ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2010 թվականի N 1044-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 650-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետության կողմից 2004 թվականի մարտի 23-ին վավերացված` Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի դրույթների իրականացման աշխատանքները համակարգելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» Ν 650-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) «Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել`
«Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Զիրոյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ
Ս. Դանիելյան - Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Վ. Խոնդկարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար» բառերով.
2) «Ա. Իսկոյան - «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել «Կ. Դանիելյան - «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերով.
3) «Լ. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԵԽ-ի բաժնի երկրորդ քարտուղար» բառերը փոխարինել «Ա. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԵԽ-ի բաժնի խորհրդական» բառերով.
4) «Ա. Ավետիսյան - Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Մ. Գրիգորյան - Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 30 |