Գլխավոր տեղեկություն
Համար
N 1477-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.12.21/30(382).1 Հոդ.1373
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.10.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2010 թվականի N 1477-Ն

 

ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա գտնվող արոտավայրերից կամ խոտհարքներից օգտվելու պայմանագրերը կնքվում են պարզ գրավոր ձևով՝ մինչև 3 տարի ժամկետով:

2. Արոտավայրերից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:

3. Խոտհարքներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար:

4. Հաստատել արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերի օրինակելի ձևերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների։

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մինչև 2011 թվականի մարտի 3-րդ տասնօրյակը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերից կամ խոտհարքներից օգտվելու տրամադրումն իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 19
Երևան 

 

 

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

  ------- ------------------ 20 թ.

_______________

 (կնքման վայրը)

 

 Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` սեփականատեր), ի դեմս ________________________

_______________________________________________________________________________ -ի,

  (մարմնի կամ պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

որը գործում է ________________________________________________ հիման վրա,

  (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

 

մի կողմից, և ____________________________________________________________________

  (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)

 

(այսուհետ` օգտվող), ի դեմս __________________________________________________________ -ի,

  (պաշտոնը, ազգանունը, անունը)

 

որը գործում է ______________________________________________________________ հիման վրա,

  (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

 

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը՝ հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Համաձայն սույն պայմանագրի՝ սեփականատերը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց օգտվողին ժամանակավոր օգտվելու հանձնել __________ համայնքի տարածքում գտնվող _______________ քառ. մ մակերեսով արոտավայրը` համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող արոտավայրի սխեմայի և արոտավայրի որակական բնութագրի` վերջինիս առկայության դեպքում։ Սխեման և արոտավայրի որակական բնութագիրը կցվում են սույն պայմանագրին և վերջինիս անբաժանելի մասերն են։

2. Սույն պայմանագրի 1-ին կետով նախատեսված արոտավայրից օգտվողն օգտվում է__________

 ____________________________________________________________________________________

 (նշել անասունների տեսակների, դրանց գլխաքանակի, արածեցման եղանակի և ժամկետների վերաբերյալ տվյալները)

 

անասուններին արածեցնելու համար։

3. Սույն պայմանագրի գործողության ընթացքում արոտավայրից օգտվելու արդյունքում օգտվողի ստացած եկամուտները նրա սեփականությունն են։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սեփականատերն իրավունք ունի`

1) օգտվողից պահանջելու արոտավայրից օգտվել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.

2) օգտվողի կողմից օգտվելու համար վճարի վճարման ժամկետների խախտման դեպքում նրանից պահանջելու տուժանք` սույն պայմանագրով սահմանված չափով.

3) պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով մուտք գործելու արոտավայր` չխոչընդոտելով օգտվողի բնականոն գործունեությանը.

4) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։

5. Սեփականատերը պարտավոր է`

1) սույն պայմանագրի ստորագրումից հետո հնգօրյա ժամկետում օգտվողին տրամադրել սույն պայմանագրով որոշված համապատասխան արոտավայրից օգտվելու իրավունք.

2) օգտվողին նախազգուշացնել պայմանագրի առարկա հանդիսացող՝ համապատասխան արոտավայրի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (վարձակալություն, գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին.

3) չմիջամտել օգտվողի գործունեությանը, եթե այդ գործունեությունը վնաս չի պատճառում արոտավայրին, շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

6. Օգտվողն իրավունք ունի`

1) արոտավայրից օգտվելու անասուններին արածեցնելու համար.

2) ինքնուրույն տնօրինելու արոտավայրից օգտվելու արդյունքում ստացված եկամուտները.

3) պահանջելու սեփականատիրոջից սույն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում իրեն տրամադրել արոտավայրից օգտվելու իրավունքը.

4) արոտավայրից օգտվելու իրավունքի իրականացմանը խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս՝ իր ընտրությամբ`

ա. սեփականատիրոջից պահանջելու անհատույց վերացնելու այդ թերությունները կամ համաչափ իջեցնելու վարձավճարը,

 բ. պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը.

 5) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։

7. Օգտվողը պարտավոր է`

1) ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով վճարել արոտավայրից օգտվելու համար սույն պայմանագրով նախատեսված վճարը (վարձավճարը).

2) սույն պայմանագրով օգտվելու հանձնված արոտավայրից օգտվել բացառապես սույն պայմանագրի պայմանների և արոտավայրի նշանակությանը համապատասխան` թույլ չտալով արոտավայրի որակական բնութագրերի և բնապահպանական վիճակի վատթարացում.

3) անասունների՝ արոտավայր փոխադրումն իրականացնել նախօրոք մշակված երթուղիներին և ժամկետներին համապատասխան.

4) օգտվելու համար հանձնված տարածքը պահել պատշաճ սանիտարական և հակահրդեհային վիճակում.

5) արոտավայրում չիրականացնել սույն պայմանագրով չնախատեսված որևէ այլ գործունեություն.

6) պայմանագրի վաղաժամկետ դադարելու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել արոտավայրից օգտվելու դադարեցման մասին.

7) սույն պայմանագրով որոշված ժամկետի ավարտից հետո արոտավայրն ազատել սույն պայմանագրի 2-րդ կետով նախատեսված անասուններից, և արոտավայրը հանձնել սեփականատիրոջը:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ

 

8. Պայմանագրի կնքման պահին արոտավայրից օգտվելու համար ամսական վարձավճարի չափը սահմանվում է ______________________________________:

9. Սույն պայմանագրով արոտավայրից օգտվելու համար սահմանված վճարումները կատարվում են ________________________________________________։

10. Ընթացիկ վճարումներն օգտվողի կողմից վճարվում են մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը ներառյալ։

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Սույն պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար օգտվողը վճարում է տուժանք` տարեկան վարձավճարի գումարի 0.1 տոկոսի չափով:

12. Սույն պայմանագրով սահմանված տուժանքի (տուգանքի) վճարումը կողմերին չի ազատում նրանց վրա դրված պարտավորությունների կատարումից և խախտումների վերացման պարտականությունից։

13. Եթե օգտվողը պայմանագրի դադարումից հետո չի վերադարձրել արոտավայրը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, ապա սեփականատերն իրավունք ունի վարձավճար պահանջելու կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար։ Եթե նման վճարը լիովին չի մարում սեփականատիրոջը պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցել դրանց մնացած մասը։

14. Սեփականատերը պատասխանատվություն չի կրում պայմանագրով նախատեսված արոտավայրի այն թերությունների համար, որոնք նա նշել է սույն պայմանագիրը կնքելիս, կամ նախապես հայտնի է եղել օգտվողին կամ պետք է օգտվողի կողմից հայտնաբերվեին արոտավայրը զննելիս։

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

15. Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է ______ _____________ ______ թ. մինչև ______ _____________ ______ թ. և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

16. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի գրավոր համաձայնությամբ։

17. Սույն պայմանագիրը դադարում է`

1) սույն պայմանագրի 15-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

2) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

3) պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում:

18. Սույն պայմանագիրն օգտվողի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել օգտվողի կողմից`

1) եթե արոտավայրն օգտվողից անկախ պատճառով դարձել է օգտվելու համար ոչ պիտանի.

2) ցանկացած այլ հիմքերով` այդ մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով սեփականատիրոջը։

19. Սույն պայմանագիրը սեփականատիրոջ պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`

1) օգտվողը վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի վճարել վարձավճարը կամ արոտավայրից օգտվում է ոչ նպատակային.

 2) օգտվողն էականորեն վատթարացրել է արոտավայրի վիճակը.

 3) սեփականատիրոջ փոփոխման, ինչպես նաև արոտավայրի տակ գտնվող հողամասն օգտագործման հանձնվելու դեպքում։

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները 6 ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագիրը շարունակելու մասին որոշում։

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

21. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով՝ երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ։

22. Սույն պայմանագրում կատարված ցանկացած փոփոխություն և լրացում վավեր են այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված` երկու կողմի կողմից:

23. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

8. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Սեփականատերը  Օգտվողը
   
  ________________  _______________
  (գտնվելու վայրը)  (գտնվելու վայրը)
   
 _________________  _______________
  (ստորագրությունը)  (ստորագրությունը)
   
 Կ.Տ .  Կ.Տ.
.

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Ձ ԵՎ

 

ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

 -------- ------------------ 20 թ.

________________

 (կնքման վայրը)

 

Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` սեփականատեր), ի դեմս __________________

______________________________________________________________________________ -ի,

(մարմնի կամ պաշտոնատար անձի պաշտոնը, ազգանունը, անունը)

 

որը գործում է ________________________________________________________ հիման վրա,

  (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

 

մի կողմից, և ____________________________________________________________________

 (կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը)

 

(այսուհետ` օգտվող), ի դեմս ______________________________________________________ -ի,

  (պաշտոնը, ազգանունը, անունը)

 

որը գործում է ______________________________________________________ հիման վրա,

  (կանոնադրության, լիազորագրի կամ այլնի)

 

մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրի հիման վրա սեփականատերը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց օգտվողին ժամանակավոր օգտվելու հանձնել ___________________ համայնքում գտնվող __________________ քառ. մ մակերեսով խոտհարքը` համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող սխեմայի, և խոտհարքի տարածքի որակական բնութագրի` դրա առկայության դեպքում։ Սխեման և տարածքի որակական բնութագիրը կցվում են սույն պայմանագրին և վերջինիս անբաժանելի մասերն են։

2. Սույն պայմանագրի 1-ին կետով նախատեսված խոտհարքից օգտվողն օգտվում է ___________________ խոտհարք կատարելու նպատակով։

3. Սույն պայմանագրի գործողության ընթացքում խոտհարքից օգտվելու արդյունքում օգտվողի ստացած եկամուտները նրա սեփականությունն են։

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սեփականատերն իրավունք ունի`

1) օգտվողից պահանջելու խոտհարքից օգտվել սույն պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.

2) օգտվողի կողմից օգտվելու վճարի վճարման ժամկետների խախտման դեպքում նրանից պահանջելու տուժանք` սույն պայմանագրով սահմանված չափով.

3) պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով մուտք գործելու խոտհարքի համար տրամադրված հողատարածք` չխոչընդոտելով օգտվողի բնականոն գործունեությանը.

4) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։

5. Սեփականատերը պարտավոր է`

1) սույն պայմանագրի ստորագրումից հետո հնգօրյա ժամկետում օգտվողին տրամադրել սույն պայմանագրով որոշված համապատասխան խոտհարքից օգտվելու իրավունք.

2) օգտվողին նախազգուշացնել պայմանագրի առարկա հանդիսացող՝ համապատասխան խոտհարքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (վարձակալություն, գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին.

3) չմիջամտել օգտվողի գործունեությանը, եթե այդ գործունեությունը վնաս չի պատճառում խոտհարքի համար տրամադրված հողամասին, շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը:

6. Օգտվողն իրավունք ունի`

1) խոտհարքից օգտվելու խոտը հնձելու համար.

2) ինքնուրույն տնօրինելու խոտհարքից օգտվելու արդյունքում ստացված եկամուտները.

3) պահանջելու սեփականատիրոջից սույն պայմանագրի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում իրեն տրամադրել խոտհարքից օգտվելու իրավունքը.

4) խոտհարքից օգտվելու իրավունքի իրականացմանը խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս՝ իր ընտրությամբ`

 ա. սեփականատիրոջից պահանջելու անհատույց վերացնել այդ թերությունները կամ համաչափ իջեցնել վարձավճարը.

բ. պահանջելու վաղաժամկետ լուծել պայմանագիրը.

5) օգտվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից։

7. Օգտվողը պարտավոր է`

1) ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով վճարել խոտհարքից օգտվելու համար սույն պայմանագրով նախատեսված վճարը (վարձավճարը).

2) սույն պայմանագրով օգտվելու հանձնված խոտհարքից օգտվել՝ բացառապես սույն պայմանագրի պայմանների և խոտհարքի նշանակությանը համապատասխան` թույլ չտալով խոտհարքի որակական բնութագրերի և բնապահպանական վիճակի վատթարացում.

3) օգտվելու համար հանձնված տարածքը պահել պատշաճ սանիտարական և հակահրդեհային վիճակում.

4) խոտհարքի տարածքում չիրականացնել սույն պայմանագրով չնախատեսված որևէ այլ գործունեություն.

5) պայմանագրի վաղաժամկետ դադարման դեպքում ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, սեփականատիրոջը գրավոր տեղեկացնել խոտհարքից օգտվելու դադարեցման մասին.

6) սույն պայմանագրով որոշված ժամկետի ավարտից հետո խոտհարքի տարածքն ազատել և հանձնել սեփականատիրոջը:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ

 

8. Պայմանագրի կնքման պահին խոտհարքից օգտվելու համար ամսական վարձավճարի չափը սահմանվում է __________________________________________:

9. Սույն պայմանագրով խոտհարքից օգտվելու համար սահմանված վճարումները կատարվում են _______________________________________________:

10. Ընթացիկ վճարումները օգտվողի կողմից վճարվում են մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը ներառյալ։

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Սույն պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար օգտվողը վճարում է տուժանք` տարեկան վարձավճարի գումարի 0.1 տոկոսի չափով:

12. Սույն պայմանագրով սահմանված տուժանքի (տուգանքի) վճարումը կողմերին չի ազատում նրանց վրա դրված պարտավորությունների կատարումից և խախտումների վերացման պարտականությունից։

13. Եթե օգտվողը պայմանագրի դադարումից հետո չի ազատել խոտհարքի տարածքը կամ այն ազատել է ժամկետի խախտմամբ, ապա սեփականատերն իրավունք ունի վարձավճար պահանջելու կետանցի ամբողջ ժամանակահատվածի համար։ Եթե նման վճարը լիովին չի մարում սեփականատիրոջը պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցել դրանց մնացած մասը։

14. Սեփականատերը պատասխանատվություն չի կրում պայմանագրով նախատեսված խոտհարքի այն թերությունների համար, որոնք նա նշել է սույն պայմանագիրը կնքելիս, կամ նախապես հայտնի է եղել օգտվողին կամ պետք է օգտվողի կողմից հայտնաբերվեին խոտհարքի տարածքը զննելիս։

 

5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

15. Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է ____ ______________ ______ թ. մինչև _____ _______________ _____ թ. և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

16. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի գրավոր համաձայնությամբ։

17. Սույն պայմանագիրը դադարում է`

1) սույն պայմանագրի 15-րդ կետում նշված պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

2) կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

3) պայմանագրով ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում:

18. Սույն պայմանագիրն օգտվողի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել օգտվողի կողմից`

1) եթե խոտհարքից օգտվողից անկախ պատճառով դարձել է օգտվելու համար ոչ պիտանի.

2) ցանկացած այլ հիմքերով` այդ մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով սեփականատիրոջը։

19. Սույն պայմանագիրը սեփականատիրոջ պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`

1) օգտվողը վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի վճարել վարձավճարը կամ արոտավայրից օգտվում է ոչ նպատակային.

2) օգտվողն էականորեն վատթարացրել է խոտհարքի տարածքի վիճակը.

3) սեփականատիրոջ փոփոխման, ինչպես նաև խոտհարքի տակ գտնվող հողամասի օգտվելու համար հանձնվելու դեպքում:

 

6. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները 6 ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագիրը շարունակելու մասին որոշում։

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

21. Սույն պայմանագիրը կնքված է հայերենով՝ երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ։

22. Սույն պայմանագրում կատարված ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված` երկու կողմի կողմից:

23. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

8. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 Սեփականատերը  Օգտվողը
   
  ________________  _______________
  (գտնվելու վայրը)  (գտնվելու վայրը)
   
 _________________  _______________
  (ստորագրությունը)  (ստորագրությունը)
   
 Կ.Տ .  Կ.Տ.
 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան