Գլխավոր տեղեկություն
Համար
N 1486-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.21/30(382).1 Հոդ.1377
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2010 թվականի N 1486-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1055-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի N 1298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու, «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ ստեղծելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու, լուծարելու, վերանվանելու և վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ փոփոխություններ կատարելու, 2002 թվականի օգոստոսի 22-ի N 1317-Ն, 2003 թվականի հունվարի 30-ի N 84-Ն, 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1535-Ն և 2005 թվականի փետրվարի 10-ի N 119-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1055-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) չեղյալ ճանաչել որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը.

2) որոշման 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ ենթակետերով.

 «2.1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` 5-օրյա ժամկետում կազմել «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշիվը: «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պահպանման ծախսերի անհրաժեշտ միջոցների հատկացումը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի նախագծով «Տեղեկատվական-վերլուծական և հանրային իրազեկման ծառայություններ», «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» ու «Թանգարանային ծառայություններ և ցուցահանդեսներ» ծրագրերով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին: Վերանայել նշված ծրագրերի ծախսերի նախահաշիվները, և հաշվարկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

2.2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան առաջարկություն:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. նոյեմբերի 24
Երևան