Գլխավոր տեղեկություն
Համար
N 1032-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2010-13.12.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2010 թվականի N 1032-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 509-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրության 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող հանրապետական գործադիր և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար.

3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 509-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 26
Երևան

 

 

 

Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
 նոյեմբերի 26-ի N 1032-Ա
 որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան