Գլխավոր տեղեկություն
Համար
N 1524-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.08/61(795) Հոդ.1424
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2010 թվականի N 1524-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման NN 13 և 14 հավելվածներում կատարել լրացումներ և փոփոխություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 2. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 11543.0 հազ. դրամ, որից`

1) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով`

ա. 9300.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Գավառ քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար,

բ. 384.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության Եղեգնաձոր քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի և ջրաչափման հանգույցի կառուցման համար,

գ. 331.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության Վայք քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի ու ջրաչափման հանգույցի կառուցման և տանիքի մասնակի վերանորոգման համար,

դ. 918.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Արարատի մարզային գործակալության Վեդի քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի, կոյուղագծի և սանհանգույցի կառուցման համար.

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով`

ա. 500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության Գավառ քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,

բ. 25.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության Եղեգնաձոր քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի և ջրաչափման հանգույցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,

գ. 25.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալության Վայք քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի ու ջրաչափման հանգույցի կառուցման և տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար,

դ. 60.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Արարատի մարզային գործակալության Վեդի քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի, կոյուղագծի և սանհանգույցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 30
Երևան

 
 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1524-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

 (հազ. դրամ)

Անվանումը

Չափման միավորը

Ցուցանիշների փոփոխություն (ավելացումները նշված են դրական նշանով)

Գնման ձևը

Պայմանագրերի

   

քա-նակը

գումարը (հազ.դրամ)

կնքման ժամկետները

կատարման վերջնական ժամկետ-ները

1 2 3 4 5 6 7

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

11,543.0

x

x

x

Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

11,543.0

x

x

x

ՀՀ ԱՎԾ Գեղարքունիքի մարզային գործակալության Գավառ քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման աշխատանքներ

դրամ

 1.0

 9,300.0

ԳՀ

 դեկտեմբեր

 փետրվար 2011թ.

ՀՀ ԱՎԾ Վայոց ձորի մարզային գործակալության Եղեգնաձոր քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի և ջրաչափման հանգույցի կառուցման աշխատանքներ

դրամ

 1.0

 384.0

ՄԲԲ

 դեկտեմբեր

 դեկտեմբեր

ՀՀ ԱՎԾ Վայոց ձորի մարզային գործակալության Վայք քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի ու ջրաչափման հանգույցի կառուցման և տանիքի մասնակի վերանորոգման աշխատանքներ

դրամ

 1.0

 331.0

ՄԲԲ

 դեկտեմբեր

 դեկտեմբեր

 ՀՀ ԱՎԾ Արարատի մարզային գործակալության Վեդի քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի, կոյուղագծի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ

դրամ

 1.0

 918.0

ՄԲԲ

 դեկտեմբեր

 դեկտեմբեր

ՀՀ ԱՎԾ Գեղարքունիքի մարզային գործակալության Գավառ քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

դրամ

 1.0

 500.0

ՄԲԲ

 դեկտեմբեր

 դեկտեմբեր

ՀՀ ԱՎԾ Վայոց ձորի մարզային գործակալության Եղեգնաձոր քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի և ջրաչափման հանգույցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

դրամ

 1.0

 25.0

ՄԲԲ

 դեկտեմբեր

 դեկտեմբեր

 ՀՀ ԱՎԾ Վայոց ձորի մարզային գործակալության Վայք քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի ու ջրաչափման հանգույցի կառուցման և տանիքի մասնակի վերանորոգման համար անհրաժեշտ նախագծանա-խահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

դրամ

 1.0

 25.0

ՄԲԲ

 դեկտեմբեր

 դեկտեմբեր

 ՀՀ ԱՎԾ Արարատի մարզային գործակալության Վեդի քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի, կոյուղագծի և սանհանգույցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ

դրամ

 1.0

 60.0

ՄԲԲ

 դեկտեմբեր

 դեկտեմբեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 25-ի N 1524-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 14 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 14.21 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ

 

Չափորոշիչները

Ոչ ֆինանսական ցուցանիշները

Ֆինանսական ցուցանիշները

տարի

տարի

Ծրագրային դասիչը

Անվանումը
Նախագծային աշխատանքներ
Նկարագրություն՝
ՀՀ ԱՎԾ վարչական շենքերի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

 Կ002             ԱՁ 01

 

Քանակական

1. Կազմակերպությունների թիվը, որտեղ կատարվում են ներդրումները (միավոր)

4.0

 

X

Տվյալ տարվա պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը
(հազ. դրամ)

X

 

610.0

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես`

 Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Համապատասխանությունը ՀՀ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերին` ՀՀ ԱՎԾ Գեղարքունիքի մարզային գործակալության Գավառ քաղաքի վարչական շենքի մասնակի հիմնանորոգման, Վայոց ձորի մարզային գործակալության Եղեգնաձոր քաղաքի նոր ջրագծի և ջրաչափման հանգույցի կառուցման և Վայք քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի ու ջրաչափման հանգույցի կառուցման և տանիքի մասնակի վերանորոգման, Արարատի մարզային գործակալության Վեդի քաղաքի վարչական շենքի նոր ջրագծի, կոյուղագծի և սանհանգույցի կառուցման նպատակով:

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ ԱՎԾ վարչական հիմնանորոգված շենքեր

13. Ներդրումներ լիազոր կառավարման ներքո գտնվող պետական կազմակերպություններում

Ծրագրային դասիչը

Ներդրման անվանումը
Ներդրումներ ՀՀ ԱՎԾ նախագահի կառավարման լիազորությունների տակ գտնվող վարչական շենքերի համար
Նկարագրություն
ՀՀ ԱՎԾ վարչական շենքերի հիմնանորոգում

Ոչ ֆինանսական ցուցանիշները

Ֆինանսական ցուցանիշները

 U001           ԵԿ 01

   

Չափորոշիչներ

տարի

տարի

Ծախսերը (հազ. դրամ)

 

X

10,933.0

Կազմակերպությունը, որտեղ կատարվում է ներդրումը

 

ՀՀ ԱՎԾ Գեղարքունիքի մարզային գործակալության Գավառ քաղաքի վարչական շենք, Վայոց ձորի մարզային գործակալության Եղեգնաձոր քաղաքի և Վայք քաղաքի վարչական շենքեր, Արարատի մարզային գործակալության Վեդի քաղաքի վարչական շենք

Ներդրման հիմնավորումը, մասնավորապես, ազդեցությունը կարողությունների վրա`

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Վերանորոգման արդյունքում կվերացվեն ՀՀ ԱՎԾ Գեղարքունիքի մարզային գործակալության Գավառ քաղաքի վարչական շենքի հիմքում առաջացած երկայնական ու լայնական ճեղքերը, կիրականացվի հիմքի որոշ հատվածների ջրամեկուսացում, հիմքի հարավային հատվածի ամրացում, աշխատասենյակների պատերին առաջացած ճեղքերի վերանորոգում և այլն, ՀՀ ԱՎԾ Վայոց ձորի մարզային գործակալության Վայք քաղաքի վարչական շենքը կունենա մասնակի վերանորոգված տանիք, ինչպես նաև նոր ջրագիծ և ջրաչափման հանգույց, Եղեգնաձոր քաղաքի վարչական շենքը կունենա նոր ջրագիծ և ջրաչափման հանգույց, իսկ ՀՀ ԱՎԾ Արարատի մարզային գործակալության Վեդի քաղաքի վարչական շենքը կունենա ջրագիծ, կոյուղագիծ և սանհանգույց:

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Կիրառելի չէ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Կիրառելի չէ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ ԱՎԾ վարչական հիմնանորոգված շենքեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան