ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1492-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1196-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները սահմանելու մասին» N 1196-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Հաստատել անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողության իրականացման համար անհրաժեշտ կենդանական ծագում ունեցող մթերքների նմուշառման կարգը` համաձայն N 1 հավելվածի։».
2) որոշման հավելվածում կատարել լրացումներ և փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի.
3) որոշումը լրացնել նոր՝ N 1 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողության արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
3. Սահմանել, որ կենդանական ծագում ունեցող սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների գերազանցման դեպքում տնտեսավարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 24 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1492-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1196-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. «Քլորֆենիկոլ և վերջինիս հետ կապված միացություններ» բաժնում «Ֆլորֆենիկոլ (ֆլորֆենիկոլի և որպես ֆլորֆենիկոլ-ամին գործող մետաբոլիտների միագումարը)» տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
« |
|
»: |
2. «Ամինոգլիկոզիդներ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով. |
« |
|
»: |
3. «Սալիցիլանիլիդներ» բաժինը «Կլոզանտել» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով |
« |
|
»: |
4. Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժիններով. |
«Անաբոլիկ ազդեցությամբ օժտված միջոցներ. |
Ստիլբեններ
Ստիլբենի ածանցյալներ
Ստիլբենի աղեր և եթերներ
Թիրեոստատներ
Ստերոիդներ
Ռեզորցիկլիկ թթվային լակտոն, այդ թվում՝ զերանոլ
Բետա-ագոնիստներ |
0 մգ/կգ
-
-
-
-
-
- |
կենդանական ծագում ունեցող մթերք |
Չի կիրառվում այն կենդանիների նկատմամբ, որոնցից ստացված մթերքն օգտագործվում է սննդում։ |
Քլորօրգանական միացություններ. |
Ա-հեքսաքլորցիկլոհեքսան Բ-հեքսաքլորցիկլոհեքսան Լինդան
Ալդրին Դիելդրին
Հեպտաքլոր
Հեքսաքլորբենզոլ
Էնդրին ԴԴՏ և անալոգներ
2,4-Դ |
200 մկգ/կգ Ա-ՀՔՑՀ-ի համար և 100մկգ/կգ Բ-ՀՔՑՀ-ի համար
Ալդրինի և դիելդրինի համար 200 մկգ/կգ
200 մկգ/կգ
200 մկգ/կգ
50 մկգ/կգ 1000 մկգ/կգ
4 մկգ/կգ |
կաթ |
Ֆոսֆորօրգանական միացություններ. |
Մեթիլքլորպիրոֆոս |
10 մկգ/կգ |
կաթ |
Քիմիական տարրեր. |
Սնդիկ |
0.02 մգ/կգ |
Միկոտոքսիններ. |
Աֆլատոքսին Մ1 |
0.05 մգ/կգ |
կաթ |
Ռադիոնուկլիդներ. |
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների (այսուհետ` մնացորդային նյութեր) հսկողության իրականացման համար անհրաժեշտ՝ կենդանական ծագում ունեցող մթերքների նմուշառման ընթացակարգը և դրա իրականացման պայմանները:
2. Նմուշառումը կատարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն)` պետական վերահսկողության իրականացման շրջանակներում:
3. Տեսչությունն ապահովում է կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության արդյունքների գրանցման ձևաթղթի լրացումը` Եվրոպական միությունում ընդունված ծրագրային համակարգի համաձայն:
4. Մնացորդային նյութերի հսկողության արդյունքների գրանցման ձևաթուղթը պարունակում է հետազոտված նմուշների և դրական արդյունքների մասին քանակական տեղեկատվություն՝ ըստ նմուշների տեսակների` համաձայն ձևի:
5. Հսկողության ենթակա մնացորդային նյութերը պատկանում են Ա և Բ խմբերի`
1) Ա խումբը ներառում է անաբոլիկ ազդեցությամբ և օգտագործման համար չերաշխավորված նյութերը`
ա. ստիլբեններ, դրանց աղեր և եթերներ` Ա1 (A1),
բ. անտիթիրոիդներ (վահանաձև գեղձի) ագենտներ` Ա1 (A2),
գ. ստերոիդներ` Ա3 (A3),
դ. ռեզորցիկլիկ թթվային լակտոններ` ներառյալ զերանոլ Ա4 (A4),
ե. բետա-ագոնիստներ Ա5 (A5),
զ. նյութեր, որոնց համար մնացորդային առավելագույն քանակ սահմանված չէ Ա6 (A6).
2) Բ խումբը ներառում է Բ1` անասնաբուժական դեղամիջոցների` ներառյալ գրանցում չստացած, բայց գործնականում օգտագործվող նյութերը, Բ2` այլ անասնաբուժական դեղամիջոցների և Բ3` աղտոտիչների խմբերը՝
ա. Բ1 խմբի անասնաբուժական դեղամիջոցներն են հակամանրէային նյութերը` ներառյալ սուլֆանիլամիդային պատրաստուկները և խինոլոնները,
բ. Բ2 խմբի այլ անասնաբուժական դեղամիջոցներն են`
Բ2ա (B2a)` հակահելմինթոզային միջոցները,
Բ2բ (B2b)` հակակոկցիդիոզային միջոցները, այդ թվում՝ նիտրոիմիդազոլները,
Բ2գ (B2c)` կարբամատները և պիրեթրոիդները,
Բ2դ (B2d)` սեդատիվները,
Բ2ե (B2e)` ոչ ստերոիդային, հակաբորբոքային դեղամիջոցները,
Բ2զ (B2f)` դեղաբանական ակտիվ այլ նյութերը,
գ. Բ3 աղտոտիչներն են`
Բ3ա (B3a)՝ քլորի օրգանական միացությունները (PcBs),
Բ3բ (B3b)՝ ֆոսֆորի օրգանական միացությունները,
Բ3գ (B3c)՝ քիմիական տարրերը,
Բ3դ (B3d)՝ միկոտոքսինները,
Բ3ե (B3e)՝ ներկանյութերը (դեղաբանական ազդեցությամբ օժտված),
Բ3զ (B3f)՝ այլ նյութեր:
6. Մսի նմուշառում կատարվում է կենդանիների պահման վայրերից` տնտեսություններից և սպանդանոցներից: Ֆերմայից նմուշառման դեպքում նմուշներ կարելի է վերցնել նաև կերից, խմելու ջրից և այլն` չթույլատրված նյութերի օգտագործումը հայտնաբերելու նպատակով՝
1) տավարի մսի դեպքում նմուշառումը կատարվում է այնպես, որ կենդանիների նվազագույն քանակությունը, որը տարեկան ենթարկվում է ստուգման՝ մնացորդային նյութերի բոլոր խմբերի նկատմամբ, պետք է լինի առնվազն նախորդ տարում կենդանիների սպանդից ստացված զանգվածի 0.4 տոկոսը, որից 0.25 տոկոսը՝ Ա խմբի նյութերի և 0.15 տոկոսը՝ Բ խմբի նյութերի համար: Ա խմբի հսկողության համար նմուշների կեսը վերցվում է տնտեսություններից, որտեղ կենդանի կենդանիներն են պահվում, մյուս կեսը` սպանդանոցներից.
2) նմուշների 25 տոկոսը պետք է ստուգվի Ա խմբի 5 բաղադրիչների նկատմամբ, ընդ որում, այդ նպատակով նմուշներ կարող են վերցվել նաև խմելու ջրից, կերից.
3) Ա խմբի նյութերի նկատմամբ հսկողություն և նմուշառում կատարվում է յուրաքանչյուր տարի` օգտագործելով Ա խմբի ստուգման համար հավաքված ընդհանուր նմուշների նվազագույնը 5 տոկոսը.
4) Բ խմբի նյութերի հսկողության համար վերցված նմուշների 30 տոկոսը պետք է ստուգվի Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը՝ Բ3 խմբի նյութերի նկատմամբ:
7. Խոզի մսի դեպքում հսկողությունը և նմուշառումը կատարվում են այնպես, որ կենդանիների քանակը լինի առնվազն նախորդ տարում սպանդի ենթարկված խոզերի ընդհանուր զանգվածի 0.05 տոկոսը, որից 0.02 տոկոսը՝ Ա խմբի, 0.03 տոկոսը՝ Բ խմբի նյութերի նկատմամբ`
1) նմուշառումը կատարվում է յուրաքանչյուր տարի՝ մնացորդային նյութերի բոլոր նյութերի նկատմամբ.
2) սպանդանոցում նմուշառում կատարելու դեպքում նմուշառման և փորձաքննության ենթակա են նաև կերը, խմելու ջուրը, գոմաղբը, որոնք վերցվում են ֆերմայից, որտեղ այդ կենդանիները պահվել են.
3) ֆերմաներից նմուշառման համար անհրաժեշտ է նվազագույնը մեկ ֆերմա` սպանդի ենթարկված 100000 գլուխ խոզով.
4) Ա խմբի նյութերը հսկողության ենթակա են յուրաքանչյուր տարի, ընդ որում, այդ նպատակով օգտագործվում է Ա խմբի համար նախատեսված նմուշների 5 տոկոսը.
5) Բ խմբի նյութերի հսկողության համար վերցված նմուշների 30 տոկոսը պետք է ստուգվի Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը՝ Բ3 խմբի նյութերի նկատմամբ:
8. Այծի և ոչխարի մսի դեպքում հսկողություն և նմուշառում կատարվում է այնպես, որպեսզի կենդանիների նվազագույն քանակությունը, որը ենթակա է տարեկան ստուգման՝ մնացորդային նյութերի բոլոր խմբերի նկատմամբ, լինի նախորդ տարում սպանդի ենթարկված՝ 3 ամսականից բարձր հասակի կենդանիներից ստացված մսեղիքի զանգվածի 0.05 տոկոսը, որից 0.01 տոկոսը՝ Ա խմբի, 0.04 տոկոսը՝ Բ խմբի նյութերի համար`
1) Ա խմբի նյութերի նկատմամբ հսկողություն և նմուշառում կատարվում է յուրաքանչյուր տարի` օգտագործելով Ա խմբի ստուգման համար հավաքված ընդհանուր նմուշների նվազագույնը 5 տոկոսը.
2) Բ խմբի նյութերի հսկողության համար վերցված նմուշների 30 տոկոսը պետք է ստուգվի Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը՝ Բ3 խմբի նյութերի նկատմամբ:
9. Ձիու մսի դեպքում հսկողություն և նմուշառում կատարվում է տվյալ երկրում մսի կիրառման նպատակայնությունից և ծավալներից, նաև ելնելով հայտնաբերված խնդիրներից:
10. Թռչնի` բրոյլերի, հավի, հնդկահավի և ընտանի այլ թռչնի մսի դեպքում հսկողության նպատակով ըստ թռչնատեսակի նմուշառում կատարվում է տարեկան մեկ անգամ, նվազագույնը 200 տոննա տարեկան արտադրության (սպանդային քաշ) հաշվարկով, իսկ 5000 տոննա տարեկան արտադրության ծավալները գերազանցելու դեպքում` նվազագույնը 100 նմուշ` մնացորդային նյութերի յուրաքանչյուր խմբի համար՝
1) Ա խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 50 տոկոսը, որի 1/5-րդ մասն անհրաժեշտ է վերցնել ֆերմաներից: Ա խմբի յուրաքանչյուր նյութ ամեն տարի ենթակա է ստուգման` օգտագործելով ընդհանուր Ա խմբի փորձաքննության համար նախատեսված նմուշների 5 տոկոսը.
2) Բ խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 50 տոկոսը, որից 30 տոկոսը պետք է ստուգվի Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը` Բ3 խմբի նյութերի նկատմամբ:
Հավասարակշռությունը պետք է պահպանել՝ համաձայն տվյալ երկրի փորձառության և հիմնական տեղեկատվության:
11. Ճագարի, բնական ազատ պայմաններում ապրող վայրի նաև ֆերմաներում պահվող վայրի կենդանիների մսի դեպքում նմուշառում կատարվում է երկրում տվյալ կենդանու բուծման արտադրական կառուցվածքից ելնելով՝ ֆերմայի կամ սպանդանոցի մակարդակով:
12. Ֆերմաներում պահվող վայրի կենդանիների դեպքում նմուշառում կատարվում է վերամշակման գործընթացում: Ֆերմայից նմուշառման դեպքում նմուշներ կարելի է վերցնել նաև կերից, խմելու ջրից և այլն` չթույլատրված նյութերի օգտագործումը հայտնաբերելու նպատակով:
13. Մնացորդային նյութերի հսկողության համար նմուշը պետք է բաղկացած լինի միևնույն տնտեսության մեկ կամ ավելի կենդանու նմուշներից` համաձայն անալիտիկ մեթոդի պահանջի:
14. Ճագարի մսի դեպքում յուրաքանչյուր տարի վերցվում է 10 նմուշ` յուրաքանչյուր 300 տոննա տարեկան արտադրության հաշվով (սպանդային քաշ)՝ առաջին 3000 տոննա արտադրության համար, և մեկական նմուշ` լրացուցիչ յուրաքանչյուր 300 տոննայի հաշվով՝
1) Ա խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 30 տոկոսը, որից 70 տոկոսը կատարվում է Ա խմբի 6 ենթախմբերի, 30 տոկոսը` Ա խմբի այլ ենթախմբերի սուբստանցիաների ստուգման համար.
2) Բ խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 70 տոկոսը, որից 30 տոկոսը՝ Բ1, 30 տոկոսը` Բ2, 10 տոկոսը` Բ3 ենթախմբերի սուբստանցիաների ստուգման համար:
15. Ֆերմայում պահվող վայրի կենդանու մսի դեպքում նմուշառում կատարվում է տարեկան ընդամենը 100 նմուշի հաշվարկով, որից 20 տոկոսը` Ա խմբի, 70 տոկոսը` Բ խմբի նյութերի համար՝
1) Ա խմբի նյութերի հսկողության համար նմուշների մեծամասնությունն ստուգվում է Ա5 և Ա6 խմբերի սուբստանցիաների նկատմամբ.
2) Բ խմբի նյութերի նկատմամբ հսկվում է ընդհանուր նմուշների 70 տոկոսըը, որից 30 տոկոսը՝ Բ1, 30 տոկոսը` Բ2ա և Բ2բ ենթախմբերի, 10 տոկոսը` Բ2գ և Բ2ե ենթախմբերի, 30 տոկոսը Բ3 խմբի ենթախմբերի սուբստանցիաների ստուգման համար: Մնացածը (10 տոկոս) բաշխվում է՝ համաձայն տվյալ երկրի փորձառության և իրավիճակի։
16. Բնական պայմաններում ապրող վայրի կենդանիների մսի դեպքում նմուշառում կատարվում է տարեկան ընդամենը 100 նմուշի հաշվարկով, որի դեպքում՝
1) նյութերի հսկողության համար նմուշառում կատարվում է արտադրող, վերամշակող, իրացնող կազմակերպությունում կամ որսի վայրում.
2) նմուշի չափը կախված է կիրառվող անալիտիկ մեթոդից:
17. Կաթից նմուշառում կատարվում է մթերատու գյուղատնտեսական կենդանիների հում կաթից. նմուշի քանակությունը կախված է հսկման ենթակա նյութերի հայտնաբերման անալիտիկ մեթոդից:
18. Նմուշառում կատարվում է կաթի հավաքման պահեստարանից (ռեզերվուարից) ֆերմայում կամ կաթի վերամշակման արտադրամասում` մինչև կաթի վերամշակումը:
19. Կովի, ոչխարի, այծի, ձիու կաթի նմուշառումն իրականացվում է կենդանիների մթերատվության ծավալների և արձանագրված խնդիրների հիման վրա:
20. Կովի նաև մյուս տեսակների կաթի նմուշառում կատարվում է տարեկան մեկ անգամ՝ 15000 տոննա արտադրանքի հաշվով՝ առնվազն 300 նմուշ հաշվարկով, որից՝
1) նմուշների 70 տոկոսը ստուգվում է մնացորդային նյութերի նկատմամբ, յուրաքանչյուր նմուշ ստուգվում է Ա6, Բ1, Բ2ա և Բ2ե ենթախմբերի սուբստանցիաների նկատմամբ.
2) նմուշների 15 տոկոսն ստուգվում է Բ3 խմբի, իսկ մնացած 15 տոկոսը` ելնելով տվյալ երկրի իրավիճակից` համաչափորեն մյուս սուբստանցիաների նկատմամբ:
21. Ձվի նմուշառում կատարվում է տարեկան մեկ անգամ՝ 1000 տոննա արտադրանքի հաշվով՝ 200-ական ձու հաշվարկով:
22. Նմուշի քանակությունը, կախված հսկման ենթակա նյութերի հայտնաբերման անալիտիկ մեթոդից, կարող է լինել 12 ձու և ավելի:
23. Նմուշառում կատարվում է ֆերմայում կամ ձվի տեսակավորման և փաթեթավորման արտադրամասում, ընդ որում նմուշների 30 տոկոսը վերցվում է ձվի փաթեթավորման արտադրամասերից, որտեղից ստացվում է մարդկանց սպառման համար նախատեսված ձվի մեծ մասը:
24. Կատարված նմուշառման արդյունքում նմուշների 70 տոկոսն ստուգվում է Ա6, Բ1 և Բ2բ ենթախմբերի սուբստանցիաների նկատմամբ, 30 տոկոսը` երկրի վիճակից ելնելով, մյուս սուբստանցիաների նկատմամբ` հավասարակշռությունը պահպանելով, որը կներառի նաև Բ3 խմբի սուբստանցիաները:
25. Այլ տեսակի թռչունների ձվերի նմուշառումը կատարվում է՝ հիմք ընդունելով արտադրական ծավալները և առկա խնդիրները` մյուս տեսակի ձվերը ներառելով հավի ձվերի նմուշառման մեջ:
26. Մեղրի նմուշառում կատարվում է տարեկան մեկ անգամ՝ ըստ արտադրողների, 300 տոննա արտադրանքի հաշվով՝ 10 նմուշ՝ մինչև 3000 տոննա արտադրական ծավալների դեպքում, և լրացուցիչ մեկական նմուշ` յուրաքանչյուր լրացուցիչ 300 տոննայի դեպքում:
27. Մեղրի նմուշների 50 տոկոսն ստուգվում է Բ1 և Բ2գ, 40 տոկոսը` Բ3ա, Բ3բ, Բ3գ խմբերի սուբստանցիաների նկատմամբ, 10 տոկոսը` համաչափորեն մյուս սուբստանցիաների նկատմամբ` նախընտրելով միկոտոքսինների հսկողությունը:
28. Սույն կարգով չկարգավորված նմուշառության ընթացակարգերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» N 598-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև
Ա խմբի արգելված նյութերը
Նյութը |
Տավար |
Խոզ |
Թռչուն |
Կաթ |
Ձի |
Ջր. կենդ. |
Ձու |
Մեղր | ||||||||
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. | |
Ա1 |
||||||||||||||||
Ա2 |
||||||||||||||||
Ա3 |
||||||||||||||||
Ա4 |
||||||||||||||||
Ա5 |
||||||||||||||||
Ա6 |
||||||||||||||||
Ընդհ. նմ. |
Բ խումբ: Հակամանրէային նյութեր |
Նյութը |
Տավար |
Խոզ |
Թռչուն |
Կաթ |
Ձի |
Ջր. կենդ. |
Ձու |
Մեղր | ||||||||
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. | |
Բ1 |
Բ2 - Այլ անասնաբուժական դեղամիջոցներ |
Նյութը |
Տավար |
Խոզ |
Թռչուն |
Կաթ |
Ձի |
Ջր. կենդ. |
Ձու |
Մեղր | ||||||||
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. | |
Բ2ա |
||||||||||||||||
Բ2բ |
||||||||||||||||
Բ2գ |
||||||||||||||||
Բ2դ |
||||||||||||||||
Բ2ե |
||||||||||||||||
Բ2զ |
||||||||||||||||
Ընդհ. նմ. |
Բ3 -Այլ նյութեր և էկոլոգիական աղտոտիչներ |
Նյութը |
Տավար |
Խոզ |
Թռչուն |
Կաթ |
Ձի |
Ջր. կենդ. |
Ձու |
Մեղր |
||||||||
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. | |
Բ3ա |
||||||||||||||||
Բ3բ |
||||||||||||||||
Բ3գ |
||||||||||||||||
Բ3ե |
||||||||||||||||
Ընդհ. նմ. |
Ընդհանուր Ա և Բ խմբերի արդյունքները |
Նյութը |
Տավար |
Խոզ |
Թռչուն |
Կաթ |
Ձի |
Ջր. կենդ. |
Ձու |
Մեղր | ||||||||||
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. |
նմ. |
դր. | |||
Ա |
||||||||||||||||||
Բ1 |
Դրական արդյունքների մանրամասներ |
Տեսակը |
Ընդհանուր նմուշների քանակը |
Ընդհանուր դր. նմուշների քանակը |
Ձուկ |
||
Տավար |
||
Ձու |
||
Մեղր |
||
Կաթ |
||
Ոչխարամիս |
||
Խոզամիս |
||
Թռչնամիս |
||
Ընդամենը |