Գլխավոր տեղեկություն
Համար
N 05-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.11.17/58(792)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.11.2010
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ԵՎ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի երրորդ մասի 10-րդ կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի հինգերորդ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 15-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1.1 Հավելվածը լրացնել 8.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

8.1

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի ղեկավար

գլխավոր, 1-ին

1

1.2 Հավելվածը լրացնել 43.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

43.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահի խորհրդական

գլխավոր, 2-րդ

1

1.3 Հավելվածը լրացնել 49.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

49.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի գրասենյակի պետ

գլխավոր, 2-րդ

1

1.4 Հավելվածը լրացնել 75.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

75.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ

գլխավոր, 2-րդ

1

1.5 Հավելվածը լրացնել 79.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

79.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի գլխավոր հաշվապահ

գլխավոր, 2-րդ

1

1.6 Հավելվածը լրացնել 103.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

103.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետ

առաջատար,
1-ին

1

1.7 Հավելվածը լրացնել 123.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

123.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի օգնական

առաջատար,
1-ին

7

1.8 Հավելվածը լրացնել 150.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

150.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ

առաջատար,
1-ին

1

1.9 Հավելվածը լրացնել 161.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

161.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի գրասենյակի մասնագետ

առաջատար,
2-րդ

1

1.10 Հավելվածը լրացնել 181.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

181.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի հաշվապահ

առաջատար,
2-րդ

1

1.11 Հավելվածը լրացնել 209.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

209.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ

կրտսեր, 1-ին

1

1.12 Հավելվածը լրացնել 213.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

213.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական նիստերի քարտուղար

կրտսեր, 1-ին

2

1.13 Հավելվածը լրացնել 232.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

232.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի գործավար

կրտսեր, 1-ին

7

1.14 Հավելվածը լրացնել 252.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

252.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի արխիվապահ

կրտսեր, 1-ին

1

1.15 Հավելվածը լրացնել 275.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

275.1.

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավար

կրտսեր, 1-ին

2

1.16 Հավելվածի 124-րդ, 214-րդ և 233-րդ կետերի «20» թիվը փոխարինել «17» թվով:

1.17 Հավելվածի 207-րդ կետի «բաժնի» բառը փոխարինել «վարչության» բառով։

1.18 Հավելվածի «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «950» թիվը փոխարինել «970» թվով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀՀ դատարանների նախագահների
խորհրդի նախագահ

Ա. Մկրտումյան

 

2010 թ. նոյեմբերի 5
ք. Երևան