Գլխավոր տեղեկություն
Համար
N 1495-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2011-16.03.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.24/67(801).1 Հոդ.1384
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2010 թվականի N 1495-Ն

 

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

2) հավանական դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու բացարձակ հակացուցումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացության ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության գրանցամատյանի ձևը` համաձայն N 5 հավելվածի:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 24
Երևան

 

 

 

 Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման

 

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում են դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության տրամադրման կարգը և պայմանները:

2. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հիմքը դիակային դոնորի` սույն կարգով սահմանած կարգով բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա ունեցող այն բժշկական հաստատության (այսուհետ` բժշկական հաստատություն)` տնօրենի գրավոր թույլտվությունն է (այսուհետ` թույլտվություն), որտեղ գտնվում է դիակային դոնորը:

3. Թույլտվության տրամադրման պարտադիր պայմաններն են`

1) դիակային դոնորի ուղեղային մահվան հաստատման արձանագրությունը.

2) օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրից տրամադրված տեղեկանքը դիակային դոնորի` մահից հետո անձի (իր կենդանության օրոք տրված) որպես օրգանների և հյուսվածքների դիակային դոնոր հանդես գալուց հրաժարվելու մասին հայտարարության բացակայության մասին.

3) դիակային դոնորի հարազատներից որևէ մեկի համաձայնությունը` ըստ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով սահմանված առաջնահերթության.

4) դատաբժշկական փորձագետի գրավոր համաձայնությունը բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջվում է դատաբժշկական փորձաքննության անցկացում.

5) մինչև 18 տարեկան երեխաների կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի դիակից օրգաններ և հյուսվածքներ վերցնելու դեպքում` նրա ծնողի կամ օրինական ներկայացուցչի համաձայնությունը:

4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում բժշկական հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մասնագիտացմամբ վիրաբույժ, անեսթեզիոլոգ, նեֆրոլոգ, սրտաբան, գաստրոէնտերոլոգ: Ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի աշխատանքներում կարող են ընդգրկվել այլ մասնագետներ:

5. Հանձնաժողովի կազմում չեն ընդգրկվում այն մասնագետները, ովքեր մասնակցել են դոնորի ուղեղային մահվան հաստատմանը:

6. Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունը եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո` մեկօրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ բժշկական հետազոտություն:

7. Բժշկական հանձնաժողովը չի կարող տալ իր դրական եզրակացությունը, եթե դիակային դոնորի մոտ առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման N 2 հավելվածի ցանկով սահմանված հակացուցումներից որևէ մեկը:

8. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովի կողմից տրվում է դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն, որը հաստատվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հանձնաժողովում ներգրավված բժիշկների, բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով և բժշկական հաստատության կնիքով:

9. Եզրակացությունը ձևակերպվում է 2 օրինակից, որոնցից մեկը դիակային դոնորի վերաբերյալ տեղեկանքի հետ միասին ուղարկվում է օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր, երկրորդը պահվում է բժշկական հաստատությունում, որտեղ տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող օրինակը կցվում է դիակային դոնորի բժշկական քարտին կամ հիվանդության պատմությանը:

10. Դիակային դոնորի վերաբերյալ տեղեկանքի ձևը հաստատում է առողջապահության ոլորտում պետական լիազոր մարմինը:

11. Սույն կարգի 3-րդ կետի պարտադիր պայմանների բավարարման և բժշկական հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին դրական եզրակացության հիման վրա բժշկական հաստատության տնօրենի կողմից տրվում է գրավոր թույլտվություն դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման N 4 հավելվածի: Թույլտվությունը հերթական համարով գրանցվում է բժշկական հաստատության հատուկ՝ այդ նպատակով վարվող գրանցամատյանում:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՎԱՆԱԿԱՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԲԱՑԱՐՁԱԿ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի դրական սերոլոգիա

 

Ակտիվ հեպատիտ

 

Թոքախտ

 

Ուռուցքներ, որոնք ունեն մետաստազի մեծ հավանականություն

 

Չբուժված սեպսիս

 

Ծանր վիրուսային ինֆեկցիա

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման

 

Ձև

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԴԻԱԿԱՅԻՆ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը

-------------------------------------------------------------------

Դոնորի սեռը -----------------------, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը -----------------------------------------
Դոնորի արյան խումբը -----------, ռեզուս-ֆակտորը -------------------------------------------------------------

Դոնորի ֆենոտիպը ------------------------------------------------------------------------------------------------------

Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի առանձնահատկությունները --------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Դոնորի մահվան պատճառը -------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Տեղեկություններ՝ կիրառված սրտային վերակենդանացման գործողություների թվի, սրտի կանգի (կանգերի), դրա տևողության, արհեստական շնչառության ապարատին միացված լինելու և դրա տևողության, միզային կաթետրին միացված լինելու և դրա տևողության մասին

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

Օրգաններ/հյուսվածքներ

Ենթակա է
օգտագործման

Ոչ օգտագործելի լինելու պատճառը

Սիրտ

այո/ոչ

 

Ձախ թոք

այո/ոչ

 

Աջ թոք

այո/ոչ

 

Լյարդ

այո/ոչ

 

Ենթաստամոքսային գեղձ

այո/ոչ

 

Ձախ երիկամ

այո/ոչ

 

Աջ երիկամ

այո/ոչ

 

Փայծաղ

այո/ոչ

 

Աղիք

այո/ոչ

 

Էնդոկրին գեղձեր

այո/ոչ

 

Եղջրաթաղանթ

այո/ոչ

 

Մաշկ

այո/ոչ

 

Ոսկոր

այո/ոչ

 

Էնդոկրին հյուսվածք

այո/ոչ

 

Բժշկական հաստատության անվանումը

---------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

Բժշկական հանձնաժողովի անդամները և հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկները

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

     
     
     
     
     
     
     

Օրը, ամիսը, տարեթիվը

 
 

  Բժշկական հաստատության

 

 

Կ.Տ                 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման

 

Ձև

 

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

____________________________________________________________________________________
 (բժշկական հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

 

Ղեկավարվելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի

 

Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով ----------------------------------------------------

 

____________________________________________________________________________________
 (կազմակերպության անվանումը)

 

ստեղծված հանձնաժողովի կողմից դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին 20---թվականի -ի-ին տրված դրական եզրակացությունը՝ թույլատրել դիակային դոնոր հանդիսացող՝

 

____________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան և մահվան տարեթվերը, օրը, ամիսը)

____________________________________________________________________________________

 

վերցնել հետևյալ օրգանները և (կամ) հյուսվածքները` 

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________
____________________________________________________________________________________

 

Բժշկական հաստատության տնօրեն

 

____________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը)

 

_______________________

      (օրը, ամիսը, տարեթիվը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 5

 ՀՀ կառավարության 2010 թվականի

նոյեմբերի 11-ի N 1495-Ն որոշման

 

Ձև

 

ԴԻԱԿԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

---------------------------------------------------------------------------------------------

NN
ը/կ

Դիակային դոնորի անունը, ազգանունը, հայրանունը

Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին բժշկական հաստատության տնօրենի հրամանի ընդունման օրը, ամիսը, տարեթիվը, համարը

Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորությունն ուսումնասիրող հանձնաժողովի կողմից տրված եզրակացության վերաբերյալ տեղեկություններ
(դրական կամ բացասական եզրակացություն տալու օրը, ամիսը, տարեթիվը)

Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացությունն օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստր ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը

Դիակային դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու մասին բժշկական հաստատության տնօրենի գրավոր թույլտվությունը, համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը

Գրանցամատյանը լրացնողի անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը, տեղեկությունների գրանցման օրը, ամիսը, տարեթիվը

1

2.

3.

4.

5.

6 .

7.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան