Գլխավոր տեղեկություն
Համար
N 1044-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2010 թվականի N 1044-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 650-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 23-ին վավերացված` Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով`

 1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» Ν 650-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

 1) «Ս. Գալստյան   - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել`

«Ա. Սամուելյան   - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Զիրոյան   - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ

Ս. Դանիելյան   - Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

Վ. Խոնդկարյան   - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով.

 2) «Ա. Իսկոյան   - «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Կ. Դանիելյան - «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերով.

 3) «Լ. Գրիգորյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԵԽ-ի բաժնի երկրորդ քարտուղար» բառերը փոխարինել «Ա. Մարգարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԵԽ-ի բաժնի խորհրդական» բառերով.

 4) «Ա. Ավետիսյան   - Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Գրիգորյան   - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 30
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան