Գլխավոր տեղեկություն
Համար
N 491
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.10.1999-31.03.2000)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.06/21(393)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.08.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.08.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.08.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.08.1999

040.0491.03.08.99

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան
3 օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 1999 թվականի N 491
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում կառուցվածքային բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության` գերատեսչություն չհանդիսացող հիմնարկի կարգավիճակով:

2. Վերակազմակերպել`

ա) «Արարատ-Ավիա» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` այն միացնելով «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը, վերաբազավորելով Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում` «Էրեբունի» օդանավակայանում թողնելով ուղղաթիռային էսկադրիլյան` իր սպասարկող ծառայություններով.

բ) «Օդանավակայանային վերգետնյա սպասարկումներ», «Ավիաբուժ» բժշկական կենտրոն», «Ավիավառելիքի լիցքավորում» պետական փակ բաժնետիրական ընկերությունները` դրանք միացնելով «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը:

3. «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան», «Հայկական ավիաուղիներ», «Հայաերոնավիգացիա», «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ», «Գյումրիի «Շիրակ» օդանավակայան», «Ավիաուսումնական կենտրոն», «Ավիասնունդ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների և «Սևան-մոթել» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը:

4. «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Ջերմուկ», «Եղեգնաձոր», «Վարդենիս» և «Օձուն», «Գավառ» օդանավակայանները:

«Ջերմուկ», «Եղեգնաձոր», «Վարդենիս», «Օձուն», «Գավառ» օդանավակայանների գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնելուղղ. համապատասխանաբար Ջերմուկի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Ալավերդու «Գավառի» քաղաքային համայնքներին, իսկ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում գտնվող մարզահրապարակը` Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

(4-րդ կետը լրաց. 21.10.99 N 654)

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1999-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը` ծրագրում ընդգրկելով «Հայկական ավիաուղիներ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ծաղկաձոր» և «Սևան» հանգստյան բազաները, «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերության «Ա» և «Բ» բնակելի շենքերի առաջին հարկերի բացվածքները, «Սևան-մոթել» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես նաև «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, բացառությամբ «Սիսիան» օդանավակայանի` հետագայում ճշտելով դրա կազմակերպական-իրավական ձևը:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող հանրակացարանում բնակվող փախստականների վերաբնակեցման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը`

ա) մեկամսյա ժամկետում Երևանի Նորաշեն թաղամասի N 3 և Սպանդարյան թաղամասի «Ավիատոր» միկրոշրջանի անավարտ բնակելի շենքերըուղղ. սահմանված կարգով անհատույց հանձնելուղղ. Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը.

բ) 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության կանոնադրությունում և կառուցվածքում համապատասխան լրացումներ ու փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

գ) մինչև 1999 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության օդային օրենսգրքի նախագիծը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2000 թվականի պահպանման ծախսերի վերաբերյալ` ըստ տնտեսագիտական դասակարգման:

9. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» N 1 որոշման 5-րդ կետի «զ» ենթակետը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Վ. Սարգսյան