186 որոշման 1-ին կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հավելված
ՀՀ վարչապետի 1999 թ.
ապրիլի 12-ի N 213 որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը

 


Պաշտոնի անվանումը Պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)

 
  (Տողը հանվել է 27.12.00 N 857)    
 
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար   110000
 
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական   100000
 
ՀՀ վարչապետի խորհրդական   80000
 
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի առաջին տեղակալ   90000
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ   55000
ՀՀ վարչապետի մամլո քարտուղար, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության (ծառայության) պետ, քարտուղարության պետ, գործերի կառավարիչ, ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ   75000
 
  (Տողը հանվել է 27.12.00 N 857)    
 
ՀՀ կառավարության աշխատակազմի վարչության պետի տեղակալ, ծառայության պետի տեղակալ, քարտուղարության պետի տեղակալ, գործերի կառավարչի տեղակալ, արարողակարգի ծառայության պետ   57000
 
ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարի, ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդականներ   45000
 
Բաժնի վարիչ   45000
 
Նախարարի օգնական   38000
 
Արխիվի վարիչ, գրադարանավար   38000
 
Գլխավոր մասնագետ   32000-38000
 
Առաջատար մասնագետ   28000-30000
 
Առաջին կարգի մասնագետ   24000-26000
 
Երկրորդ կարգի մասնագետ   21000-23000
 
Մասնագետ   19000-21000

(Հավելվածը փոփ., խմբ. է 27.12.00 N 857)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Է. Թադևոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.2001, N 31 10.02.2001, N 213
27.12.2000, N 857 09.01.2001, N 213
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան