ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2010 թվականի N 968-Ա
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ստեղծել հայ ականավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի 125 -ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողով և հաստատել կազմը` համաձայն հավելվածի:
2. Հոբելյանական հանձնաժողովին` մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ 125-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարար |
Ս. Օհանյան | - ՀՀ պաշտպանության նախարար |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Հ. Հակոբյան | - ՀՀ սփյուռքի նախարար |
Ա. Շահբազյան | - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ) |
Կ. Արեյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան | - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ) |
Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ ԳԱԱ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Սիմոնյան | - ԵՊՀ-ի ռեկտոր |
Ա. Մելքոնյան | - «ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Ա. Վիրաբյան | - «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Մ. Լալայան | - ՀՀԿ-ի փոխնախագահ |
Ա. Կարապետյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |