Գլխավոր տեղեկություն
Համար
N 06-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.11.2010
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 06-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 07-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 21-րդ կետը, 200-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009 թվականի մայիսի 22-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 07-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Հավելվածը լրացնել 13.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

13.1

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ

առաջատար,
2-րդ

1

1.2. Հավելվածը լրացնել 37.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

37.1

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչ-ների ստորաբաժանման ավագ դատական կարգադրիչ

կրտսեր, 1-ին

4

1.3. Հավելվածը լրացնել 58.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

58.1

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման դատական կարգադրիչ

կրտսեր,
2-րդ

14

ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան

 

2010 թ. նոյեմբերի 5
ք. Երևան